Տաջիկստանում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը

Դիտել նաև
5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
Պակասել է Իրանից ու Ֆրանսիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը
Փաշինյանը և Իրանի նախագահը ԼՂ հարցն են քննարկել, պայմանավորվել են փոխադարձ այցեր ունենալ
Միջադեպ՝ իրանա-ադրբեջանական սահմանին. Մեկ ադրբեջանցի սպանվել է
Թեհրանը պատրաստ է իրականացնել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող տրանսպորտային միջանցքը
Տաջիկստանում այս պահին տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը։
«Արմենպրեսի» փոխանցմամբ, աշխատանքային այցով Տաջիկստանում գտնվող ՀՀ վարչապետը սեպտեմբերի 16-ին մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Նիկոլ Փաշինյանն առանձին հանդիպում է ունեցել նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Սեպտեմբերի 17-ին Փաշինյանը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին: