Նորից հայախոս քաղաքական թուրքերի մասին. Տեսանյութ
Դիտել նաև
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԱԽՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՐԱՆՆ Է
Այս է պատճառը, որ Հայաստանը, նույնիսկ այսքան փոքրացած, աչքի գրող է թուրքերի համար
• Նկատե՛ք, թե այս քաղաքական թուրքն ինչ նողկանքով է հակադարձում՝ «իսկ ի՞նչ քարտեզ լիներ, Տիգրան Մեծի քարտեզի՞ց»։ Փաստացի Տիգրան Մեծի պոպուլյար կերպարը հայության ուժի և հայության հաղթանակի նախապատմական մարմնավորումն է։ Տիգրան Մեծի մասին նման հեգնանքով կարող են խոսել միայն թուրքերը՝ էթնիկ և/կամ քաղաքական։
• Ի դեպ, այս կարճլիկ տեսանյութը սույն պերսոնայի կողմից ինքնախոստովանություն է, որ բանակցությունների սեղանին Հայաստանը ներկայացնող օկուպացիոն վարչակարգը միակողմանիորեն ընդունում է Ադրբեջանի թելադրանքները, այսինքն՝ ամեն օր նորանոր կապիտուլյացիաների է գնում։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից