Ընդամենը 2 տարի առաջ էր, հենց այս օրը Շուշին հայկական էր, դժգույն ու դժբախտ չէր. Մկրտում էինք ապրիլյանի անմահացած տղերքի երեխաներին, քույրերին ու եղբայրներին
Դիտել նաև
«Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան
Ընդամենը 2 տարի առաջ էր, հենց այս օրը... Շուշին հայկական էր... Դժգույն ու դժբախտ չէր... Մկրտում էինք ապրիլյանի անմահացած տղերքի երեխաներին, քույրերին ու եղբայրներին...
Այո, հպարտ էի... Իսկ հիմա՝ ծափ տվեք, արա՜:
***
Չգիտեմ... Նայում եմ ու հուզմունքն ու հպարտությունը միախառնվում են...
Դա մեզ հաջողվեց: Ծնվեցին հայ քրիստոնյաներ և ծնվեց նոր ընկերություն ու հարազատություն:
«Ապրիլյան Մարտական Գործողությունների Մասնակիցների Միություն», ուրախ եմ, որ ինչպես սահմանին եք կանգնած եղել, այդպես էլ շարունակում եք քաղաքացիական կյանքում՝ անվախ, պատասխանատու և մեծահոգի:
90-ից ավել մկտրտվողներ... Հայեր, ովքեր ապրրիլում անմահացած հերոսների երեխաներն են, հարազատներն ու անվանակիցները...
Աստված պահապան Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները: Աստված պահապապան համայն հայությանը: Փառք հայոց բանակին:
Հ.Գ. Շնորհակալ եմ ընկերներիս, որ օգնեցին այս կարևոր գաղափարը կյանքի կոչել: