Ոստիկաններ և պատասխանատուներ կան, որոնք պաշտպանում են Հայաստան պետության ոչ թե պատիվը, այլ` անպատվությունը

Դիտել նաև
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում արդեն մոտ 100 մարդ է զոհվել. Ռուբեն Վարդանյան
ՔՊ-ն իր հանրահավաքի համար 10 հազար մարդ է բերելու մարզերից․ Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ
Այժմ պետք է ճնշում գործադրել Ալիևի վրա. Ռուբեն Վարդանյան
Ալիևը բացահայտ հայտարարում է, որ վաղուց է ծրագրել ցեղասպանել Արցախի ժողովրդին. Ռուբեն Վարդանյան
«Դավիթ Տոնոյանը մասնակցում է քպ-ի ինքնամաքրման թատրոնին». Ռ. Մելիքյան
Ոստիկաններ և պատասխանատուներ կան, որոնք պաշտպանում են Հայաստան պետության ոչ թե պատիվը, այլ` անպատվությունը: Զգայուն թեմաների հետ կապված անգամ փոքրամասշտաբ ընդվզման բիրտ ու կացնային ոճով լռեցումը նպաստում է Ալիևի առաջ քաշած տեսության հաստատմանը, թե հայերը համակերպվել են պարտության հետ: Պարոնայք պատասխանատուներ, դուք հատել եք և այլևս չեք ճանաչում բարոյականության սահմանները, դուք այլևս հայերեն չեք մտածում և դա չեք էլ գիտակցում: Այս ինքնավստահ ինքնախաբեությունը խորացնում է այն ճահիճը, որը դանդաղ, բայց կայուն շարունակականությամբ կլանում է մեր պետականությունը:
Հ.Գ. Սեպտեմբերի 21-ի գաղափարին ոչ բնորոշ, բայց այս սեպտեմբերի 21-ին հարիր գրառում ստացվեց:
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից