Հաագայում այս հայցը պետք է ընկալվի ոչ որպես ձևական գործընթաց. Արմեն Գևորգյան Չպատվաստվելու պատճառներից մեկն այն է, որ մարդիկ չեն վստահում այս իշխանություններին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Պլանավորված պարտություն․ օր 30. Տեսանյութ
26
Օրվա իշխանությունը թանկ է նստում ժողովրդի վրա. պետական պարտքը կհատի 10 մլրդ դոլարը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Արմեն Մուրադյանը ցանկանում է դառնալ առողջապահության նախարա՞ր Պաշտպանելով Սաակաշվիլին Բուրջանաձեն հետևում է հայկական քաղաքական ավանդույթներին Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի հացադուլի մասին. «Նա խաբեբա է և սիմուլյանտ» «Հըզբոլլահի» նախկին գլխավոր քարտուղար. «Իրանն աջակցում է Հայաստանին Թուրքիային զսպելու հարմար» «Դավաճան», «սիկտիր»` կիպրոսահայերի նոր «ողջույնները» Նիկոլի քայլիստներին. Տեսանյութ Ինչո՞ւ է Հայաստանում ձախողվել կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավը Ադրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ասուլիսը. Տեսանյութ Իրանի ԱԳ նախարարն Ադրբեջանն անվանել է «ընդամենը հարևան երկիր» Պատերազմ Արցխում
ՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը. ԱՆ Հաագայում այս հայցը պետք է ընկալվի ոչ որպես ձևական գործընթաց. Արմեն Գևորգյան Ադրբեջանում առաջարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել Ակնա Օրվա իշխանությունը թանկ է նստում ժողովրդի վրա. պետական պարտքը կհատի 10 մլրդ դոլարը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել նորընծա սարկավագներին Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններով Կոշիկ լիզող եք, ձեզնից ի՞նչ սահմանագծող. ասում եք՝ Հայաստանից ինչ է պետք, տամ, միայն աթոռից չզրկեն. Տեսանյութ Այսօրվա փակ քննարկումը փաստեց՝ ծայրահեղ անհրաժեշտություն է պատասխանատուների՝ հաշվետու լինելը. Տեսանյութ Չպատվաստվելու պատճառներից մեկն այն է, որ մարդիկ չեն վստահում այս իշխանություններին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Վաղը-մյուս օրը կանգնելու են, ասեն՝ «հա, դավաճան եմ, հարցեր կա՞ն»․ Նարեկ Մանթաշյան. Տեսանյութ Սեյրան Օհանյանի ճեպազրույցը՝ ուղիղ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հայտարարությունը՝ օտարերկրյա որոշ գործիչների հակահայ հայտարարությունների վերաբերյալ ՈՒՂԻՂ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է Նիկոլ Փաշինյանը Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Լողացեք, նոր եկեք, որ քաբաբի հոտ չգա վրաներիցդ. Թեհմինա Վարդանյանը՝ իշխանականներին. Տեսանյութ «Սա ամբողջ պառլամենտի խայտառակությունն է». Արտակ Զաքարյան Եթե Դանիբեկյանը շարունակի դատավարությունը, կասկածի տակ կդնի ամբողջ դատավարության օրինականությունը․ փաստաբան. Տեսանյութ Պատգամավորի կարգավիճակում Փաշինյանը տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից ինչ ուզել խոսել է, գոռացել է, վիրավորել և նույնիսկ ամենավուլգար ձևով մարդկանց պիտակավորել Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արցախը հանձնելու հաջորդ քայլը Արցախը ուրանալը պիտի լիներ, սրանք դավաճան չեն, սրանք անբացատրելի երեվույթ են Արմեն Մուրադյանը ցանկանում է դառնալ առողջապահության նախարա՞ր Պլանավորված պարտություն․ օր 30. Տեսանյութ Ալիևն ու Էրդողանը մասնակցել են օկուպացված Վարանդայում օդանավակայանի բացման արարողությանը. Տեսանյութ Բոլորովին այլ տոնացույց. Վահե Հովհաննիսյան Կառավարության շենքի մոտ բենզինով իրեն հրկիզելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել Թուրք լրագրողը Էրդողանին հիշեցրել է Սորոսի հետ հանդիպումների մասին. Լուսանկար Սիրանուշ Սահակյանին շնորհվել է «Ազատության պատվոնշան» մրցանակը Երբ խոսում եք «քաղաքակիրթ երկրների» մասին, նախ առանձնացրեք դրանց տնտեսությունների կառուցվածքը, համարդեք մեր տնտեսության կառուցվածքի հետ Փաշինյանի երեսին էլ եմ ասել՝ հողատու էլ, դավաճան էլ ու շարունակելու եմ ասել. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Արցախն ուրանալը դավաճանություն է․ ինչպես են ԱԺ դահլիճից Գեղամ Մանուկյանին դուրս հանում. Տեսանյութ Մահացել են գազի արտահոսքից. մանրամասներ՝ 11-ամյա և 19-ամյա քույրերի դեպքից Պաշտպանելով Սաակաշվիլին Բուրջանաձեն հետևում է հայկական քաղաքական ավանդույթներին Վահան Զարոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ «Արցախն ուրացողը դավաճան է» ասելուց հետո Գեղամ Մանուկյանին ուժայինները հեռացրին ԱԺ ամբիոնի մոտից. Տեսանյութ Օրենքի խախտմամբ Փաշինյանը ժամանակին չի արձագանքել, ավելի ուշ պատասխանել է ԱԳ նախարարը ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն. ԱԺ-ն քննարկում է նախագիծը Ծաղրանկարով քննադատվում է Թուրքիայի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը «Վաղարշակ Հարությունյանն ասաց՝ ձեզ մինչև վաղը 17։00 ժամանակ. դիրքերից հետ գաք»․ Արթուր Սարգսյան. Տեսանյութ Հայաստանը շարունակում և շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը Ով ալարի, ո՛չ դալարի. Արթուր Խաչատրյանը Վահան Քերոբյանին առաջարկում է գրքից մեջբերումներին ավելացնել ասացվածքները. Տեսանյութ «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. հիվանդանոց են տեղափոխվել 11-ամյա աղջկա դին և նրա 19-ամյա քույրը, ով նույնպես մահացել է Տավուշում վթարի 3 զոհերը «Հայանտառ»-ի անտառապահներն են․ գիշերային ստուգայցին է դեպքը եղել Կորոնավիրուսի 43 նոր դեպք՝ Արցախում Ցիտատներ բերելով՝ օրենքի նախագիծ չեն բերում. սա հիմնավորում է ոչնչի մասին. Էլինար Վարդանյան. Տեսանյութ Արփի Դավոյան, Գևորգ Պապոյան, եթե դեմագոգիայի մրցույթ լինի, հանգիստ եղե՛ք, ձեզ հաղթող չի՛ լինի. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ Նատալիա Օրեյրոն ռուսական քաղաքացիություն է ստացել Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի հացադուլի մասին. «Նա խաբեբա է և սիմուլյանտ» «Հա՛, աթեիստ եմ, հարցեր կա՞ն». Արսեն Թորոսյան. Տեսանյութ

Ես Վլադիմիր Կարապետյանի հետ կապված այլ` չհրապարակված փաստեր էլ ունեմ

Լրագրող Նաիրի Հոխիկյանը հայտնվել է ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի տեսադաշտում: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Նաիրին հրապարակեց իր եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսակցությունը, որտեղ զրուցել էին Նիկոլ Փաշինյանի, Լապշինի եւ Փաշինյանի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի մի առանձնազրույցի մասին: Նրան կանչել են հարցաքննությունների, առգրավել բջջային հեռախոսը, որն առայսօր չեն վերադարձրել։

Հիշեցնենք․ Հոխիկյանը հայտարարել էր, որ 2019 թվականին Գավառում տեղի ունեցած «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» միջոցառման ժամանակ Վլադիմիր Կարապետյանը Լապշինին ասել է․ «Եթե մի քանի հազար զոհ տան, ապա լավ էլ հողերը կտան»։ Նաիրի Հոխիկյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք քրեական գործ կա հարուցված։

«Առաջին հերթին ՀՔԾ-ից հրավիրեցին հարցաքննության՝ վկայի կարգավիճակով, հետո նոր միայն՝ ԱԱԾ-ից, բայց սա մի ամբողջ մեծ կծիկ է, որը եթե սկսի ավելի մանրամասն բացվել, ապա ինչպես շատ ճշմարտություններ կբացահայտվեն, այնպես էլ շատ մարդիկ անհետ կկորեն, որովհետեւ կբացահայտվի, թե ինչպիսի հանցագործություններ են կատարվել եւ կատարվում մեր պետականության դեմ, այդ թվում՝ թե ինչպես է պատերազմից առաջ ամեն ինչ նախապատրաստվել։ Ես կարծում եմ՝ դրանք կազմակերպված հանցագործություններ են՝ հաշվի առնելով այն բոլոր զրույցները, պատերազմից առաջ այդքան հետեւողականորեն բանակը, հանրային հարաբերությունները  կազմաքանդելը, արբանյակը․․․, սրանք իրար հետ ի վերջո կապվող, բայց իրարից տարբեր թեմաներ են, որոնք գալիս-ապացուցում են, որ ամեն ինչ եղել է պլանավորված եւ շատ լավ պլանավորված։ Իշխանությունը հիմա հետեւողականորեն այնպես է անում, որ այս հայտարարությունները, այս բացահայտումները կորեն։ Տեսեք՝  որքան էլ դա զարմանալի լինի, այս հայտարարությունների վերաբերյալ ոչ մի քրեական գործ չի հարուցվել, իմ հայտարարություններն ու հրապարակումները՝ որպես լրագրողի, որի հետ զրուցել է Ալեքսանդր Լապշինը եւ պատմել այդ ամբողջ ինֆորմացիան, եւ ես 2 տարվա պայքարից հետո, երբ ի վերջո հասկացա, որ Լապշինին պետք չէ լսել եւ պետք է ի վերջո խոսել, դրանից հետո այդ հայտարարությունները բաժանվել են մի քանի մասի, իսկ երբ ուզում են գործը ծածկել եւ ծրարել, այդպես մասնատում են։

Մի մասը միացրել են Մովսես Հակոբյանի հայտարարությունների վերաբերյալ հարուցված քրեական գործին, որը քննում է ՀՔԾ-ն, մյուս մասը՝ պատերազմի ժամանակ ծառայողական պարտականություններին վերաբերող այսպիսի մի երկարաշունչ քրեական գործի, որն ԱԱԾ-ն է քննում։ Հետաքրքիր մի զուգադիպություն ասեմ․ Վլադիմիր Կարապետյանը հուլիսի 20-25-ի սահմաններում ինձ հետ կապ է հաստատում Ուկրաինայից եւ խնդրում, որ իմ հայտարարություններն իմ անունից հերքեմ։ Ես իրեն ասում եմ՝ հարգելիս, այդ ամենը դու ինձ չես ասել, որ ես հերքեմ, այդ մասին ասել է Լապշինը, դիմեք Լապշինին, թող Լապշինը հերքի կամ հաստատի։

Ասում է՝ չէ, դու քո անունից հերքիր, ասում եմ՝ ոչ, որովհետեւ այն, ինչ ես լսել եմ՝ լսել եմ, այդ մի նախադասությունը՝ «մի քանի հազար զոհ որ տան, լավ էլ կտան», բայց ես դա կոնտեքստից կտրված եմ լսել եւ իմ հայտարարություններում էլ երբեք չեմ ասել, որ Վլադիմիր Կարապետյանն այսպիսի բան որ ասել է, հենց այս է ասել։ Ես իրեն ասում եմ՝ չեմ հերքի, որովհետեւ հերքելու բան չկա։ Դրանից հետո ես իրեն ասում եմ՝ եթե դու վստահ ես, որ այդպիսի բան չի եղել, ապա խնդրեմ, կարող ենք սկսել բոլոր մանրամասն բացահայտումները, որովհետեւ ես ձեռքիս տակ ունեմ նաեւ այլ փաստեր, որոնք դեռեւս հրապարակված չեն՝ կապված անձամբ Վլադիմիր Կարապետյանի հետ։ Դրանք դեռ հրապարակված չեն, որովհետեւ այս մարդիկ, այս իշխանությունն այնպիսի մարդկանց հավաքածու է, որոնք ամեն ինչի ընդունակ են՝ ընդհուպ մինչեւ մարդուն ոչնչացնելը եւ այլն, եւ քանի դեռ դու ձեռքիդ տակ ունես փաստեր, որոնք կարող են հրապարակվել ցանկացած պահի, նրանք երբեք ռիսկ չեն անի քեզ մոտենալ, առավել եւս՝ վնասել։ Դրանք փաստեր են, որոնք եթե հիմա հրապարակի, այնպես չէ, որ մեր հանրությունը ոտքի կկանգնի եւ կգնա, իշխանությունը կգրավի, այլ սառը անտարբերության կարժանացնի»,- ասաց Հոխիկյանը։

Նրա խոսքով՝ ուղղակի կապ կա Վլադիմիր Կարապետյանի հեռախոսազանգի եւ 3 օր հետո իրեն ԱԱԾ հրավիրելու ու հեռախոսն առգրավելու միջեւ․ «Երբ ես Վլադիմիր Կարապետյանին ասում եմ, որ փաստեր ունեմ, 3 օր հետո ԱԱԾ-ն ինձ հրավիրում է հարցաքննության, որի ժամանակ հանկարծ, անակնկալ կերպով, խախտելով բոլոր կանոնները, վկայի մոտից առգրավում են հեռախոսը՝ առանց խնդրելու, որ ես իրենց տրամադրեմ իմ ձեռքի տակ եղած փաստերը։ Ես պահանջում եմ, որ իմ ներկայությամբ հեռախոսը բացվի, դա էլ չեն անում։ Ես սրանց մեջ կապ եմ տեսնում, որովհետեւ Վլադիմիր Կարապետյանին պետք էր վերացնել իմ ձեռքի տակ եղած փաստերը, եւ մի քանի օր հետո ԱԱԾ-ն իմ ձեռքից վերցնում է հեռախոսը, սակայն այդ փաստերը դեռեւս ինձ մոտ կան եւ ոչ միայն ինձ մոտ»։

Hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan