Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր
Օ՛ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Օ՛ ԲԱՐՔԵՐ
ԽՍՀՄ տարիներին փոքրաթիվ մարդիկ էին երազում, առավել ևս պայքարում Հայաստանի անկախության համար։ Անկախության կողմնակիցների թիվն աճեց միայն արցախյան շարժման շնորհիվ։ Եվ հենց միայն ազատագրված Արցախն էր հայոց անկախության խորհրդանիշը։ Կորցրեցինք Արցախը, վերացավ դե ֆակտո, Հայաստանի անկախությունը։
Ինչու ևս մեկ անգամ անդարադարձա այս հարցին։ Վաղվա «գունագեղ» միջոցառումը չի ողջունում Հայաստանի անկախության համար պայքարած ոչ մի գործիչ, հասկանալով կատարված ողբերգությունը։ Եվ ամենահետաքրքրականն այն է, որ այդ արհեստական միջոցառումը ողջունում են զանազան ճիճուներ, որոնց համար անկախություն գաղափար գոյություն չունի, սրանք ողջունեցին նաև Արցախի անկումն ու պարտությունը։ Սրանք պատրաստ չեն ոչ մի զոհողության, իհարկե բացի Արցախից և շարժվում են միայն անձնական շահերով։Սրանք մատը մատին չեն տվել անկախության համար պայքարին և այսօր մեծ-մեծ փրթում են, առանց հասկանալու անկախության իրական խորհուրդն ու իմաստը։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից