«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թևանյան
23
Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք Լարված վիճակ Ոսկեպարում. ժողովուրդը վազում է դեպի եկեղեցի՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ կատարել (լուսանկարներ Պատերազմ Արցախում
Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Իսկակական հայրենասիրությունը հենց սա է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ Երևանի մետրոն ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով Բավրայում փակվել է նաև ՀՀ ելքի 2-րդ ճանապարհը «Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի «Պուտինի և Փաշինյանի շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում»․ Պեսկով Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան 7 անձ է ձերբակալվել․ ՔԿ Փաշինյանի այցն ուղղակի մղձավանջ է դարձել Գետավանի բնակիչների համար Հանձնման, միակողմանի զիջումների փորձերը որևէ երաշխիք չեն պարունակում Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք

Ալեն Սիմոնյանի «բլթոցը» բացահայտեց Նիկոլ Փաշինյանի իրական վերաբերմունքը Արման Թաթոյանի նկատմամբ. Տեսանյութ

«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանի երեկվա ելույթը հիմնականում նվիրված էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցում պարունակվող այն տեղեկատվությանը, որը վերաբերվում էր այժմ Բաքվում գտնվող հայ գերիներին:

Նշենք, որ օրեր առաջ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին Արման Թաթոյանի եւ այլ իրավապաշտպանների համատեղ զեկույցը շոկ առաջացրեց հայ հասարակության շրջանում: Սակայն, ինչպես պարզվում է, այս զեկույցը շատ նյարդայնացրել է Նիկոլ Փաշինյանին:

Իշխանությունը վաղուց է «սրել իր ատամները» Արման Թաթոյանի դեմ, սակայն այն ռիսկի չի դիմում կոշտ քայլերի գնալ՝ հաշվի առնելով Թաթոյանի գործունեության առանձնահատկությունները, հատկապես՝ կապված Բաքվում հայ ռազմագերիների խնդիրների և հայ-ադրբեջանական նոր սահմանի հաստատման հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԻՊ Թաթոյանի գնահատականների հանգամանքով պայմանավորված:

Հարկ է նշել, որ Թաթոյանի գործունեությունից շատ դժգոհ են նաև Ադրբեջանում, և հենց այս փաստն է խանգարում Փաշինյանին կոշտ քայլեր անել Թաթոյանի դեմ, և արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Փաշինյանը և նրա թիմը ցանկանում են վերջապես «լուծել Թաթոյանի խնդիրը», բայց անհանգստացած են հասարակության լուրջ արձագանքից:

Հատկանշական է, որ մոտ մեկ ամիս առաջ իշխանությունները որոշեցին կոշտ քայլեր ձեռնարկել Թաթոյանի դեմ արդեն Ազգային ժողովում, սակայն վերջին պահին Փաշինյանը «ստոպ» տվեց այս գործընթացը: Այնուամենայնիվ, այս իրավիճակում ամենահետաքրքիրն այն է, որ նույնիսկ այս դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը հրապարակայնորեն սկսեց մեղադրել Թաթոյանին տարբեր «մեղքերի» մեջ, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց, թե ով է Մարիա Կարապետյանը, ում համար ավելի մեծ արժեք կա, քան Փաշինյանի «վետոն»:

Սակայն, այս ամենը թողնենք մի կողմ, Ալեն Սիմոնյանի երեկվա «բլթոցը» Արման Թաթոյանի դեմ՝ ի ցույց է դնում այն ատելության մթնոլորտը, որը իշխանությունների մոտ առաջացել է ՄԻՊ-ի նկատմամբ: Իհարկե, դրանից հետո Սիմոնյանի մամուլի քարտուղարը փորձեց խմբագրել կատարվածը՝ նշելով, որ Ալենի խոսքերը վերաբերում էին ոչ թե Արման Թաթոյանի զեկույցին, այլ Աննա Մկրտչյանի պահվածքին, բայց բոլորի համար պարզ է, որ Սիմոնյանը պարզապես «դուրս տվեց» այս արտահայտությունը, ու հետո միայն հասկացավ, որ սխալվել է:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում իշխանությունում, որտեղ հստակ երևում է, որ այս իշխանության համար Բաքվում պահվող հայ գերիները գլխացավանք են, այլ ոչ թե մտահոգության առարկա: Այս մարդկանց վերջնական նպատակը բոլորովին այլ է եւ ոչ մի կապ չունի Հայաստանի քաղաքացու եւ հայկական պետության շահերի հետ:

Սա՛ է իրականությունը։

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan