ԱԳՆ-ն հաստատում է՝ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ» ու այդ ամենն արվում է կրկին ժողովրդից թաքուն «Հայաստան» դաշինքը հաջորդ շաբաթ հանրահավաք կանցկացնի Ի դեպ, Բաքվի փողոցների ցանկում "Շուշա" փողոց այդպես էլ չհայտնվեց..
24
«Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ»․ ՄԻՊ Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համատեղ պահանջում Արման Թաթոյանի հրաժարականը Իսրայելի ֆինանսների նախարար. «Իրանի հետ կոնֆլիկտը մոտ ժամանակների խնդիր է» ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ արել է Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար. Պուտին Անհնար է կարգավորել սահմանին տիրող իրավիճակն`առանց ՌԴ-ի․քարտեզները մեր գլխավոր շտաբում են Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ ՄԻՊ-ը հրապարակում է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ «3+3» ձևաչափի գործարկումը նպաստում է վստահության մակարդակի բարձրացմանը. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցխում
«Այդ ամենն արվում է՝ մոռանալով հիշատակված դրույթը ու կրկին ժողովրդից թաքուն»․ Արամ Վարդևանյան «Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ»․ ՄԻՊ Փայլասարն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ ԱԱԾ-ն ինչ-որ բառախաղ է տարածում «Դուրս գալ ու միանալ բողոքի ցանկացած ակտի». Կարին Տոնոյան ԱԳՆ-ն հաստատում է՝ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ» ու այդ ամենն արվում է կրկին ժողովրդից թաքուն Պլանային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում և Կոտայքի մարզում Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել Ո՞րը պետք է լինի հայ ժողովրդի ու պետության քաղաքակրթական ընտրությունը. Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ Քիմ Քարդաշյանը ստիպված է եղել Քանյե Ուեսթին 3 միլիոն դոլար վճարել «Հայաստան» դաշինքը հաջորդ շաբաթ հանրահավաք կանցկացնի Թուրքիան հայտնել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգի մեկնարկի մասին Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ. նախագահը`սահմանային իրավիճակի մասին. Տեսանյութ Հռոմի Պապին Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ են նվիրել Մարդիկ հարց են տալիս՝ ի՞նչ էր նշանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, և ինչո՞ւ Ալիևն ասաց, թե հայկական կողմը համաձայնել է միջանցքի գաղափարին ԱՄՆ-ում գաղտնազերծել են Քենեդու սպանության նոր տվյալներ Գյումրու 56-ամյա բնակիչը փորձել է խեղդամահ անել մորը, ապա մկրատով հարձակվել է քրոջ վրա. ՔԿ Գերեվարված եղբորը բերելու համար դիմել է Մուրադովին Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել ԼՂ սահմանազատման գծի մոտակայքում Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում. ՌԴ ՊՆ Վաղը՝ հոկտեմբերի 24-ին հայտարարվել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր պահարանի ուխտի օր 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով. ԱՆ Պատմություն չիմացող Նիկո՛լ, աշխարհաքաղաքական մոդելավորման համար պատմություն պետք է գիտենաս Առուշանյանի նամակը՝ կալանավայրից. Տեսանյութ Ադրբեջանում Իրանի հետ կապ ունեցող 5 լրատվական կայք է փակվել Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կբարձրանան Ի դեպ, Բաքվի փողոցների ցանկում "Շուշա" փողոց այդպես էլ չհայտնվեց.. Պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Իրանում էթնիկ ադրբեջանցիներ չկան Ունենք կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, 31 մահ Նիկոլը չի ուզում ստորագրել. հասկանում է՝ դրանով իր ֆունկցիաներն ավարտվում են Անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով 8 ավտոմեքենայի ջարդի հեղինակ է դարձել Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումներում բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունը Արցախ Արտո Թունջբոյաջյանը պատվաստվել է Covid-19-ի դեմ Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվել է մոտ 2 տոննա պահեստավորած անասնակեր Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել 2000 հոգով հնարավոր է սկսել Փաշինյանի հեռացման գործընթացը. Արամ Հարությունյան. Տեսանյութ Ո՞վ կփոխարինի հայտնի «տիկտոկերուհուն» Արցախի պողոտայում ավտոմեքենա է այրվել Տարածաշրջանային մակարդակով թուրքական հավակնությունները զսպելու հրամայականը Ռուստամ Բադասյանը շարունակում է կադրային ջարդը ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում Անհեռանկար ու իշխանահաճո գործելաոճի ծանր հետևանքները ԶՊՄԿ-ի և բազմաթիվ սյունեցիների համար Ովքե՞ր և ինչո՞ւ են «բզբզում» ձկնորսության թեման Նիկոլ Փաշինյանի հույսը նախկիններն են

Վախենամ, որ այս կապիտուլյացիան դավաճանության հետևանք է. Կոլերով

44-օրյա ողբերգական պատերազմի հանգամանքների բացահայտումը հայաստանյան հանրության գլխավոր պահանջն է:

Թեև ՀՀ իշխանությունները նշում են, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, քիչ հավանական է, որ հանրությունը ստանա իր բոլոր հարցերի պատասխանները, հատկապես, երբ իշխանություններն այս թեմայի շրջանակում արդեն մի շարք կարևոր ուղղություններով հակասական մեկնաբանություններ են տվել և զբաղված են այս պատերազմի արդյունքների հարցում իրենց մեղավորության, պատասխանատվության կրճատմամբ և ընդհանրապես բացառմամբ: Թեև պատերազմի օրերին, օրինակ, Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց ոչ անսպասելի, գիտեին և սպասում էին, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին, նախօրեին ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ:

Մեկ այլ հարցի ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ 2000-ականների մեկնարկից Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

«Երբ քննիչ հանձնաժողովը կձևավորվի և հետախուզության զեկույցներին հասանելիության կունենա, կտեսնեք, որ այնտեղ պարբերաբար այդ գնահատականը կա, որ հավանականություն կա պատերազմի: Այսինքն, այդտեղ գաղտնիք այդ առումով չկա: Այո, տեղը և ժամը չենք իմացել»,- ասել է նա՝ հավելելով, որ խնդիր կար հնարավոր պատերազմի մասշտաբների հետ կապված: Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, նման մասշտաբային պատերազմը, որի առաջին իսկ ժամերի ընթացքում, ըստ տարբեր տվյալների, հայկական կողմը կորցրել է հրետանու, հակաօդային ուժերի զգալի մասը, իշխանության, պետական կառույցների համար սկսվել է անսպասելի: Բացի այս, համացանցը ողողված է տարբեր հարցազրույցներով, կանխատեսումներով, տեղեկություններով այն մասին, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ էր նախապատրաստում, ինչը զարմանալիորեն անսպասելի էր իշխանությունների՝ ՊՆ-ի, Արցախի ՊԲ-ի և այլ պատկան կառույցների համար, ինչն աղետալի հանգամանք է: Այնուամենայնիվ ուշագրավ է նաև այն, թե ինչ կարծիք ունեն այս հակամարտությամբ զբաղվող օտարերկրյա վերլուծաբանները ՀՀ իշխանությունների պնդումների մասին, թե տեղյակ չեն եղել Ադրբեջանի հարձակման մասին: 168.am-ի հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն ասաց, որ շատ փաստեր կան, օրինակ, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ ռուսները Հայաստանին տրամադրել են առանց հրթիռների կործանիչներ:

«Դա կա՛մ դավաճանություն է նրանց կողմից, ովքեր այդ ինքնաթիռներն առանց հրթիռների գնել են, կա՛մ մասնագիտական անպիտանություն: Ինչո՞ւ են այդ դեպքում գնում առանց հրթիռի ինքնաթիռ, թռչուններին քշելու համա՞ր: Այսինքն՝ ինչպե՞ս է ընդհանրապես հնարավոր գնել զենք՝ առանց համապատասխան զինամթերքի: Նման օրինակներ շատ երկար կարելի է թվարկել: Այս ամենից ես եզրակացություն եմ անում, որ Փաշինյանը չի պատրաստվել պատերազմի, քանի որ, նույնիսկ ամենապարզ ողջամտությունից ելնելով, ունենալով Ղարաբաղյան խնդիր, ամեն օր պետք է պատրաստվել պատերազմի: Նրա հռետորաբանությունում նախորդ իշխանությունների դեմ շատ էին խոսքերն այն մասին, որ հին իշխանությունները չէին պատրաստվել պատերազմի այնպես, ինչպես հարկն է: Նրա իսկ հայտարարությունից ստացվում է, որ նա ևս չի պատրաստվել պատերազմի: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդ հռոտորաբանությունը: Ես չեմ խոսի այն բազմաթիվ ապացույցների մասին, որ Հադրութը, Շուշին, այլ վայրերը պատերազմի ընթացքում չեն պաշտպանվել անհրաժեշտ մակարդակով:

Ես չեմ խոսի այն մասին, որ կամավորներին պահում էին ՀՀ տարածքում և թույլ չէին տալիս ռազմաճակատ մեկնել 3 և ավելի օրեր: Ես չեմ խոսի այն մասին, որ Հայաստանը չի օգտագործել վերջին պատերազմի ընթացքում իր բոլոր ուժերը, որոնք կարող էր օգտագործել: Չեմ ասի, որ մեծաթիվ կարևորագույն տնտեսական օբյեկտներ Ղարաբաղի տարածքում հանձնվել են հակառակորդին և շարքից դուրս չեն բերվել, որը լուրջ կասկածներ է հարուցում կապիտուլյացիայի «մաքրության» հարցում: Այս ամենը հայկական ինքնավերլուծության առարկա պետք է լինի»,- ասաց նա: Կոլերովը նշեց, որ կարելի է 200 տարի քննարկել, ինչպես Տիգրան Մեծին և Ծովից ծով Հայաստանը, սակայն ինքնավերլուծություն է հարկավոր: «Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ նման ուսումնասիրություն, նման տրիբունալ չի բացվել, չի սկսվել այն պատճառով, որովհետև այն շոշափում է ներկայիս իշխանության շահերը: Եվ ես կարծում եմ, որ ցանկացած այլ իշխանություն անպայմանորեն հետաքննելու է սա»,- ընդգծեց Կոլերովը: «Ռեգնում»-ի խմբագիրն ասաց, որ ռազմական հարցերով մասնագետ չէ, ուստի կարող է կիսել իր մտահոգությունները:

«Իմ անհանգստությունը հետևյալ կերպ է հնչում՝ վախենամ, որ այս կապիտուլյացիան դավաճանության հետևանք է: Ահա թե ինչ եմ ես մտածում»,- ասաց Կոլերովը: Սակայն Կոլերովը չի կարծում, որ այս հարցում միմիայն իշխանություններին է պետք մեղադրել: «Դասալիքների տարբեր տվյալներ են բերվում, մեկն ասում է՝ 10.000, մյուսը՝ 5000, բայց սրանք ահռելի թվեր են, կան վկայություններ, որ եղել են Ղարաբաղից փախստականներ, եղել են շատ երիտասարդ տղամարդիկ նրանց շարքում, որոնք չպետք է լինեին փախստական, մենք նախկինում խոսել ենք, և ես Ձեզ ասել եմ իմ կարծիքն այն տեսանյութի մասին, որում հայ զինվորականները հանձնվում են ադրբեջանցի զինվորականներին, և այդ տեսանյութում աչք է ծակում այն, որ նրանք միայն ավտոմատ ունեին, ինչպե՞ս կարելի է նորմալ պատերազմել, եթե դու միայն ավտոմատ ունես: Այս ողբերգությունը, Հայաստանի պարտությունը Ղարաբաղում կրում է մեծ պատմական իմաստ, ես կարծում եմ, որ այս պարտությունն ընդհանուր առմամբ քաղաքական դասի պարտություն է: Դուք գիտեք՝ ես շատ եմ սիրում Ղարաբաղը, դա ինձ համար եղել է վերջին ժամանակների հայության ամենամեծ ձեռքբերումը, ուստի ծանր եմ տանում այս պարտությունը, հայությունը, մենք պետք է մտածենք, թե ինչու պարտվեցինք: Իսկ ի՞նչ ենք մենք լսում՝ ռուսներն են մեղավոր, սերժերն են մեղավոր, ռուսները չօգնեցին, ռուսները պայմանավորվել են․․․»,- ասաց Կոլերովը: Ամփոփելով իր խոսքը, որը ՀՀ իշխանությունների մասին էր, նա շեշտեց, որ դավադրությանը չի հավատում: .«Մարդկային հիմարությունն ավելի սարսափելի բան է, քան ցանկացած դավադրություն, քանի որ դավադրությունը կանխատեսելի է, դավադրությունն ունի վատ իրականացնողներ, տրամաբանություն, իսկ հիմարությունը բացարձակ անկանխատեսելի է»,- ասաց Կոլերովը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan