Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
24
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Պատերազմ Արցախում
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ

«Տավուշի գյուղերում մարդիկ պատմական հայրենիքի տեղանունները կոչում են ադրբեջանական տարբերակներով». Նաիրի Հոխիկյան

«Օրերս ՀՀ Տավուշի գյուղերում ցավով նկատեցի, որ մարդիկ իրենց պատմական հայրենիքի տեղանունները հիմնականում կոչում են ադրբեջանական տարբերակներով։ Նույնիսկ Բերդ քաղաքին կից Տավուշ գյուղի մասին խոսելիս նշում են ադրբեջանական անունը՝ Թովուզ։

Գեղարքունիքի մարզում էլ կա այդպիսի մերժելի սովորություն։ Վաղուց փոխված են բնակավայրերի անունները, բայց մարդիկ շարունակում են Ծովասարը կոչել Թազաքենդ, Լիճքը՝ Գյոլ, Արծվանիստը՝ Ալաչալու և այլն։

Արցախում երեք տասնամյակ չենք կարողանում մարդկանց բառապաշարում Լաչին անվանումը դարձնել Բերձոր, Ջաբրայիլը՝ Ջրական, Զանգիլանը՝ Կովսական։

Սա մեր երկրի բոլոր անկյուններում է և մտած է հանրային բոլոր ոլորտներ՝ նախագահից մինչև հասարակ բանվոր։

Սերժ Սարգսյանն այդպես էլ չսովորեց, որ Քյալբաջարը հայկական Քարվաճառն է, իսկ Նիկոլ Փաշինյանի համար Աղդամը չդարձավ Ակնա, Էյվազլին՝ Որոտան։ Բնական է, որ ազգային ինքնագիտակցության ու ինքնահարգանքի այդպիսի համատարած անկման պայմաններում ՀՀ վարչապետի աշխատակազմի երբեմնի ղեկավար, Փաշինյանի ընտանիքի բարեկամ Էդուարդ Աղաջանյանը չի հասկանա, որ ՀՀ տարածքում Չայզամի անունով լիճ չկա, որ այն Դավիթ Բեկի ջրամբարն է։

Սա կոչվում է մարտնչող տգիտություն։

Դրան զուգահեռ մենք համառորեն չենք ցանկանում Ադրբեջանին հանձնված հայկական պատմական բնակավայրը կոչել Գանձակ՝ կրկնելով թշնամու հորինած Գյանջա կամ Կիրովաբադ անունը։

Իսկ թշնամին համառորեն ոչնչից ստեղծում է իր պատմությունը, յուրացնում է մեր ստեղծածը, մեզ էլ համոզում է, որ Վարդենիս ու Արարատ բնակավայրեր չկան։ Գիտի, որ մենք օտարամոլ ենք։

ՏՏ ոլորտին զարկ տալու փոխարեն պետք է ներդրումներ անել գենաինժեներիայում, որ մեր ազգի գենետիկ կոդից հանեն այդ անիծյալ օտարամոլությունն ու ինքնության նկատմամբ հարգանք ներարկեն։ Երբեմն թևաթափ լինելու աստիճանի հոգնում եմ, բայց հուսալքությունը նույն հանցանքն է, ինչ թշնամու հետ գործարքով Շուշին ու Քարվաճառը վաճառելը»։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan