Պլանավորված պարտություն․ օր 31. Տեսանյութ Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից էլ է զրկում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ «Ադրբեջանն ու Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» իրագործման համար. վստահ եմ՝ այդ քայլերն արդյունքը կտան մոտ ապագայում». Ալիև
27
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն Ազգային ժողովում են Արամ Զավենիչ, ինչու՞ այսօր չես խոսում Մեղրիի հանձնման մասին, լեզուդ չորացե՞լ է Ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին և ինչո՞ւ ային դեռ բացահայտված չէ Հոկտեմբերի 27–ից մինչև սեպտեմբերի 27․ ովքեր են Նաիրի Հունանյանի «վկաները» Օրվա իշխանությունը թանկ է նստում ժողովրդի վրա. պետական պարտքը կհատի 10 մլրդ դոլարը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Արմեն Մուրադյանը ցանկանում է դառնալ առողջապահության նախարա՞ր Պաշտպանելով Սաակաշվիլին Բուրջանաձեն հետևում է հայկական քաղաքական ավանդույթներին Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի հացադուլի մասին. «Նա խաբեբա է և սիմուլյանտ» «Հըզբոլլահի» նախկին գլխավոր քարտուղար. «Իրանն աջակցում է Հայաստանին Թուրքիային զսպելու հարմար» «Դավաճան», «սիկտիր»` կիպրոսահայերի նոր «ողջույնները» Նիկոլի քայլիստներին. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Հոկտեմբերի 30-ին միակողմանի փակ է լինելու Էջմիածին-Երևան ճանապարհի մի հատվածը Տեղի է ունեցել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացման արարողությունը «Ժողովրդի ընտրյալ» Նիկոլ Փաշինյանը վախենում է ժողովրդից «Փողոցային պայքարը կարող է զարգանալ, երբ մարդիկ ունեն պայքարողի օրինակ»․ Մհեր Մկրտչյան Էրդողանը փորձում է ստուգել Հայաստանից եկող հետպատերազմյան ազդակները Օնիկ, ո՞նց ես… Օնիկ, դու նստելու ես, ու քեզ սրանք են նստացնելու, ումից դու երկիրը չփրկեցիր Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն արգելափակել է հակաադրբեջանական բանաձևը. Ադրբեջանական մամուլը քննարկում է ՔՊ որոշումը Միջնադարյան պարապարվեստ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն Ազգային ժողովում են 3,5 տարի է քայլիստները չեն բացահայտում «Հոկտեմբերի 27»-ը Պլանավորված պարտություն․ օր 31. Տեսանյութ Պեսկովը մեկնաբանել է Զելենսկու՝ Ռուսաստանի դեմ Ղրիմի տարածքային պահանջների վերաբերյալ հայտարարությունները Հումանիտար ապաստան ենք խնդրում Մակրոնից. մենք փախստականներ ենք, որոնց Հայաստանը թաքցնում է Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի մարզպետ Վայոց Ձորի մարզում «04»-ը բախվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին, կա 4 վիրավոր Անկարայում ԱՄՆ նոր դեսպան կլինի նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքը Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից, հայտարարվել է 1-ԲԻՍ կանչ Մի հատ էլ պառավ ցախավելի վրա նստած թռնելով գար, անցներ ու պըրծ Արամ Զավենիչ, ինչու՞ այսօր չես խոսում Մեղրիի հանձնման մասին, լեզուդ չորացե՞լ է Սահմանային իրավիճակը խառն ա, բայց մենք պատերազմ չենք պարտվել, մեր հողերը հետ պտի բերենք. Միքայելյան. Տեսանյութ Մելքոնյան Գագոյի վրա եմ զարմանում. բանակի թալանից, որ խոսում են, ինչո՞ւ չեք ասում՝ կոռուպցիոներ գեներալից մի խոսացեք, հերքի է. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Հռոմի Պապի պատվիրակը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Կրակի վրա յուղ լցնելով մարդիկ խոսում են դրա անթույլատրելիության մասին. էսպես չի կարելի. Թադևոս Ավետիսյան. Տեսանյութ Ինչի՞ վրա է Կառավարությունը 7% տնտեսական աճ կանխատեսել՝ միայն ճանապարհ ասֆալտապատելո՞ւ. Արթուր Խաչատրյան Ադրբեջանցիների կողմից Ճարտարի բնակչի անասունների հափշտակման փաստով քրգործն ընդունվել է վարույթ․ ԱՀ ՔԿ Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից էլ է զրկում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել Ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն․ ԱՆ Հուսով ենք, որ Հռոմի պապը կշարունակի պահանջել ռազմագերիների վերադարձը․ Միրզոյան. Տեսանյութ Ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին և ինչո՞ւ ային դեռ բացահայտված չէ Գործարկվելու է Զառիթափ բնակավայրի շչակը Նազելի Բաղդասարյանը նիկոլից որևէ բանով չի տարբերվում «ԱԺ «հավաքարար» փոխխոսնակ Հակոբը՝ հայ-ռուսական հարաբերությունների ջատագո՞վ». Գագիկ Համբարյան Անդրանիկ Քոչարյանը պատերազմի ժամանակ ժպիտը դեմքին լուսանկարվում էր Արցախում. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Քայլիստկա Լիլիթն ԱԺ ամբիոնից ստում էր Օրը կգա, և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ․ Էրդողան Ոստիկանությունն իրականացրել է «Հանդերձյալ աշխարհում էլ լինես, քեզ կգտնենք» օպերացիան Իտալիան Հայաստանից քաղաքացիների մուտքը թույլ կտա միայն հատուկ նպատակների համար «Մնում է ասեք՝ կարտոֆիլ չկա, թանկացել է, խառը կանաչի կերեք». Էլինար Վարդանյանը՝ Արտակ Մանուկյանին. Տեսանյութ Առուշ Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին Մեղրիի ՀԷԿ-ի նախագծի կոնսերվացման ֆոնին տարածաշրջանային ու, մասմավորապես, իրանա-ադրբեջանական օրակարգում նոր շունչ են ստանում Խուդաֆերինի ու Ղըզ-Ղալասի ՀԷԿ-երի կառուցման նախագծերը ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից ՔՊ-ն մերժեց Հայաստանի և Արցախի շուրջ վիճակի մասին ընդդիմադիրների հայտարարությունը. Տեսանյութ Ադրբեջանը 2022-ին 4,5 միլիարդ դոլար կհատկացնի պաշտպանությանը Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև Արցախից տեղահանվածների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կրճատող նախագիծը Արցախում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպքեր Օր առաջ քշել է պետք գլխավոր դավադիրին, և հետո միայն կարգի բերել Հայոց Տունը Ինչպես կանխել նոր կապիտուլյացիան

Նիկոլի պատասխանից հետո երկար ժամանակ ծանր հոգեվիճակի մեջ էի. Գեղամ Նազարյան

Ազգային ժողովում անհետ կորած տղերքի հարցով զբաղվող պետական մարմնի, միջգերատեսչական հանձնաժողովի բացակայության մասին, «գունագեղ» շոուի մասին կառավարությանն ուղղված իմ հարցից հետո քննադատության մի տարօրինակ ալիքի հետ բախվեցի: Այս մասին իր հոդվածում գրել է Ճշմարտություն սերունդների համար նխաձեռնության հիմնադիր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գեղամ Նազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոմանք ասում են, թե ես նիկոլ փաշինյանին չպետք է հարց ուղղեի. միանգամից ասեմ, ես նրան հարց չեմ ուղղել, այդ նա որոշեց պատասխանել իմ հարցին: Հիմա ես եմ հարցնում՝ իսկ ինչո՞ւ չպետք է բարձրաձայնվի այն մասին, թե ինչու վարչախումբը մինչ օրս նորմալ պատկան մարմին չի ստեղծել անհետ կորած տղերքի հարցերով զբաղվելու համար: Ինչո՞ւ: Կասեք, թող դա աներ մեկ ուրիշը: Լավ, իսկ այդ դեպքում ես ի՞նչ պետք է անեմ:

Հարցն ուղղելուց հետո, նիկոլի պատասխանից հետո երկար ժամանակ ծանր հոգեվիճակի մեջ էի: Չէի հասկանում պատճառը: Սկզբում մտածում էի, որ ես կառավարությանը չպետք է հարց ուղղեի, բայց հետո, արձագանքներից հետո հասկացա, որ ճիշտ եմ արել, ճիշտ եմ վարվել, և ծանր հոգեվիճակի պատճառը բոլորովին այլ է:

Մեղմ ասած, հեշտ չէ, անգամ ծանր հոգեվիճակի մեջ ես հայտնվում, երբ ստիպված ես լինում առկա խնդիրները, որոնք վերաբերում են հերոս տղերքին, նրանց ծնողներին, քննարկել նրա հետ, որին մեղադրում ես, որին մեղավոր ես համարում կատարված ողբերգության մեջ: Որևէ մեկը չի կարող հասկանալ, թե ինչ էր կատարվում ինձ հետ հենց այդ ժամանակ և դրանից հետո:

Ամենահեշտը քննադատելն է, ամենահեշտը տանը նստելն է, ամենահեշտը հեռախոսը վերցնելն և ինձ վիրավորելն է: Ֆեյսբուքում կարդացի մեկնաբանություններ, որոնց հեղինակներն անգամ ինձ փորձում էին ծաղրել, որ հարց եմ ուղղել կառավարությանը, մեղադրում էին, որ այդ պահին չեմ կոտրել կառավարության անդամների և նրա ղեկավարի գլուխը, իսկ մեկն էլ քաջաբար համակարգչի էկրանի հետևում թաքնված գրել էր՝ արա, բա սա սրանց չէր մեղադրո՞ւմ իր որդու սպանության մեջ, իսկ հիմա հետները հարց է քննարկում:

Չեմ ցանկանում, որևէ մեկին այն, ինչ կատարվել է ինձ հետ և կատարվում է իմ ու հազարավոր այլ ընտանիքների հետ, բայց սրանից հետո երկար շատ երկար կմտածեք ինձ խորհուրդներ տալուց առաջ:

Ես, ինչպես երեկ, այնպես էլ այսօր պնդում եմ, ասում եմ, որ կատարվածի համար մեղավոր է վարչախումբը և նրա առաջնորդը, պնդում եմ, որ դրա համար նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, պնդում եմ, որ բոլոր մեղավորները պետք է անցնեն հայկական նյուրնբերգյան դատավարությամբ: Պնդել եմ և պնդում եմ: Սա իմ կյանքի գործն է, որին ես հաստատ հասնելու եմ իմ ընկերների, գործընկերների և հազարավոր իմ նման ծնողների հետ:

Իսկ հիմա, տպավորություն է, որ կան մարդիկ, որոնք այսքան ժամանակ սպասել են ոչ թե այդ դատավարությանը, ոչ թե իրավիճակի նորմալացմանը, այլ թե երբ եմ ես հարց ուղղելու կառավարությանը, որ սկսեն ինձ վիրավորել և քննադատել, դասեր տալ, բացատրել, թե ես ում և երբ պետք է հարց տամ:

Ասում են, որ Ալենին ասել եմ Ալեն ջան: Այո, ասել եմ: Ո՞ւ, ու ի՞նչ, դրանից ի՞նչ եք եզրահանգել: Ասում եք, թե խնդրել եմ չեղարկել սեպտեմբերի 21-ի գունագեղ շոուն: Նախ, չեմ խնդրել, պահանջել եմ, սթափության կոչ եմ արել: Արել եմ դա հազարավոր ծնողների անունից: Ո՞ւ: Ես հանցա՞նք եմ գործել:

Չի կարելի: Այդպես չի կարելի: Տանը նստել, սպասել, որ ինչ-որ մեկն ինչ-որ հարց տա, որ սկսեք դասեր տալ, այդպես կարող է անել ցանկացած մեկը: Բայց դասեր տալուց առաջ կյանք ապրեք, հայրենասեր որդիներ և դուստրեր դաստիարակեք, սովորեցրեք չփախչել մարտի դաշտից, ծառայությունից, սովորեցրեք արժանապատվություն, դուք էլ ապրեք այդպես և նոր սկսեք դասեր տալ, իսկ կոմպի հետևում նստած սրամտություններ անել մեկի հասցեին, որն իր ամենաթանկն է տվել պատերազմին, որն անդադար կռիվ է տալիս այս վարչախմբի դեմ, առնվազն անբարոյականությունն է:

Կրկնել, ու էլի եմ կրկնում, որ այս երկրի զարգացման, արժանապատվության վերականգնման թիվ մեկ խոչընդոտը նիկոլ փաշինյանն է: Քանի դեռ նրա դեմքով է Հայաստանը ներկայանում աշխարհին, անհաջողություններն ու պատերազմն ուղեկցելու են մեզ, բայց նաև ասեմ, առայժմ միայն մեղմորեն ասեմ, նա դեռ մնում է ոչ միայն 680 հազարի պատճառով, այլ նաև նախ և առաջ նրանց, ովքեր չեն ցանկանում, որ իրենց մատը հանրահավաքին մի փոքր ցրտահարվի, իրենց որդին բանակում ծառայի, բայց հանդես են գալիս ամենաթունդ ընդդիմադրի կեցվածքով ու այնքան անբարոյական են, որ իրենց տափակ ուղեղների վերլուծությամբ կարծում են, որ եկել է ճիշտ պահը ինձ ու իմ ընկերներին ծաղրելու համար: Ծաղրելու, որ հանդգնել ենք ոչ թե ջարդել կառավարության անդամների գլուխները, այլ նրանց հարցեր տալ, վարչախմբի դատարկությունը հանրության լայն շերտերի առաջ ի ցույց դնելու համար, հարցեր, որ գոնե ժողովրդին զերծ պահենք ապօրինություններից:

Առայժմ այսքանը, բայց սրանից հետո ինձ, իմ ընկերներին, հերոս տղերքի ծնողներին ծաղրել փորձելուց առաջ մի լավ մտածեք, որովհետև դրա համար պատասխան եք տալու:

Ու եթե կարծում եք, թե դուք ավելի հայրենասեր եք, քան ես ու իմ ընկերները, թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, ապա գոնե մի քայլ արեք, բացի ճոռոմ հայտարարություններ անելուց, որ հասկանանք ձեր հայրենասիրության չափը:

Մենք անթերի չենք: Ես անթերի չեմ: և այստեղ մեզ օգնության են գալիս մեր այն ընկերները, որոնք դիտարկում, առաջարկ, քննադատություն անում են մասնավոր զրույցներում, մասնավոր նամակներով, խորը վերլուծական հոդվածներով և ոչ թե հրապարակային վիրավորանքներով:

և այս ամենի մեջ միայն շատ քչերը ֆիքսեցին, որ Գեղամ Նազարյանի կոնկրետ հարցին նիկոլ փաշինյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց, չասաց, թե այդ որ մարմինն է զբաղվում անհետ կորածների խնդիրներով, չֆիքսեցին, որ ստիպեց ներողություն խնդրել «գունագեղի» համար ու անգամ գործը հասավ ոտանավորին:

Դե կարևորը դա չէր, այլ մի առիթ գտնել Գեղամ Նազարյանին դասեր տալու համար, վիրավորելու համար: Կարճ ասեմ՝ Գեղամ Նազարյանին արդեն մոտ մեկ տարի դասեր և խորհուրդներ տալիս է իր հերոս որդին՝ Աբգարը, ու չշշկռվեք սահման անցնել: Չշշկռվեք:

Ես ու հերոս տղերքի բազմաթիվ, հարյուրավոր ծնողներ մեր ընկերների աջակցությամբ ավարտին ենք հասցնելու այն գործը, որի համար աշխատում ենք օրը 25 ժամ: Աբգարը, Գոռը, Մխիթարը, Վարդանը, Կարենը, Էրիկը, Արամը, Անդրեասը, Հայկազը, Գևորգը, Ազիզը, Վրեժը, Հակոբը, Սարոն, Զորիկը, Տիգրանը, Արգամը, Սամվելը, Իշխանը, Կամոն, Վահիկը, մյուս հազարավոր տղերքը մեզ թույլ չեն տա շեղվել ճշմարտության ճանապարհից, այնպես որ, մեզնից շատ չեք ցանկանում, որ Հայաստանում իրավիճակ փոխվի, մեզնից շատ չեք տվել ու արել այդ իրավիճակը փոխվելու համար: Ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan