«ՌԴ ԱԳՆ-ն անպատասխան չի թողնի Անկարայի՝ Ղրիմում ընտրությունները չճանաչելու մասին հայտարարությունը». Զախարովա. Տեսանյութ
Դիտել նաև
«ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ազգային շահերից չի բխի»․ Զախարովա
«Մոսկվան Երևանին նախազգուշացրել է»․ Զախարովա
Այժմ, երբ ավարտվել է ամենադժվար փուլը, հուսով ենք, որ Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, նորից չի սկսի կրակը փորփրել․ Զախարովա
Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ ԵՄ կողմից ՀՀ հանդեպ անսպասելի ուշադրությունը ընկալում են որպես փրկության միջոց. Զախարովա
Այն, ինչ տեղի ունեցավ Երևանում, իսկապես կարելի է որակել որպես խելագարություն. Զախարովա
Մոսկվան անուշադրության չի մատնի Թուրքիայի արտգործնախարարության՝ Ղրիմի տարածքում անցկացված Պետդումայի ընտրությունների արդյունքների չճանաչման մասին հայտարարությունը: Այս մասին «Соловьев Live» հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Թուրքիան շատ լավ գիտի, որ Ղրիմը ՌԴ սուվերեն տարածք է համարվում և նաև լավ գիտի, որ նման հայտարարությունները մենք անուշադրության չենք մատնում»,- նշել է Զախարովան: Նրա խոսքով, Ռուսաստանը հետևություններ կանի: Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարը թվիթերյան իր էջում հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմում անցկացված ընտրությունները: