Հայաստանում աղքատության մակարդակը 27 տոկոս է «Կարճ ասած»․ Նիկոլական ու հականիկոլական հրամանատարները. Տեսանյութ Իշխանությունը գտնվում է ոչ թե քաղաքական ուժի, այլ՝ հանցավոր խմբավորման ձեռքում. Գագիկ Համբարձումյան. Տեսանյութ
3
Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել Բրայզան բարձրաձայնել է Փաշինյանի և նրա օլիգարխների երազանքները. «Հայաստանը զգալի ներդրումներ է ստանալու Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցության դեպքում» Որոտանի, Շուռնուխի և Բարձրավանի բնակիչների իրավունքների խախտումներ Գորիս-Կապան ճանապարհը փակվելու հետևանքով. ուսումնասիրությունների տվյալներ Վթարվածն Արայիկ Հարությունյանի ծառայողական մեքենան է Սկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով Միանգամյա սուտը ողբերգություն է, իսկ բազմակի սուտը պարզապես վիճակագրությու՞ն. Տեսանյութ, լուսանկարներ Ադրբեջանը դրական է գնահատել Աշոտ Մինասյանի ձերբակալությունը Հայաստանում. Լուսանկարներ 2022-ի փետրվարից նախատեսվում է նաեւ հոսանքի սակագնի բարձրացում «Դանակը փորն են կոխում, ասում ես խաղաղություն». սահմանին կրակոցներ, համայնքում ընտրություններ. Տեսանյութ Այսօր Մոսկվայում նախատեսված է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում Պատերազմ Արցախում
Սկանդալ Գրադսկու հուղարկավորության պատճառով․ ինչո՞ւ ներկա չէին աստղերից շատերը Նվիրյալները. Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյան. Տեսանյութ Կարկանդակները՝ թմրանյութեր փոխանցելու միջոց Թուրքիան կաջակցի Ադրբեջանին Ղարաբաղում սեյսմիկ կայանների տեղակայման հարցում Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատն ընդունել է «Ադրբեջանի ագրեսիան և ԼՂ իրավիճակի վերաբերյալ» բանաձևը Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը 8 օրով կմեկնի Եգիպտոս Բացահայտվել է «Ալեն Սիմոնյանի», «Հայկ Սարգսյանի», «Սասի Արտակի», «Սամվել Կարապետյանի» և նրա որդու անվամբ ստեղծված կեղծ էջերի միջոցով հափշտակություններ կատարելու դեպք Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Պուշկինի մեդալ է հանձնել Էդվարդ Թադեւոսյանին Պուտինի և Բայդենի զրույցը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով Նախագահը տեղյակ չէ սահմանագծման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից. «5165 շարժում» Ավտովթար Սյունիքի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր Կառավարությունը մերժեց ընդդիմության՝ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը պարունակող օրինագիծը Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել Ռազմական օդաչուներն իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ. ՊՆ Կանադայի արտգործնախարարը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը Ընտրյալ ղեկավարների, ռազմական փորձ ունեցողներին անազատության մեջ պահելը հանցավորություն է Հրաժարվել եմ հաշմանդամ համարել առյուծ կերպարներին, որ շարունակել են ձեռնոց նետել փորձություններին Իշխանությանը սպասվում է ամենատարբեր անակնկալներ. Հայկ Մամիջանյան. Տեսանյութ Նիկոլ Փաշիյանի վերջին հույսը 1915 թվականի հայոց Ցեղասպանությունն արդարացնող պոռնոդերասանն է Վիրահատությունից հետո առաջացած բարդության պատճառով Գոհար Ավետիսյանը հոսպիտալացվել է Հանուն ինչի՞ է Մհեր Գրիգորյանը համաձայնվել իր վրա վերցնել Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքները․ պատգամավոր Կուբայում 1930-ականներին մոտ 1800-հոգանոց համայնք կար. դրվագ Միկոյանի կյանքից. Տեսանյութ Ստոկհոլմում այսօր հնարավոր է կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում. ԱԳՆ խոսնակ Ալեն Սիմոնյանը թող գնա ՔՊ-ականներից հարցնի, որոնք Վանեցյանի նկարն էին դնում իրենց հեռախոսի էկրանին. Հայկ Մամիջանյան. Տեսանյութ «Մարմնին կապտած տեղեր կան, բայց կոտրվածքներ չունի». ինչ վիճակում է գերությունից վերդարձած 21-ամյա արցախցին Մենք կարծես դարձել ենք այն ժողովուրդը, որն ըստ հայտնի ասույթի, «իր համար ստեղծում է հիմնախնդիրներ և փորձում հերոսաբար հաղթահարել դրանք Ադրբեջանի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել Արմեն Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Հայերը Գլենդելում այրել են Ադրբեջանի դրոշը և բողոքի ցույց արել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Վախճանվել է արդարադատության գեներալ-լեյտենանտ Սուրեն Մամիկոնյանը Զախարովան վրացի լրագրողին խնդրել է ռուսերեն խոսել. Տեսանյութ Արմեն Սարգսյանն ընդունել է «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանին և Մենուա Սողոմոնյանին «Նիկոլ դավաճան» ցուցանակը` Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի դարպասի վրա Պրեմիերա․ Սեւակ Խանաղյան՝ «До луны». Տեսանյութ Չե՞ս ամաչում Արամ Զավենիչ, որ քո «վեցնոցի» միջոցով հարձակվում ես Աշոտ Երկաթի վրա ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի Հերոս Էրիկը կոմայից դուրս է եկել Ողբերգական վթար. ուղևորը մահացել է Ադրբեջանում զինվորականն ընկել է ժայռից եւ մահացել Բրայզան բարձրաձայնել է Փաշինյանի և նրա օլիգարխների երազանքները. «Հայաստանը զգալի ներդրումներ է ստանալու Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցության դեպքում» Արցախում կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայաստանում աղքատության մակարդակը 27 տոկոս է Որտեղ է մեղրամիսն անցկացնում Սոնա Ռուբենյանը. լուսանկար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Միրզոյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցով Կորոնավիրուսով վարակման 399 և մահվան 13 նոր դեպք

Անկախության տոնը դեռ տոնելու ենք. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության օրվա առթիվ.

«Անկախություն կերտած սերունդը, որ երեսուն տարի առաջ հիմք դրեց Հայաստանի երրորդ հանրապետությանը, և որի ներկայացուցիչը լինելու պատիվն ունեմ նաև ես, քաջ գիտակցում էր իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի և հետագա սերունդների առջև:

Այս սերունդը ազգային արժեքներ կրող, հզոր ոգի և երազանք ունեցող սերուցքն է, որ ամեն ինչ արեց ինքնիշխան, ազատ, անկախ Հայոց պետությունը կայացնելու և պաշտպանելու համար:

Անկախության սերնդի ներկայացուցիչների մի մասը հանուն հայրենիքի նահատակվեց, մի մասն ավարտեց երկրային կյանքը` պետականաշիության ճանապարհին իր մեծ ներդրումն ունենալով, իսկ ողջ մնացած և այդ գաղափարը սրբորեն կրող մի մասն էլ այսօր հալածվում ու հետապնդվում է գործող ապազգային իշխանությունների կողմից:

Հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբեր և անպատասխանատու ներկայիս վարչախումբն ու նրանց համակիրները կարճ ժամանակում մսխեցին այն ձեռքբերումները, որոնք անցած տասնամյակներին անասելի դժվարությունների ու մաքառման ճանապարհով էին ստեղծվել:

Նրանք լրջագույն հարվածի տակ դրեցին Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդի ծանր պայքարի արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետությունը, զազրելի արշավ սկսեցին ազգային պետության և հայոց ինքնության պահպանման համար կարևոր բաղադրիչների` լեզվի, եկեղեցու, հայոց պատմության, հայ ընտանիքի դեմ, թշնամուն հոժարակամ ներս թողեցին անկախ պետության սահմաններից ներս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ամեն օր ենթարկելով ստորացումների ու նվաստացումների՝ թշնամու և հենց իրենց` գործող վարչախմբի կողմից:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետության անվտանգությունը խարխլված են, և պետության գոյությունը` դրված հարվածի տակ, հազարավոր երիտասարդ կյանքեր զոհաբերված կամ հաշմված` 44-օրյա պատերազմի ապաշնորհ կառավարման և թշնամու հետ կասկածելի «փոխըմբռնման» ու համաձայնությունների արդյունքում:

Եվ այս ամենի ֆոնին գործող վարչախումբը ցինիկ ինքնագոհությամբ «գունագեղ» տոնախմբություն է անցկացնում:

Իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած հազարավոր երիտասարդներին ևս ես անկախության սերունդ եմ համարում:

Փա՛ռք անկախության համար նահատակված բոլոր հայորդիներին:

Ազգային արժեքներին հավատարիմ և ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայ ժողովրդի սերուցքը չպետք է հանդուրժի արտաքին ու ներքին թշնամու այս ոտնձգությունները, անկախության սերունդը չի՛ կարող և չպե՛տք է պարտվի ստրկամիտներին:

Հանուն սեփական պետության պայքարը նույնն է, ինչ կյանքի համար պայքարը, որի համար մարդը չի խնայում ոչինչ:

Բախտախնդիր ապազգային և անբարո իշխանությունները լրջագույն խոչընդոտ են Հայոց պետականության պահպանման ու հզորացման ճանապարհին:

Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու:

Անկախության տոնը դեռ տոնելու ենք»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan