Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ոստիկանությունում է

Դիտել նաև
«Ուղևորահոսքի շուրջ կեսը ստվերային է». Հակոբ Կարապետյան
ՀՀ իշխանություններից ոչ մեկը չի ուզո՞ւմ մեկնաբանի էս սադրանքը
Լուսինե Ավետյանին նոր մեղադրանք է առաջադրվել, սա Ավետյանի և Առուշանյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման շարունակությունն է. փաստաբան
Հակոբ Արշակյանը կառավարությանը կառաջարկի՞ արտագաղթել Սիբիր. Տեսանյութ
«Սա քաղաքապետարանում աշխատանքի հետ ուղղակի կապ ունեցող վերջին գրառումս է». Հակոբ Կարապետյան
Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր աշխատակազմի աշխատակիցների հետ հրավիրվել է ոստիկանություն։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, որ վերջիններս հրավիրվել են ակցիայի շրջանակում զրուցելու, խորհրդակցելու նպատակով։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչներն այսօր առավոտյան փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը՝ դեմ արտահայտվելով համայնքների խոշորացմանը և պնդելով, որ կառավարությունն առաջին հերթին պետք է լուծի իրենց անվտանգային խնդիրները։ Գեղամասար համայնքի ղեկավարը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն հենց Գնել Սանոսյանն ասել է՝ «խոստանում եմ, դու դատվելու ես, համայնքը ցրելու եմ»։