Հետաքրքիր է
Իսկ Արցախի դատախազության սեպտեմբերի 7-ին արված «...բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են բացառապես ծառայողական նպատակներով օգտագործել իրենց գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը...» ԿՈՉԸ պետական բարձրաստիճան և տարբեր տրամաչափի պաշտոնյաների «Ընտանեկան ավտոպարկ» ԱՁ տակ օգտագործվող թանկարժեք (կամ կիսաթանկարժեք) շքեղ և հիմնականում սև գույնի ամենագնացներին վերաբերվում՞ա, թ՞ե միայն աշխատասենյակների պրինտերների ու հեռախոսների վրա է տարածվում...
Կոչի էս մասը շատ լավն ա.
«...ԱՀ դատախազության համապատասխան ստորաբաժանումն իրականացնելու է զանգվածային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկում, ինչպես նաև բավարար հիմքերի առկայության դեպքում գործադրելու է պետության գույքային շահերի պաշտպանության ողջ գործիքակազմը...»։
Հետաքրքիր ա.
Սեպտեմբերի 7-ից այս կողմ օգտագործվել՞է արդյոք ոչ ծառայողական նպատակներով պետական գույքը մեր բյուրեղյա մաքուր պաշտոնյաների կողմից և կարգապահական ներգործության ին՞չ միջոցներ են կիրառվել խախտում թույլ տվածների նկատմամբ։
Ալեն Ղուլյանի Ֆեյսբուքյան էջից