Նոյեմբերի 9-ին եւ 10-ին նախատեսվում է հանրահավաք. Իշխան Սաղաթելյան Պլանավորված պարտություն․ օր 28 (տեսանյութ) Հայաստանը՝ գեղցիության զոհ
25
«Դավաճաննե՛ր», «Հայասպաննե՛ր». ինչպես են Ալեն Սիմոնյանին դիմավորել Կիպրոսի հայերը. Տեսանյութ Պաշտպանության նախարարը տեղում չէ, նա պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) «Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ»․ ՄԻՊ Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համատեղ պահանջում Արման Թաթոյանի հրաժարականը Իսրայելի ֆինանսների նախարար. «Իրանի հետ կոնֆլիկտը մոտ ժամանակների խնդիր է» ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ արել է Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար. Պուտին Անհնար է կարգավորել սահմանին տիրող իրավիճակն`առանց ՌԴ-ի․քարտեզները մեր գլխավոր շտաբում են Պատերազմ Արցխում
Երկրաշարժ Հայաստանում ԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակը «Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա». Գեղամ Մանուկյան «Դավաճաննե՛ր», «Հայասպաննե՛ր». ինչպես են Ալեն Սիմոնյանին դիմավորել Կիպրոսի հայերը. Տեսանյութ Մի քանի հարց բուժաշխատողներին Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ Նոյեմբերի 9-ին եւ 10-ին նախատեսվում է հանրահավաք. Իշխան Սաղաթելյան Պլանավորված պարտություն․ օր 28 (տեսանյութ) ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաև Երասխավանի հատվածում Նիկոլ Փաշինյանը ջանում է, որ ամեն բան Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի Էրդողանը սպառնացել է վտարել 10 երկրների դեսպաններին Երևանում և Լոռիում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանը՝ գեղցիության զոհ Պաշտպանության նախարարը տեղում չէ, նա պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Թուրքիան և Ադրբեջանը փաթեթով նախապայման են դրել՝ սկսած կրոնական կառույցների իրավունքներից. Մելքոնյան. Տեսանյութ «Այդ ամենն արվում է՝ մոռանալով հիշատակված դրույթը ու կրկին ժողովրդից թաքուն»․ Արամ Վարդևանյան «Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ»․ ՄԻՊ Փայլասարն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ ԱԱԾ-ն ինչ-որ բառախաղ է տարածում «Դուրս գալ ու միանալ բողոքի ցանկացած ակտի». Կարին Տոնոյան ԱԳՆ-ն հաստատում է՝ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ» ու այդ ամենն արվում է կրկին ժողովրդից թաքուն Պլանային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում և Կոտայքի մարզում Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել Ո՞րը պետք է լինի հայ ժողովրդի ու պետության քաղաքակրթական ընտրությունը. Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ Քիմ Քարդաշյանը ստիպված է եղել Քանյե Ուեսթին 3 միլիոն դոլար վճարել «Հայաստան» դաշինքը հաջորդ շաբաթ հանրահավաք կանցկացնի Թուրքիան հայտնել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգի մեկնարկի մասին Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ. նախագահը`սահմանային իրավիճակի մասին. Տեսանյութ Հռոմի Պապին Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ են նվիրել Մարդիկ հարց են տալիս՝ ի՞նչ էր նշանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, և ինչո՞ւ Ալիևն ասաց, թե հայկական կողմը համաձայնել է միջանցքի գաղափարին ԱՄՆ-ում գաղտնազերծել են Քենեդու սպանության նոր տվյալներ Գյումրու 56-ամյա բնակիչը փորձել է խեղդամահ անել մորը, ապա մկրատով հարձակվել է քրոջ վրա. ՔԿ Գերեվարված եղբորը բերելու համար դիմել է Մուրադովին Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել ԼՂ սահմանազատման գծի մոտակայքում Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում. ՌԴ ՊՆ Վաղը՝ հոկտեմբերի 24-ին հայտարարվել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր պահարանի ուխտի օր 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով. ԱՆ Պատմություն չիմացող Նիկո՛լ, աշխարհաքաղաքական մոդելավորման համար պատմություն պետք է գիտենաս Առուշանյանի նամակը՝ կալանավայրից. Տեսանյութ Ադրբեջանում Իրանի հետ կապ ունեցող 5 լրատվական կայք է փակվել Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կբարձրանան Ի դեպ, Բաքվի փողոցների ցանկում "Շուշա" փողոց այդպես էլ չհայտնվեց.. Պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Իրանում էթնիկ ադրբեջանցիներ չկան Ունենք կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, 31 մահ Նիկոլը չի ուզում ստորագրել. հասկանում է՝ դրանով իր ֆունկցիաներն ավարտվում են Անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով 8 ավտոմեքենայի ջարդի հեղինակ է դարձել Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումներում բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունը Արցախ Արտո Թունջբոյաջյանը պատվաստվել է Covid-19-ի դեմ

Անկախության տոնը դեռ տոնելու ենք. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության օրվա առթիվ.

«Անկախություն կերտած սերունդը, որ երեսուն տարի առաջ հիմք դրեց Հայաստանի երրորդ հանրապետությանը, և որի ներկայացուցիչը լինելու պատիվն ունեմ նաև ես, քաջ գիտակցում էր իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի և հետագա սերունդների առջև:

Այս սերունդը ազգային արժեքներ կրող, հզոր ոգի և երազանք ունեցող սերուցքն է, որ ամեն ինչ արեց ինքնիշխան, ազատ, անկախ Հայոց պետությունը կայացնելու և պաշտպանելու համար:

Անկախության սերնդի ներկայացուցիչների մի մասը հանուն հայրենիքի նահատակվեց, մի մասն ավարտեց երկրային կյանքը` պետականաշիության ճանապարհին իր մեծ ներդրումն ունենալով, իսկ ողջ մնացած և այդ գաղափարը սրբորեն կրող մի մասն էլ այսօր հալածվում ու հետապնդվում է գործող ապազգային իշխանությունների կողմից:

Հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբեր և անպատասխանատու ներկայիս վարչախումբն ու նրանց համակիրները կարճ ժամանակում մսխեցին այն ձեռքբերումները, որոնք անցած տասնամյակներին անասելի դժվարությունների ու մաքառման ճանապարհով էին ստեղծվել:

Նրանք լրջագույն հարվածի տակ դրեցին Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդի ծանր պայքարի արդյունքում ստեղծված Արցախի Հանրապետությունը, զազրելի արշավ սկսեցին ազգային պետության և հայոց ինքնության պահպանման համար կարևոր բաղադրիչների` լեզվի, եկեղեցու, հայոց պատմության, հայ ընտանիքի դեմ, թշնամուն հոժարակամ ներս թողեցին անկախ պետության սահմաններից ներս` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ամեն օր ենթարկելով ստորացումների ու նվաստացումների՝ թշնամու և հենց իրենց` գործող վարչախմբի կողմից:

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետության անվտանգությունը խարխլված են, և պետության գոյությունը` դրված հարվածի տակ, հազարավոր երիտասարդ կյանքեր զոհաբերված կամ հաշմված` 44-օրյա պատերազմի ապաշնորհ կառավարման և թշնամու հետ կասկածելի «փոխըմբռնման» ու համաձայնությունների արդյունքում:

Եվ այս ամենի ֆոնին գործող վարչախումբը ցինիկ ինքնագոհությամբ «գունագեղ» տոնախմբություն է անցկացնում:

Իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած հազարավոր երիտասարդներին ևս ես անկախության սերունդ եմ համարում:

Փա՛ռք անկախության համար նահատակված բոլոր հայորդիներին:

Ազգային արժեքներին հավատարիմ և ազատությունն ու անկախությունը ամեն ինչից վեր դասող հայ ժողովրդի սերուցքը չպետք է հանդուրժի արտաքին ու ներքին թշնամու այս ոտնձգությունները, անկախության սերունդը չի՛ կարող և չպե՛տք է պարտվի ստրկամիտներին:

Հանուն սեփական պետության պայքարը նույնն է, ինչ կյանքի համար պայքարը, որի համար մարդը չի խնայում ոչինչ:

Բախտախնդիր ապազգային և անբարո իշխանությունները լրջագույն խոչընդոտ են Հայոց պետականության պահպանման ու հզորացման ճանապարհին:

Առջևում ծանր, բայց և պատվաբեր պայքար է սպասվում՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն սեփական հողում անվտանգ, ազատ, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու:

Անկախության տոնը դեռ տոնելու ենք»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan