ԱԳՆ-ն հաստատում է՝ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ» ու այդ ամենն արվում է կրկին ժողովրդից թաքուն «Հայաստան» դաշինքը հաջորդ շաբաթ հանրահավաք կանցկացնի Ի դեպ, Բաքվի փողոցների ցանկում "Շուշա" փողոց այդպես էլ չհայտնվեց..
24
Պաշտպանության նախարարը տեղում չէ, նա պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) «Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ»․ ՄԻՊ Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համատեղ պահանջում Արման Թաթոյանի հրաժարականը Իսրայելի ֆինանսների նախարար. «Իրանի հետ կոնֆլիկտը մոտ ժամանակների խնդիր է» ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ արել է Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար. Պուտին Անհնար է կարգավորել սահմանին տիրող իրավիճակն`առանց ՌԴ-ի․քարտեզները մեր գլխավոր շտաբում են Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ ՄԻՊ-ը հրապարակում է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ Պատերազմ Արցխում
Պաշտպանության նախարարը տեղում չէ, նա պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Թուրքիան և Ադրբեջանը փաթեթով նախապայման են դրել՝ սկսած կրոնական կառույցների իրավունքներից. Մելքոնյան. Տեսանյութ «Այդ ամենն արվում է՝ մոռանալով հիշատակված դրույթը ու կրկին ժողովրդից թաքուն»․ Արամ Վարդևանյան «Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ»․ ՄԻՊ Փայլասարն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ ԱԱԾ-ն ինչ-որ բառախաղ է տարածում «Դուրս գալ ու միանալ բողոքի ցանկացած ակտի». Կարին Տոնոյան ԱԳՆ-ն հաստատում է՝ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ» ու այդ ամենն արվում է կրկին ժողովրդից թաքուն Պլանային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում և Կոտայքի մարզում Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել Ո՞րը պետք է լինի հայ ժողովրդի ու պետության քաղաքակրթական ընտրությունը. Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ Քիմ Քարդաշյանը ստիպված է եղել Քանյե Ուեսթին 3 միլիոն դոլար վճարել «Հայաստան» դաշինքը հաջորդ շաբաթ հանրահավաք կանցկացնի Թուրքիան հայտնել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգի մեկնարկի մասին Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ. նախագահը`սահմանային իրավիճակի մասին. Տեսանյութ Հռոմի Պապին Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ են նվիրել Մարդիկ հարց են տալիս՝ ի՞նչ էր նշանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, և ինչո՞ւ Ալիևն ասաց, թե հայկական կողմը համաձայնել է միջանցքի գաղափարին ԱՄՆ-ում գաղտնազերծել են Քենեդու սպանության նոր տվյալներ Գյումրու 56-ամյա բնակիչը փորձել է խեղդամահ անել մորը, ապա մկրատով հարձակվել է քրոջ վրա. ՔԿ Գերեվարված եղբորը բերելու համար դիմել է Մուրադովին Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել ԼՂ սահմանազատման գծի մոտակայքում Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում. ՌԴ ՊՆ Վաղը՝ հոկտեմբերի 24-ին հայտարարվել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր պահարանի ուխտի օր 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով. ԱՆ Պատմություն չիմացող Նիկո՛լ, աշխարհաքաղաքական մոդելավորման համար պատմություն պետք է գիտենաս Առուշանյանի նամակը՝ կալանավայրից. Տեսանյութ Ադրբեջանում Իրանի հետ կապ ունեցող 5 լրատվական կայք է փակվել Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կբարձրանան Ի դեպ, Բաքվի փողոցների ցանկում "Շուշա" փողոց այդպես էլ չհայտնվեց.. Պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Իրանում էթնիկ ադրբեջանցիներ չկան Ունենք կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, 31 մահ Նիկոլը չի ուզում ստորագրել. հասկանում է՝ դրանով իր ֆունկցիաներն ավարտվում են Անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով 8 ավտոմեքենայի ջարդի հեղինակ է դարձել Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումներում բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունը Արցախ Արտո Թունջբոյաջյանը պատվաստվել է Covid-19-ի դեմ Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվել է մոտ 2 տոննա պահեստավորած անասնակեր Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել 2000 հոգով հնարավոր է սկսել Փաշինյանի հեռացման գործընթացը. Արամ Հարությունյան. Տեսանյութ Ո՞վ կփոխարինի հայտնի «տիկտոկերուհուն» Արցախի պողոտայում ավտոմեքենա է այրվել Տարածաշրջանային մակարդակով թուրքական հավակնությունները զսպելու հրամայականը Ռուստամ Բադասյանը շարունակում է կադրային ջարդը ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում Անհեռանկար ու իշխանահաճո գործելաոճի ծանր հետևանքները ԶՊՄԿ-ի և բազմաթիվ սյունեցիների համար

Թուրքիան նախապատրաստում է Սիրիայի հյուսիսի բռնակցման գործընթացը

Սեպտեմբերի 9-ին թուրքական մեդիա տիրույթում հրապարակվեց 2 տեղեկություն, որոնք կարևոր ազդակներ են պարունակում Սիրիայում Թուրքիայի քայլերի հաջորդականության տրամաբանության մասին՝ բացահայտելով վերջինի իրական քաղաքական նպատակները:

Ըստ այդմ՝ թուրքական լրատվամիջոցները սեպտեմբերի 9-ին տեղեկություն են տարածել առ այն, որ Թուրքիայի կողմից հովանավորվող և ամբողջապես նրա վերահսկողության տակ գտնվող «Սիրիայի ազգային բանակի» հինգ ամենամեծ խմբավորումները՝ «Համզա», «Մութասիմ», «Սուլթան Սուլեյման Շահ», «20–րդ» դիվիզիաները և «Հյուսիսային բազեներ» բրիգադը, հայտարարել են, որ կազմելու են ռազմական նոր միավորում՝ «Սիրիայի ազատագրման ճակատ» անվամբ: Նշվել է, որ այն գործելու է «Սիրիայի ազգային բանակի» հովանու ներքո Սիրիայի հյուսիսային այն շրջաններում, որոնք գտնվում են թուրքական վերահսկողության ներքո:

Նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում լուսանկար էր տարածել՝ հայտնելով, որ հանդիպել է Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավար ընտրված Սալեմ ալ-Մեսլեթի, Սիրիայի բանակցային կոալիցիայի նախագահ Աննաս Աբդեհի և Սիրիայի ժամանակավոր կառավարության վարչապետ Աբդուլ Ռահման Մուստաֆայի հետ: «Ամբողջովին աջակցում ենք Սիրիայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ Կոալիցիային և ժամանակավոր կառավարությանը»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Այս քաղաքական կառույցները ստեղծվել են սիրիական ճգնաժամի առաջին տարիներին հակակառավարական ուժերի արտաքին հովանավորների կողմից։ Հետագայում, երբ Թուրքիան ներխուժել է Սիրիայի ինքնիշխան տարածքներ, այս կազմակերպություններն ամբողջությամբ անցել են Թուրքիայի վերահսկողության տակ՝ դառնալով վերջինիս Սիրիայում քաղաքական գործընթացներին մասնակցելու, սեփական շահերն առաջ մղելու գործիք:

Այսպիսով՝ Թուրքիան մի կողմից այսպես կոչված ընդդիմությանը հռչակում է որպես «Սիրիայի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ» և անվերապահ աջակցություն հայտնում, մյուս կողմից վերջինի տրամադրության տակ է դնում թուրքական ԶՈւ-երի հետ համագործակցող 15-20 հազարի հասնող զինյալների, որոնք իրենց առաջնահերթությունն են համարում «ամրապնդել պետական հաստատությունների դերը» և «ուժեղացնել սիրիական ժամանակավոր կառավարության ներկայությունը»:

Այս քայլերով Թուրքիան անցում է կատարում Սիրիայի հյուսիս և հյուսիս-արևելյան շրջանները Դամասկոսից անջատելու հաջորդ փուլին: Իսկ անջատման գործընթացի մեկնարկը տրվել էր 2016թ. սկսած Թուրքիայի ԶՈւ-երի և նրա հովանավորյալ զինյալների կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների ուղղությամբ իրականացված մի շարք գործողություններով: Դրանց հաջող ավարտից հետո Թուրքիան տվյալ տարածքներում հաստատել է սեփական վարչական կառավարումը, կրթական ու դրամական համակարգերը:

Անջատման հաջորդ փուլում արդեն Թուրքիայի հովանավորյալ սիրիական ընդդիմությունն աշխարհաքաղաքական պատեհ պայմանների ստեղծման դեպքում կարող է հայտարարել որպես անկախ միավոր Սիրիայից անջատվելու որոշման մասին: Թուրքիան նման պատմական փորձ արդեն ունի: 1938թ. «անջատման», ապա նաև «միացման» սկզբունքներով Թուրքիային հաջողվել էր Սիրիայից պոկել Ալեքսանդրետի սանջակը՝ Հաթայ նահանգը, ստեղծելով առանձին պետություն, ապա, օգտագործելով հարմար քաղաքական իրավիճակը, 1939թ. այն միացրել էր սեփական տարածքին:

Հեղինակ`   Անահիտ Վեզիրյան
Աղբյուր`    Ermenihaber.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan