Առանց ազգային էլիտայի երկիրը չի կարող մոդերնիզացվել
Դիտել նաև
«Ալիևը չի կարողանա այնպես փայլուն պաշտպանել Ադրբեջանի շահերը, ինչպես Նիկոլը». Վրթանեսյան
Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան
Ալենը ճիշտ կանի երկրից դուրս գա և ապահով ինչ-որ երկրից հայտարարի հրաժարականի մասին․ Վրթանեսյան
Կարեն Անդրեասյանը շատ հարցերում ավելի նիկոլական է, քան Նիկոլը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Պորտուգալիայի վարչապետը հրաժարական է տվել, քանի որ կասկած է եղել, որ կոռուպցիոն գործարքի մաս է. Վրթանեսյան
Առանց պետության մոդերնիզացիայի այն դատապարտված է կործանման։
Առանց ազգային էլիտայի երկիրը չի կարող մոդերնիզացվել։
Բայց ազգային էլիտան չի կարող երկիրը մոդերնիզացնել, եթե ինքը մոդերնիզացված չէ։
Զարգանալու, ինքնակրթվելու և կրթելու, ազգային ռեսուրսները մոբիլիզացնելու համար ազգային էլիտան պետք է գիտակցի մոդերնիզացիայի անհրաժեշտությունը, անկեղծ հասկանա իր սխալները և պատրաստ լինի հարմարավետ բազկաթոռներից հետույքները պոկելու ու այսպես ասած, «հանրային ստատուս քվոն» փոխելու։
Եւ սա այն պայմաններում, որ ո՛չ ռեսուրս է մնացել, ո՛չ էլ վստահություն առ էլիտա։ + մեծ հաշվով գրեթե ոչ ոք հայ հասարակությունում իր կյանքում ոչ մի բան փոխել չի ուզում, ով էլ ուզում է՝ շատ ավելի հեշտ է դա անել արտագաղթելով։
Առնվազն սպասում են, երբ ուրիշ ինչ-որ մեկն անի առաջին և ամենադժվար քայլը, բռնվի կենաց-մահու կռվի, իրենք էլ կողքից հետևեն, որ բաց չթողնեն հարմար պահը ու երբ հաղթող կողմն արդեն սկսի նշմարվել, այդ ժամանակ գնան կանգնեն կողքը, թե բա. «Եկել ենք, ախպե՛ր, կողդ ենք»։
Նույնիսկ եթե գտնվեն ուժեր, ազգային էլիտայի խմբեր, որոնք պատրաստ են առանց հաջողության հասնելու որևէ երաշխիքի մտնել այս ամենի տակ, որոնք պատրաստ են ոչ միայն իրենց բարեկեցությունը, այլև կյանքերը վտանգել, գոնե 10–15 տարի պետք է լինելու հաջողության առաջին նշաններին հասնելու համար։
Ժամանակ, որը մեզ ոչ ոք չի տալու։
Այ սենց քաքի մեջ ենք։ Ու դրանից դուրս գալու միակ տարբերակը նշածս երկար, ծանր, կորուստներով ու զրկանքներով լի և առանց հաջողության երաշխիքների ճանապարհն է։
Ու հասկանալի է, որ նիկոլաթուրքերի և Ալիևի խոստացած կայունության պատրանքը հոգեբանորեն շատ ավելի ընդունելի և գերադասելի է ոչ միայն բնակչության լայն շերտերի համար, այլև Նիկոլին ատողների համար։
Որովհետև ահավոր բարդ է համեմատական կայուն ու բարվոք կյանքի տասնամյակներից հետո կամավոր ընտրել զրկանքների ու մահացու վտանգների ուղին։ Է՛լ ավելի դժվար է համոզել ուրիշներին, որ ամեն ինչ թողնեն ու հետևեն քեզ այդ ճանապարհով։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից