Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը

«Փաշինյանը հայտնվել է թակարդում. սա դիվանագիտական սկանդալ է». Գեղամ Մանուկյան. Տեսանյութ

«Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարն իր խուսափողական պատասխանով հաստատեց, որ Փաշինյանը փորձել է գավառական շուստրիությամբ խաղ խաղալ, բայց աղվեսը երկու ոտքով է հայտնվում թակարդում, և Փաշինյանը հայտնվել է թակարդում, որովհետև սա ինքնին դիվանագիտական սկանդալ է, առնվազն այն առումով, որ փորձել է գաղտնի շփումներ հաստատել Թուրքիայի ղեկավարության հետ՝ շրջանցելով և՛ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, և՛ ՄԽ համանախագահ երկրներին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ նույն այդ տրամաբանության մեջ էլ Թուրքիան երեք տարի առաջ տենչում էր գոնե մազաչափ մասնակից լինել արցախյան բանակցություններին, իսկ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքով ոչ թե մազաչափ, այլ երկու ոտքով Թուրքիան կանգնած է բանակցային հարթակի վրա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն։ Էրդողանը հերթական ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների ու Սյունիքի «Թյուրքական միջանցքի» թեմաներին և հեռակա դիմելով Փաշինյանին, բառացիորեն ասել է հետևյալը.

«Այդ միջանցքի բացվել-չբացվելու հարցը բացառապես քաղաքական է։ Եթե Թայիբ Էրդողանի հետ հանդիպել ես ուզում, դրա համար անհրաժեշտ է կատարել հայտնի քայլերը։ Մենք դեմ չենք հանդիպելուն։ Հանդիպման պատրաստվելիս պետք է դրական մոտեցում ցուցաբերելու քայլեր անել։ Եթե Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության ինձ ուղղված առաջարկը այս հարցում իսկապես անկեղծ է, ես էլ անկեղծություն կցուցաբերեմ, և դիվանագիտություն կսկսենք։ Աստվածն առաջ՝ նա այստեղ ոչ թե բացասական, այլ դրական մոտեցում կցուցաբերի։ Աստվածն առաջ, Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը միջանցքների բացմամբ կհաղթահարվի»։

Նիկոլ Փաշինյանի խոսնակը Էրդողանի հայտարարության վերաբերյալ ասել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների.

«Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների»:

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ 2005թ. Էրդողանն էր նամակ գրում Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին.

«Դա իրականում խնդրագիր է, որպեսզի Հայաստանը դադարեցնի միջազգային ճնշումները, երկխոսություն սկսի և այլն, և Հայաստանը շատ հանգիստ կարողանում էր մերժել՝ ասելով՝ դու սա պետք է անես, որից հետո կարող ենք քննարկել: Մենք 2021թ. հասել ենք մի տեղ, որ Էրդողանը հրապարակային ապտակով ասում է՝ սա կանես, սա կանես, սա կանես, ես էլ կհամաձայնեմ քո հետ հանդիպել: Ի դեպ, Փաշինյանի մամուլի քարտուղարի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ Հայաստանը չի էլ մերժում Էրդողանի նախապայմանները»:

Հարցին՝ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ի՞նչ կերպ է պատրաստվում կասեցնել Փաշինյանի գործողությունները, բավարարվելու են միայն արձանագրելով և իշխանություններին դավաճան անվանելո՞վ, նա պատասխանեց. «Ո՛չ, իրականում անցնող երկու ամսվա խորհրդարանական գործունեությունը լոկ դավաճան-հողատու հայտարարությունները չէին, ամեն օրվա գործողություն, նախաձեռնություն, քայլ բացահայտում է Փաշինյանի ստվերային գործողությունները: Նման ուժեղ խորհրդարանական ընդդիմության առկայությունն է, որ Փաշինյանին զսպում է վերջնականապես կյանքի կոչել այն դավադիր ծրագրերը, որոնց շուրջ, ենթադրաբար, նա խոստումներ է տվել առնվազն Հայաստանի սահմաններից դուրս: Մենք չենք բավարարվելու խորհրդարանով, որովհետև խորհրդարանը, այո, կարևոր ամբիոն է, բայց ամբիոններից կամ զսպող գործիքներից մեկն է: Առաջիկա օրերին շատ ավելի այլ գործողությունների մասին տեղյակ կլինեք»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan