Պլանավորված պարտություն․ օր 31. Տեսանյութ Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից էլ է զրկում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ «Ադրբեջանն ու Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» իրագործման համար. վստահ եմ՝ այդ քայլերն արդյունքը կտան մոտ ապագայում». Ալիև
27
Արամ Զավենիչ, ինչու՞ այսօր չես խոսում Մեղրիի հանձնման մասին, լեզուդ չորացե՞լ է Ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին և ինչո՞ւ ային դեռ բացահայտված չէ ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստը Հոկտեմբերի 27–ից մինչև սեպտեմբերի 27․ ովքեր են Նաիրի Հունանյանի «վկաները» Օրվա իշխանությունը թանկ է նստում ժողովրդի վրա. պետական պարտքը կհատի 10 մլրդ դոլարը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Արմեն Մուրադյանը ցանկանում է դառնալ առողջապահության նախարա՞ր Պաշտպանելով Սաակաշվիլին Բուրջանաձեն հետևում է հայկական քաղաքական ավանդույթներին Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի հացադուլի մասին. «Նա խաբեբա է և սիմուլյանտ» «Հըզբոլլահի» նախկին գլխավոր քարտուղար. «Իրանն աջակցում է Հայաստանին Թուրքիային զսպելու հարմար» «Դավաճան», «սիկտիր»` կիպրոսահայերի նոր «ողջույնները» Նիկոլի քայլիստներին. Տեսանյութ Պատերազմ Արցխում
3,5 տարի է քայլիստները չեն բացահայտում «Հոկտեմբերի 27»-ը Պլանավորված պարտություն․ օր 31. Տեսանյութ Պեսկովը մեկնաբանել է Զելենսկու՝ Ռուսաստանի դեմ Ղրիմի տարածքային պահանջների վերաբերյալ հայտարարությունները Հումանիտար ապաստան ենք խնդրում Մակրոնից. մենք փախստականներ ենք, որոնց Հայաստանը թաքցնում է Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի մարզպետ Վայոց Ձորի մարզում «04»-ը բախվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին, կա 4 վիրավոր Անկարայում ԱՄՆ նոր դեսպան կլինի նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքը Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից, հայտարարվել է 1-ԲԻՍ կանչ Մի հատ էլ պառավ ցախավելի վրա նստած թռնելով գար, անցներ ու պըրծ Արամ Զավենիչ, ինչու՞ այսօր չես խոսում Մեղրիի հանձնման մասին, լեզուդ չորացե՞լ է Սահմանային իրավիճակը խառն ա, բայց մենք պատերազմ չենք պարտվել, մեր հողերը հետ պտի բերենք. Միքայելյան. Տեսանյութ Մելքոնյան Գագոյի վրա եմ զարմանում. բանակի թալանից, որ խոսում են, ինչո՞ւ չեք ասում՝ կոռուպցիոներ գեներալից մի խոսացեք, հերքի է. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Հռոմի Պապի պատվիրակը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Կրակի վրա յուղ լցնելով մարդիկ խոսում են դրա անթույլատրելիության մասին. էսպես չի կարելի. Թադևոս Ավետիսյան. Տեսանյութ Ինչի՞ վրա է Կառավարությունը 7% տնտեսական աճ կանխատեսել՝ միայն ճանապարհ ասֆալտապատելո՞ւ. Արթուր Խաչատրյան Ադրբեջանցիների կողմից Ճարտարի բնակչի անասունների հափշտակման փաստով քրգործն ընդունվել է վարույթ․ ԱՀ ՔԿ Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից էլ է զրկում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել Ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն․ ԱՆ Հուսով ենք, որ Հռոմի պապը կշարունակի պահանջել ռազմագերիների վերադարձը․ Միրզոյան. Տեսանյութ Ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին և ինչո՞ւ ային դեռ բացահայտված չէ Գործարկվելու է Զառիթափ բնակավայրի շչակը Նազելի Բաղդասարյանը նիկոլից որևէ բանով չի տարբերվում «ԱԺ «հավաքարար» փոխխոսնակ Հակոբը՝ հայ-ռուսական հարաբերությունների ջատագո՞վ». Գագիկ Համբարյան Անդրանիկ Քոչարյանը պատերազմի ժամանակ ժպիտը դեմքին լուսանկարվում էր Արցախում. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Քայլիստկա Լիլիթն ԱԺ ամբիոնից ստում էր Օրը կգա, և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ․ Էրդողան Ոստիկանությունն իրականացրել է «Հանդերձյալ աշխարհում էլ լինես, քեզ կգտնենք» օպերացիան Իտալիան Հայաստանից քաղաքացիների մուտքը թույլ կտա միայն հատուկ նպատակների համար «Մնում է ասեք՝ կարտոֆիլ չկա, թանկացել է, խառը կանաչի կերեք». Էլինար Վարդանյանը՝ Արտակ Մանուկյանին. Տեսանյութ Առուշ Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին Մեղրիի ՀԷԿ-ի նախագծի կոնսերվացման ֆոնին տարածաշրջանային ու, մասմավորապես, իրանա-ադրբեջանական օրակարգում նոր շունչ են ստանում Խուդաֆերինի ու Ղըզ-Ղալասի ՀԷԿ-երի կառուցման նախագծերը ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից ՔՊ-ն մերժեց Հայաստանի և Արցախի շուրջ վիճակի մասին ընդդիմադիրների հայտարարությունը. Տեսանյութ Ադրբեջանը 2022-ին 4,5 միլիարդ դոլար կհատկացնի պաշտպանությանը Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև Արցախից տեղահանվածների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կրճատող նախագիծը Արցախում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպքեր Օր առաջ քշել է պետք գլխավոր դավադիրին, և հետո միայն կարգի բերել Հայոց Տունը Ինչպես կանխել նոր կապիտուլյացիան Մոռացված դրվագ Հոկտեմբերի 27-ից ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 2074 նոր դեպք Հոկտեմբերի 27-ի շահառուները. Լուսանկար «Ադրբեջանն ու Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» իրագործման համար. վստահ եմ՝ այդ քայլերն արդյունքը կտան մոտ ապագայում». Ալիև Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում կրկին նախապայման է առաջ քաշել Սա է Վիգեն Խաչատրյանի կարծիքը ձեր մասին՝ ում դուք ՊՊԾ-ով պաշտպանում էիք. Հայկ Մամիջանյան. Տեսանյութ Նոյեմբերի առաջին տասնօրյակում վճռվելու է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը Հերթական կանգառը՝ Արտաշատ. «Հայաստան» դաշինքը շարունակում է մարզային այցերը ՀՀ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախն ընդգրկված կլինի Ադրբեջանի կազմում. պատգամավոր. Տեսանյութ

«Առաջարկում եմ՝ մաթեմատիկայի և պատմության ուսուցիչները բոյկոտեն կամավոր ատեստավորման քննությունը». Արև Միքայելյան

«Դիմում եմ հարգելի այն քաղաքացիներին, ովքեր քննադատում են ուսուցչի կամավոր ատեստավորմանը մասնակցողներին, բոլոր ուսուցիչներին և ԶԼՄ-ներին։

Երբ նման պահանջ ներկայացրեց մեր նախարարությունը, ինձ մոտ էլ ըմբոստություն առաջացավ։ Ի՞նչ է նշանակում, թե պետք է մասնագիտական գիտելիքներդ ստուգեն, որ աշխատավարձ բարձրացնեն, այն դեպքում, երբ մենք էլ ենք պետական ծառայող, իսկ մեր նկատմամբ մշտապես խտրական վերաբերմունք է դրսևորվում։ Կտրականապես դեմ էի մասնակցելուն։ Բայց հետո ինձ հարց տվեցի, թե արդյո՞ք դա ավելի ազնիվ չէ, քան մինչ այդ գործող առաջին, երկրորդ և այլն աստիճանների տարակարգ ստանալու լարված պրոցեսները, որոնց շնորհիվ աշխատավարձը հինգ տարով 10%-ով է բարձրանում, հետո, եթե համապատասխան ընթացակարգն անցնես՝ 20%-ով կբարձրանար ևս հինգ տարով, հաջորդ հինգ տարում 30%-ով։ Մինչև 50%-ին տոկոսին հասնելը շատ ստրեսային համարեցի ու առաջին տարրակարգից այն կողմ այլևս չփորձեցի դիմել։ Կարծեցի, թե ի՞նչ վատ է, մասնագիտական գիտելիքները կստուգեն, հնարավոր է թեման ներկայացնելու հմտությունը մի քանի օրինակով կպարզեն։ Քաղծառայողներն էլ են քննություն հանձնում։ Մտորումներից հետո եկա այն եզրակացության, որ սա ավելի լավ լծակ է, որ ուսուցիչը մշտապես կատարելագործի իր գիտելիքները, չլճանա, քան անհամար փաստաթղթեր հավաքի։

Ասեմ նաև, որ առաջինն եմ մշտապես շեշտել, որ խաբեության հիմքն է դրված այն օրենքի հիմքում, որով մեզ վարձատրում են։ Օրինակ, եթե ունես շաբաթական 22 ժամ, աշխատում ես ամսեկան 4*22 ժամ, բայց վարձատրվում մեկ շաբաթի համար։ Իրականությունը սա է, որը օրենքով այնպես է ներկայացված, որ մեկ ամսվա հաշվարկ է 22 ժամը։ Մեր պետության «ֆինանսական շահերը պաշտպանող» հաշվապահները գիտեն, թե ինչպես թվերն իրար գումարեն, որ արդյունքը նվազման միտում դրսևորի։ Կեցցե՜ն գործակիցները։ Ասեմ, որ մշտապես բարձրաձայնել եմ, որ մեր աշխատավարձը ստորացուցիչ է ու անհամաչափ մեր կատարած աշխատանքին։ Բացի այդ զավեշտալի է այն պահանջը, որ վճարվում ես մեկ ամիս շաբաթը 22 ժամով աշխատելու համար 22 դասաժամի դիմաց, բայց պարտավոր ես դպրոցում մնալ 33 ժամ։ Կասե՞ք, թե ի՞նչն է պատճառը, որ այդ 11 ժամի համար չպիտի վարձատրվի ուսուցիչը։ Միշտ մտածել ու ասել եմ՝ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՍՏՐԿԱՑՐԵԼ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ, ՔԱՆԻ ՈՐ ԼՌՈՒՄ Է, ՀՆԱԶԱՆԴՎՈՒՄ ՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ Է ՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ։ Ես էլ բոլորիս հետ միասին։ Անհատները պայքարում են, դառնում «սև ագռավներ» ու հեռանում այս շատ կարևոր ոլորտից։
Իշխանության այս նոր առաջարկը լսելուց հետո կարծեցի, թե միգուցե մեր ղեկավարներն էլ են ուզում հասկանալ, թե ի՞նչ վիճակ է այսքան անտեսված ու վարկաբեկված կրթական համակարգում։ Միշտ դիմացինի մղումներում աշխատում եմ լավը տեսնել՝ մինչև ինքն իրեն կդրսևորի։

Այսօր պատկերն հետևյալն է։ Իշխանությունները ուսուցիչների հետ վարվեցին այնպես, ինչպես իշխանական լծակ ունեցող ատելությամբ լցված ստրկատերը իր ստրուկի նկատմամբ կվարվեր։

Կարծում եմ, որ թե՛ քննություն հանձնած, թե՛ չհանձնած ուսուցիչները միահամուռ պետք է պայքարեն իրենց արժանապատիվ իրավունքի համար։ Շուտով նման ատեստացիաները կդառնան պարտադիր, այնպես որ բոլորը պետք է կանգնեն այն ուսուցիչների կողքին, ովքեր համարձակություն են ունեցել առաջին քայլն անել դեպի անորոշություն ու մեզ բոլորիս բացահայտել են իշխանության իրական նպատակը։ Եթե այսօր մենք բոլորս միասնական չլինենք, մենք էլ մեր բնագավառում տանուլ կտանք։

Առաջարկում եմ, որպես առաջին քայլ՝ մաթեմատիկայի և պատմության ուսուցիչները բոյկոտեն ու մեկ մարդու նման չգնան կամավոր ատեստավորման քննությանը։ Նախորդ առարկայական քննական տոմսերից պարզ է դառնում, որ նման զավեշտալի տոմսեր էլ կազմած կլինեն նաև այդ առարկաներից։ Ձեռագիրը նույնն է։

Խնդրում եմ լրագրողների ուշադրությունն այս հարցի շուրջ։ Այնպիսի տպավորություն է, կարծես նման խնդիր գոյություն չունի մեր երկրում։ Կարծում եմ մի քիչ էլ հանրային հնչեղություն ունեցող ոչ ուղղորդված հարցերը պետք է լուսաբանեք։ Չէ՞ որ ուսուցիչներին վարկաբեկելը հավասարազոր է պետության հիմքերը խարխլելուն։ Կոչ եմ անում տարածել այս հոդվածը։

Իսկ հաջորդ քայլերը կխնդրեմ միասին քննարկենք սիրելի ուսուցիչներ։ Կյանքը ցույց է տալիս, որ մենք չենք կարող հույս դնել արհմիությունների վրա։ Գրեք առաջարկություններ»:

Արև Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan