Չպատվաստվելու պատճառներից մեկն այն է, որ մարդիկ չեն վստահում այս իշխանություններին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Պլանավորված պարտություն․ օր 30. Տեսանյութ «Արցախն ուրացողը դավաճան է» ասելուց հետո Գեղամ Մանուկյանին ուժայինները հեռացրին ԱԺ ամբիոնի մոտից. Տեսանյութ
26
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կվերածվի պարտքապետության. Թեւանյան. Տեսանյութ Արմեն Մուրադյանը ցանկանում է դառնալ առողջապահության նախարա՞ր Պաշտպանելով Սաակաշվիլին Բուրջանաձեն հետևում է հայկական քաղաքական ավանդույթներին Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի հացադուլի մասին. «Նա խաբեբա է և սիմուլյանտ» «Հըզբոլլահի» նախկին գլխավոր քարտուղար. «Իրանն աջակցում է Հայաստանին Թուրքիային զսպելու հարմար» «Դավաճան», «սիկտիր»` կիպրոսահայերի նոր «ողջույնները» Նիկոլի քայլիստներին. Տեսանյութ Ինչո՞ւ է Հայաստանում ձախողվել կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավը Ադրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ասուլիսը. Տեսանյութ Իրանի ԱԳ նախարարն Ադրբեջանն անվանել է «ընդամենը հարևան երկիր» Պատերազմ Արցխում
Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կվերածվի պարտքապետության. Թեւանյան. Տեսանյութ Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել նորընծա սարկավագներին Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններով Կոշիկ լիզող եք, ձեզնից ի՞նչ սահմանագծող. ասում եք՝ Հայաստանից ինչ է պետք, տամ, միայն աթոռից չզրկեն. Տեսանյութ Այսօրվա փակ քննարկումը փաստեց՝ ծայրահեղ անհրաժեշտություն է պատասխանատուների՝ հաշվետու լինելը. Տեսանյութ Չպատվաստվելու պատճառներից մեկն այն է, որ մարդիկ չեն վստահում այս իշխանություններին. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Վաղը-մյուս օրը կանգնելու են, ասեն՝ «հա, դավաճան եմ, հարցեր կա՞ն»․ Նարեկ Մանթաշյան. Տեսանյութ Սեյրան Օհանյանի ճեպազրույցը՝ ուղիղ ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հայտարարությունը՝ օտարերկրյա որոշ գործիչների հակահայ հայտարարությունների վերաբերյալ ՈՒՂԻՂ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է Նիկոլ Փաշինյանը Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Լողացեք, նոր եկեք, որ քաբաբի հոտ չգա վրաներիցդ. Թեհմինա Վարդանյանը՝ իշխանականներին. Տեսանյութ «Սա ամբողջ պառլամենտի խայտառակությունն է». Արտակ Զաքարյան Եթե Դանիբեկյանը շարունակի դատավարությունը, կասկածի տակ կդնի ամբողջ դատավարության օրինականությունը․ փաստաբան. Տեսանյութ Պատգամավորի կարգավիճակում Փաշինյանը տարիներ շարունակ ԱԺ ամբիոնից ինչ ուզել խոսել է, գոռացել է, վիրավորել և նույնիսկ ամենավուլգար ձևով մարդկանց պիտակավորել Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Արցախը հանձնելու հաջորդ քայլը Արցախը ուրանալը պիտի լիներ, սրանք դավաճան չեն, սրանք անբացատրելի երեվույթ են Արմեն Մուրադյանը ցանկանում է դառնալ առողջապահության նախարա՞ր Պլանավորված պարտություն․ օր 30. Տեսանյութ Ալիևն ու Էրդողանը մասնակցել են օկուպացված Վարանդայում օդանավակայանի բացման արարողությանը. Տեսանյութ Բոլորովին այլ տոնացույց. Վահե Հովհաննիսյան Կառավարության շենքի մոտ բենզինով իրեն հրկիզելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել Թուրք լրագրողը Էրդողանին հիշեցրել է Սորոսի հետ հանդիպումների մասին. Լուսանկար Սիրանուշ Սահակյանին շնորհվել է «Ազատության պատվոնշան» մրցանակը Երբ խոսում եք «քաղաքակիրթ երկրների» մասին, նախ առանձնացրեք դրանց տնտեսությունների կառուցվածքը, համարդեք մեր տնտեսության կառուցվածքի հետ Փաշինյանի երեսին էլ եմ ասել՝ հողատու էլ, դավաճան էլ ու շարունակելու եմ ասել. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Արցախն ուրանալը դավաճանություն է․ ինչպես են ԱԺ դահլիճից Գեղամ Մանուկյանին դուրս հանում. Տեսանյութ Մահացել են գազի արտահոսքից. մանրամասներ՝ 11-ամյա և 19-ամյա քույրերի դեպքից Պաշտպանելով Սաակաշվիլին Բուրջանաձեն հետևում է հայկական քաղաքական ավանդույթներին Վահան Զարոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ «Արցախն ուրացողը դավաճան է» ասելուց հետո Գեղամ Մանուկյանին ուժայինները հեռացրին ԱԺ ամբիոնի մոտից. Տեսանյութ Օրենքի խախտմամբ Փաշինյանը ժամանակին չի արձագանքել, ավելի ուշ պատասխանել է ԱԳ նախարարը ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կկրճատվեն. ԱԺ-ն քննարկում է նախագիծը Ծաղրանկարով քննադատվում է Թուրքիայի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը «Վաղարշակ Հարությունյանն ասաց՝ ձեզ մինչև վաղը 17։00 ժամանակ. դիրքերից հետ գաք»․ Արթուր Սարգսյան. Տեսանյութ Հայաստանը շարունակում և շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը Ով ալարի, ո՛չ դալարի. Արթուր Խաչատրյանը Վահան Քերոբյանին առաջարկում է գրքից մեջբերումներին ավելացնել ասացվածքները. Տեսանյութ «Հայաստան» խմբակցությունը առաջարկում է ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 2-ը և 7-ը Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. հիվանդանոց են տեղափոխվել 11-ամյա աղջկա դին և նրա 19-ամյա քույրը, ով նույնպես մահացել է Տավուշում վթարի 3 զոհերը «Հայանտառ»-ի անտառապահներն են․ գիշերային ստուգայցին է դեպքը եղել Կորոնավիրուսի 43 նոր դեպք՝ Արցախում Ցիտատներ բերելով՝ օրենքի նախագիծ չեն բերում. սա հիմնավորում է ոչնչի մասին. Էլինար Վարդանյան. Տեսանյութ Արփի Դավոյան, Գևորգ Պապոյան, եթե դեմագոգիայի մրցույթ լինի, հանգիստ եղե՛ք, ձեզ հաղթող չի՛ լինի. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ Նատալիա Օրեյրոն ռուսական քաղաքացիություն է ստացել Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի հացադուլի մասին. «Նա խաբեբա է և սիմուլյանտ» «Հա՛, աթեիստ եմ, հարցեր կա՞ն». Արսեն Թորոսյան. Տեսանյութ Տոները գողացել են մեզնից, այս տարի քանի՞ հոգի է նշելու Ամանորը. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1517 նոր դեպք. ռեկորդային թվով մահ է գրանցվել՝ 59 Ճի՞շտ է, որ հունվարի 7-ն եք ուզում խլել այս օրենքով. բոլոր մեռելոցները խլել եք, մնացել էր սա. Գեղամ Նազարյանը՝ Վահան Քերոբյանին. Տեսանյութ

Սա ինչ համառ տգիտություն է, որ թույլ չի տալիս վերանայել որոշումը․ Վահե Հովհաննիսյան

Ապշեցուցիչ է իշխանության պաթոլոգիկ համառությունը սեպտեմբերի 21-ի համերգի թեմայով: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

«Քաղաքացիական սառը պատերազմ

Անկախության 30 տարին մենք դիմավորում ենք.

- Կիսանկախությամբ,

- Պարտությամբ՝ տարածքային և մարդկային ծանր կորուստներով,

- Հայկական աշխարհի փլուզմամբ,

- Հայաստանյան հասարակության ներքին խորը պառակտվածությամբ։

Հնարավո՞ր է արդյոք այս կետից վերելք. միանշանակ՝ այո։

Իհարկե, հնարավոր է ունենալ հայկական վերածնունդ և տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում սկսել Հայաստանի՝ որպես ժամանակակից, 21-րդ դարի պետության կառուցումը։

Այս ճանապարհին ամենամեծ խնդիրը քաղաքացիական սառը պատերազմն է, որ այսօր կա Հայաստանում։ 400 հազարը, 680 հազարը և 800 հազարը գտնվում են խորը արժեհամակարգային հակամարտության մեջ։ Մենք չպետք է խուսափենք այս խնդրից, չպետք է թաքցնենք այն։ Լրիվ հակառակը, պետք է բաց խոսենք դրա մասին, փորձենք լսել իրար ու այդպես լուծումներ գտնել։ Հակառակ դեպքում չի հասկացվում, թե ուր կգնանք։

Մենք գրեթե անհամատեղելիության սահմանին ենք։ Ու ոչ մի ձևական համերգ այն չի կարող շտկել։

Նույն օրվա մեջ չի կարող լինել սահմանային բախում՝ զոհերով, և ռեստորանային աղմկոտ քեֆեր։ Այդպես մենք մենակ ենք թողնում թե´ զինվորին, թե´ նրանց ծնողներին, թե´ բանակին, թե´ պետությանը։

Մենք չպետք է վախենանք ասել, որ ընկերների, բարեկամների միջև առաջանում է անհաղթահարելի լարվածություն՝ ընտրազանգվածին պատկանելու պատճառով։ Եվ դա չի վերանում ընտրության հաջորդ օրը, որովհետև սա քվեաթերթիկի ընտրության հարց չէր. սա արժեհամակարգային ընտրություն է։

Ես կարծում եմ, որ մենք պետք է պարզ ձևակերպենք մեր տեսակետը՝ 680 հազար ընտրազանգվածի արածի մասին.

- 680 հազարը չհասկացավ, որ երկրի շահը պահանջում էր պարտված պատերազմից հետո ունենալ նոր բանակցող՝ բարդ բանակցություններում։

- 680 հազարը մեզ զրկեց ավելի շահեկան բանակցելու հնարավորությունից։

- 680 հազարը հնարավորություն տվեց, որ աշխարհում մեր մասին ասեն՝ «մենք կարծում էինք, թե հայերն արժանապատիվ ժողովուրդ էին. նման բան չէինք պատկերացնում»։

- 680 հազարը թույլ չի տալիս Հայաստանին՝ հասկանալ սխալները, անել արագ հետևություններ, ճիշտ հաշվարկել ապագա ռիսկերը։ Իսկ սա նոր վտանգի նախաշեմն է։

- 680 հազարը թույլ չի տալիս, որ Հայաստանը մի փոքր տարանջատվի պարտության բեռից։ Հիմա Հայաստանն ու պարտությունը նույն հասկացությունն են։

680 հազարի ճնշող մեծամասնությունը սա չի հասկանում, մանիպուլյացիաների զոհ է՝ Հ1-ի ու Նիկոլի գերին, հատուկ քարոզչատեխնոլոգիաների զոհը, տասնամյակներով չկրթվելու հետևանքը։

Բայց սա չպետք է դառնա թշնամանքի և վիրավորանքների առարկա։ Որքան էլ դու ուզես դիմացի շենքի սալյուտ խփողին խեղդել, միևնույն է, դա չէ լուծումը։ Նրանք շատ են։ Սա բարդ աշխատանք պահանջող խնդիր է։ Պետք է գտնել նրանց հետ ճիշտ խոսելու լեզուն, ճիշտ բանաձևերը և ճիշտ մարդկանց։

Մենք հիմա քաղաքացիական սառը պատերազմի մեջ ենք. սա շատ վատ ներկա է, և լրիվ անհեռանկար ապագա։ Նրանք, ովքեր այսպես են մտածում, անկախ նրանից , թե այս պահին ՝ քաղաքական- հանրային պրոցեսներում որտե´ղ են գտնվում, ընդդիմությա՞ն մեջ, թե՞ իշխանության, իրար բնական դաշնակից են։

Հաջորդը երկրի հեռանկարի մասին պատկերացումներն են։ Այստեղ մենք կարող ենք լինել և´ դաշնակից,  և´ մրցակից, ու այդ մրցակցությունից վախենալ պետք չէ, դա զարգացման տանող մրցակցություն է, դա անձնային և կոլեկտիվ աճի բերող մրցակցություն է։ Ու կգա մի պահ, երբ «մուրճով լիդերը» կհամարվի անցյալ դար, իսկ «դավաճաններին կախելու» կոչերը՝ դատարկախոսություն։

Հ.Գ. Ապշեցուցիչ է իշխանության պաթոլոգիկ համառությունը սեպտեմբերի 21-ի համերգի թեմայով։ Պարզ երևում է, որ հասարակության մի զգալի հատված դեմ է, որ  դա բերելու է հասարակության պառակտմանը, վիրավորելու է հասարակության մի հատվածին,  ցավ է պատճառելու շատերին։ Սա ինչ համառ տգիտություն է, որ թույլ չի տալիս վերանայել որոշումը։ Սա ստիպում է  մտածել, որ 2018-ից բոլոր կարևոր որոշումները կայացվել են ոչ թե գիտելիքի, փորձի, խելքի հիման վրա, այլ՝ տգետ համառության. Դրա համար էլ  այս վիճակում ենք»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan