Այս իշխանության կողմից Տղերքն ավելի քիչ գնահատվեցին, քան իրենց քաղաքական նպատակահարմարությունները. Մանթաշյան
Դիտել նաև
Նախազգուշացում․ Նարեկ Մանթաշյան
«Սա հերթական քաղաքական հետապնդումն է իմ նկատմամբ». Նարեկ Մանթաշյան
Մհերի ախրաննիկները Վլադիմիրի ձեռքերը չեն բռնել, որ Մհերը խփի, Ալենի ախրաննիկմերը քաղաքացու ձեռքերը բռել են, որ Ալենը թքի վրեն
Ասացի՝ եթե երկարացնի, կթքեմ պարզած ձեռքի մեջ․ սա տուզիկի նման հեռացավ
«Մանիպուլացնում են, իբրև թե աղքատ են». Նարեկ Մանթաշյան
Այս իշխանությունը, իր թիվ մեկ պատասխանատուի գլխավորությամբ, հայրենիքը սիրում են, ըստ իրենց հարմարության, քաղաքական շահի, և այդ «սիրուց» առավել օգուտ ստանալու համար...
Դրա արտահայտումներից էր նաև մարտի մեկի զոհերի հարազատներին 30 միլիոնական դրամ վճարելը:
Դեռ այն ժամանակ ասում էի, որ նա այդ քայլով զուտ քաղաքական դիվիդենտ է շահում:
Անցավ ժամանակ, արհավիրք՝ պատերազմ, հազարավոր զոհեր… Տղերք, ովքեր ընտրեցին գիտակցված մահն ու անմահացան: Նրանք զոհվեցին, որ մենք ապրենք, որ Հայաստանն ու Արցախը շարունակեն ամուր մնալ...
Ավաղ, ցավով ստիպված ենք արձանագրել, որ այս իշխանության կողմից Տղերքն ավելի քիչ գնահատվեցին, քան իրենց քաղաքական նպատակահարմարությունները:
Հայրենիքի համար ընկած Տղերքի ընտանիքին վճարվում է 10 միլիոն դրամ, իսկ կան նաև դեպքեր, որ նույնիսկ դա չեն տալիս, հաճախ ձգձգելով և գումարի պակասությունը թաքցնելով այլ պատրվակներով:
Հ.Գ Մարտի մեկի զոհերին 30 միլիոն, Հայրենիքի համար զոհված զինվորին 10 միլիոն... սա է իրականությունը...
Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից