Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Մարդիկ անհանգիստ են, գիշերվա ժամերին հատկապես նման ռիսկի չեն դիմում․ Կապանի համայնքապետ

«Հրապարակ»-ը գրում է. «Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի կարծիքով՝ Գորիս- Կապան միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան հատվածում մայրուղուց շեղվել հնարավոր չէ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքի 2 բնակիչներ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան հատվածով երթևեկելիս անհետացել էին, հետագայում պարզվեց, որ վերջիններս առևանգնվել են ադրբեջանցիների կողմից, իսկ ԱԱԾ-ն էլ հայտարարություն տարածեց, թե քաղաքացիները «շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում»։ «Հրապարակի» հետ զրույցում Փարսյանն ասաց, որ ինքը տեղանքին լավ ծանոթ է, և իր տրամաբանությամբ՝ այդ հատվածում հնարավոր չէ շեղվել ճանապարհից․

«Տեսեք՝ տղաներն արդեն Հայաստանում են, և իրենք արդեն կարող են պատասխանել՝ իրենք իրոք շեղվե՞լ էին, թե՞ ոչ։ Տեղանքին շատ լավ ծանոթ լինելով և իմ տրամաբանությամբ՝ այնտեղ շեղվել հնարավոր չէ, եթե այդ տարածքում ես հայտնվել, ուրեմն պիտի դիտավորյալ հայտնված լինես։ Եթե տղաները իրեք ճանապարհից դուրս են եկել և իրոք գնացել են «Էյվազլիի» ուղղությամբ կամ «Կուբաթլիի» ուղղությամբ, ապա դա պետք է դիտավորյալ արած լինեին, որովհետև այդ մայրուղուց շեղվել պարզապես հնարավոր չէ»,- ասաց Փարսյանը։

Ի՞նչ նկատի ունի, երբ ասում է «դիտավորյալ», ինչ-որ խնդի՞ր է եղել, որը ստիպել է շեղվել ճանապարհից՝ հարցրինք համայնքապետին․

«Չէ, ասում եմ՝ տղաները հիմա Հայաստանում են, իրենք ավելի լավ կպատասխանեն այդ հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ իրենք հայտնվեցին ադրբեջանցիների ձեռքում, իրականությունը կիմանանք իրենցից, բայց շեղվել հնարավոր չէ, որովհետև այնտեղ կա մի ճանապարհ, ասֆալտապատ ճանապարհն այդ հատվածում միակն է»,- պատասխանեց Կապանի համայնքապետը։

Նրան հարցրինք՝ այս դեպքերից հետո դեպի Կապան տրանսպորտային շարժը նվազե՞լ է։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ադրբեջանցիները արցախցի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսն էին կանգնեցրել, դանակով քերել Արցախի Հանրապետության պետական դրոշը, ապա սպառնացել, որ «Ղարաբաղն այլևս Ադրբեջանինն է»։ 

«Իհարկե նվազել է, Մ2 ճանապարհով երթևեկությունը լուրջ նվազել է, հիմնականում օգտագործում են չվերանորոգված Կապան-Տաթև ճանապարհը, իսկ գիշերվա ժամերին համարյա երթևեկություն չկա»,- պատասխանեց Փարսյանը, հարցրինք՝ գիշերվա ժամերին դեպքե՞ր են գրանցվել, որի պատճառով էլ վախենում են երթևեկել, համայնքապետը պատասխանեց․

«Ոչ, պարզապես մարդիկ անհանգիստ են, գիշերվա ժամերին հատկապես նման ռիսկի չեն դիմում, ցերեկը մեծ մասամբ շարժը Կապան- Տաթև ճանապարհով է, խոսքը թեթև մարդատար մեքենաների մասին է»։ 

Գորիս-Կապան միջպետական մայրուղուն որպես այլընտրանք իշխանությունները հենց Կապան- Տաթև չվերանորոգված, գրունտային ճանապարհն են առաջարկում։ Փարսյանին հարցրինք, թե ի՞նչ ընթացքի մեջ են վերանորոգման աշխատանքները, և արդյո՞ք այդ ճանապարհը կարող է փոխարինել Գորիս-Կապան մայրուղուն․

«Հիմա՝ այս պահին վերանորոգվում է Կապան-Տաթև ճանապարհը, մի մասը անցած տարի է արվել, հիմնական մասը՝ այս տարի, ընթացքի մեջ է, վերանորոգվում է, բայց, կրկնում եմ ևս մեկ անգամ, դա բեռնատար մեքենաների համար անհարմար ճանապարհ է։ Անհարմար է հատկապես Տաթև գյուղից մինչև Սատանի կամուրջ հատվածը, բեռնատարների համար շատ անհարմար ճանապարհ է։ Այսինքն՝ այսպես թե այնպես, Մ2 ճանապարհը պետք է գործի, պետք է աշխատի, պետք է ծառայի հատկապես մեր բեռնատար մեքենաների համար, և երկրի իշխանություններն էլ պետք է ամեն ինչ անեն այդ ճանապարհահատվածի անվտանգության ապահովման համար»,- ասաց համայնքապետը» ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan