Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Նախապատրաստվում է կապիտուլյացիայի փուլ ենթադրող խաղաղության փաստաթղթի ստորագրում, որը, բացի պատերազմից, երկրին ոչինչ չի տալու. Հայկ Մամիջանյան

Նախորդ շաբաթ իշխանական քարոզչամեքենան արշավ էր սկսել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, իբր փորձելով պատճառաբանել, թե նախագահ Սարգսյանը Ապրիլյան պատերազմի հաջորդ օրը գտնվում էր Բադեն-Բադեն քաղաքում, որը շատ արագ հերքվեց նախագահի ներկայացուցիչ Ամրամ Մատինյանի կողմից հստակ ապացույցներով, որ նախագահը մեկնել է Գերմանիա, վայրէջք կատարել Բեռլինի ռազմական օդանավակայանում։ Այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Հաղորդում է Tert.am-ը:

«Դա օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` դատարանում սպասվելիք պարտությունը մեղմելուն էր ուղղված։ Եվ հաշվի առնելով, որ նախկինում օլիգարխ պատգամավորի տեքստեր գրող, դեղին մամուլով հերքումներ և նորություններ տպող անձնավորությունն այս պահին զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, հավանաբար ժամանակ էր պետք, որպեսզի հիշյալ օլիգարխը հասցնի պատրաստել ներողության տեքստը։ Երբ օրվա ավարտին այդ քարոզչամեքենային միացան նիկոլական քարոզչամեքենայի այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են «Ազատությունը», Հանրային հեռուստաընկերությունը, հասկացա, որ մենք ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական, կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում»,-նշեց պատգամավորը։

Նրա ձևակերպմամբ՝ խոսքը վերաբերում է «խաղաղության» համաձայնագրին։
«Այդ համաձայնագիրը, պատերազմից բացի, ոչինչ չի բերի մեր երկրին։ Չեմ կարող չհիշատակել նաև այս ամեն ինչի ճարտարապետին` Սորոսի հիմնադրամից գրանտներ վաստակող Դանիել Իոաննիսյանին։ Եթե նա այդքան սիրահար է հետաքննությունների, խորհուրդ կտամ հետաքննություն սկսի, թե ինչպես ստացվեց, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը երկու գերշքեղ ամենաբարձր դասի «Մերսեդես» գնեց իրեն սպասարկելու համար։ Թե ինչպես բյուջեից ահռելի գումարներ ծախսվեցին կառավարական առանձնատան վերանորոգման համար և այլն»։

Մամիջանյանը հիշեցրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը զբաղվելու է ՀՀ  հիմնադրամի` պատերազմի ընթացքում և դրան հաջորդող շրջանում միջոցների ծախսման և տնօրինության հետ։

«Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ պետական բյուջեում պարզապես գումար չկար և հերթական պարգևավճարների դոզան այն ժամանակ սարսափած խունտայի ներկայացուցիչներին տալու համար անհրաժեշտ էր, որ այդ գումարները ուղարկվեն պետական բյուջե»։

Պատգամավորն ընդգծեց, որ ՌԴ Պետդումայի ընտրությունների մշտադիտարկման համար ստեղծված ԱԺ պաշտոնական պատվիրակության կազմում որևէ ընդդիմադիր պատգամավոր ներառված չէ։

«ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող անձը, հիմնվելով շատ ընդդիմադիր գործիչների դեմ բացված քաղաքական, քրեական գործերի հետ կապված երկրից բացակայելու արգելքի վրա, պարզապես ընդդիմադիր գործիչ չի ներառել պատվիրակության կազմում»։

Անդրադառնալով կայանալիք ՏԻՄ ընտրություններին` Մամիջանյանը նշեց, որ ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին Գյումրիում և մի շարք այլ տարածքներում։

Խոսելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ՄԻՊ զեկույցի վերաբերյալ հայտարարության մասին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը նշեց.

«ՄԻՊ զեկույցը կարող էր դառնալ աշխատանքի փաստաթուղթ, ապացուցողական այդ ահռելի բազան, որ ներառված է այդ զեկույցում, կարելի էր օգտագործել ի նպաստ ՀՀ քաղաքացիների, ովքեր գտնվում են Բաքվի բանտերում, այլ ոչ թե փորձել կոծկել այդ իրականությունը և ԱԺ նիստերի դահլիճում փորձել իրենց համար մթնոլորտ չփչացնել»։

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan