Աղդամում էքսկավատորը պայթել է ականի վրա
Աղդամի շրջանում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելիս՝ հակատանկային ականի վրա էքսկավատոր է պայթել։
Տրակտորիստը, որ 1972 թվականին ծնված տղամարդ է եղել, ստացել է ծանր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը։