Պետք է կանխենք Հայաստանի թուրքացումը. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Սեյրան Օհանյանի ուղերձը՝ 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ. Տեսանյութ «Մենք ու մեզ նման ընտանիքները մի պատառ ոսկոր ենք՝ կանգնած Նիկոլ Փաշինյանի կոկորդին». Մարգարիտա Խաչատրյան
27
Ջահերով երթի մասնակիցները Եռաբլուրում են. Տեսանյութ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր Որ ասում ա՝ թուրքերի հետ կանաչին էժան էր, դա ա՞զգ ա. 83-ամյա Յուրիի կյանքի ամենադաժան ժամերը. Տեսանյութ Արցախում բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. Տեսանյութ Թուրքիան զորքեր է կուտակում, «Զանգեզուրի միջանցքը» կկործանի Հայաստանի պետականությունը իսկ «Շուշիի հռչակագիրը»՝ սպառնալիք Ռուսաստանի համար. Տեսանյութ Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հատուկ նիստ. ուղիղ Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը․ այն առաջինն էր 2020 թվականի նոյեմբերից հետո Առաջին անգամ ցուցադրվել են թուրքական Բայրաքթարներին փոխարինող նոր անօդաչուներ Եթե բացվի նաև Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա. Փաշինյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան. Հեղափոխական օլիգարխիան և կառավարման այլասերումը Պատերազմ Արցխում
Սամվել Ալեքսանյանը մասնակցում էր ջահերով երթին «Հանդիպման ավարտից տասը ժամ անց սկսվեց պատերազմը». Վարուժան Գեղամյան Գյումրիում անցկացվում է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ «Սրանց հեռացնելու էներգետիկան ուժեղացել է». Մհեր Մկրտչյան Ջահերով երթի մասնակիցները Եռաբլուրում են. Տեսանյութ «Ժող ջանը» քանդեց ազգի տունը, հինգ աշակերտներս Եռաբլուրում են․ ջահերով երթի մասնակից. Տեսանյութ Պետք է կանխենք Հայաստանի թուրքացումը. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ներթափանցել Ղարաբաղում ականապատ տարածք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր Աննա Դանիբեկյանը բացառիկ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանի իշխանություններին․ Ագնեսա Խամոյան «Սա շատ վատ սիմվոլիզմ ա ադրբեջանցիների համար». Արգիշտի Կիվիրյան. Տեսանյութ «Բոլորը գրում են` մեկ տարի առաջ այս օրը կանխատեսել էի, զգուշացրել էի, ահազանգել էի». Մ. Եսայան Սեյրան Օհանյանի ուղերձը՝ 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ. Տեսանյութ Ամոթ եմ զգում հայերի փոխարեն. Սերգեյ Կառնաուխով Սեպտեմբերի 26-ին տեղի կունենա Ջահերով երթ դեպի Եռաբլուր. Տեսանյութ Սպանություն Երեւանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի «Մենք ուտում ենք նիկոլական քարոզչամեքենայի կտերը»․ Կարեն Վրթանեսյան «Այն, ինչ կատարվում է մեր երկրում, մշակվում և ներդրվում է դրսից»․ Սենոր Հասրաթյան Արդյոք կարող է գործատուն աշխատողին չթույլատրել աշխատանքի հոկտեմբերի 1-ից հետո Որ ասում ա՝ թուրքերի հետ կանաչին էժան էր, դա ա՞զգ ա. 83-ամյա Յուրիի կյանքի ամենադաժան ժամերը. Տեսանյութ Երթը քաղաքական միջոցառում չէ, նպատակն է՝ հարգել սուրբ նահատակների հիշատակը. Իշխան Սաղաթելյան «Մենք ու մեզ նման ընտանիքները մի պատառ ոսկոր ենք՝ կանգնած Նիկոլ Փաշինյանի կոկորդին». Մարգարիտա Խաչատրյան Արմեն Չարչյանն առավել վտանգավոր հանցագործ է, քան փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկած սրիկա՞ն Արցախի պետական դրոշը կրկին իջեցվել է Ամարասի վանքի վրայից Սեպտեմբերի 27-ին եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհվածների Արցախում բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք. Տեսանյութ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Մի խումբ արտիստներ դիմել են դատարան Չարչյանի խափանման միջոցը փոխելու հարցով»․ պաշտպան «Սեպտեմբերի 21-ի ճոխ համերգ-շոուի մասին հիացմունքով խոսող մշակույթի մարդիկ բացահայտեցին իրենց հոգու խեղճությունը». Նիկա Բաբայան Չփորձեք և չփորձեք շանտաժի ու բոլշևիզմի լեզվով խոսել «Հայսատան» դաշինքի հետ․ Լիլիթ Գալստյան Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուստամ Մուրադովին․ վերջինս ներկայացրել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Գենադի Անաշկինին «Մենք 1 ամսական ենք…»․ Հրաչ Մուրադյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը Արցախի բանալին. ինչպես է ապրում Շուշին՝ պատերազմից մեկ տարի անց. Տեսանյութ Դատարանն օպերատիվ տեղեկանքի հիման վրա սահմանափակում է անձի սահմանադրական իրավունքը. փաստաբան. Տեսանյութ Ռուս զբոսաշրջիկների շրջանում աշնանային հանգստի համար առաջատար ուղղություններից է Հայաստանը Խաչատուր Սուքիասյանին պատկանող Ran oil-ում 25% փայատեր է նաև Նիկոլ Փաշինյանը Թուրքիան զորքեր է կուտակում, «Զանգեզուրի միջանցքը» կկործանի Հայաստանի պետականությունը իսկ «Շուշիի հռչակագիրը»՝ սպառնալիք Ռուսաստանի համար. Տեսանյութ Ստեփանակերտցին սովոր չէ հանձվելու, նա մեջքը ուղղելու է. այսօր Ստեփանակերտի օրն է Այս պահին արդեն վեց դիմում ենք ներկայացրել Սահմանադրական դատարան. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Եռաբլուրը եռապատկածները գնացին Եռաբլուր, քաղաքացին բողոքն էր հայտնում․ բերման ենթարկեցին. Տեսանյութ «Հայ ծնվելը ճակատագիր է... Սա Լռության տարեդարձ է: Ապրելու տարեդարձ...»․ Իննա Խոջամիրյան «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ․ Դատախազություն Ագնեսա Խամոյան. Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև գաղտնի պայմավորվածություններ կան. Տեսանյութ Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հատուկ նիստ. ուղիղ Ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է ԱԺ-ում քննարկում են սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերը՝ ՍԴ ներկայացնելու նպատակով․ Տեսանյութ Նախարարի հրամանն անորոշ է՝ անհասկանալի է՝ գործատո՞ւն պետք է տուգանվի, աշխատո՞ղը, թե՞ երկուսն էլ. Ալեքսանդր Կոչուբաև Մեկ տարի անց Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում Հրդեհ Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին. այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ

Արցախի իրավունքներից հրաժարումը հավասարազոր է նոր դավաճանության. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ

Արցախի իրավունքներից հրաժարումը հավասարազոր է նոր դավաճանության: Այս մասին Աժ հայտարարությունների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Իշխան Սաղաթելյանը:

Ներկայացնում ենք հայտարարության ամբողջական գրավոր տարբերակ.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Անցած շաբաթ լրացավ Արցախի Հանրապետության 30-րդ հոբելյանը։

Արցախի Հանրապետությունը՝ թեկուզ վիրավոր, թեկուզ խոցված ու տարածքի մեծագույն մասը կորցրած, բայց գոյություն ունի, և,չնայած Ադրբեջանի պնդումներին և ցանկությանը, Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ։ Հիմնախնդրի լուծումը չեն ազդարարել ո՛չ բանակցային գործընթացն առաջնորդելու բացառիկ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, ո՛չ էլ որևէ միջազգային կազմակերպություն։

Եվ ահա այս պայմաններում քննարկվում է Հայաստանի  ապաշրջափակման,Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև խաղաղության և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրեր ստորագրելու հարցը:

Դատելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից, դիրքորոշումներից և իրենց գործունեության փաստացի արդյունքներից՝ կարելի է եզրակացնել, որ այս ճանապարհով գնալու դեպքում մենք ունենալու ենք նոր կորուստներ՝ ապաշրջափակման փոխարեն ունենալու ենք ավելի խոր շրջափակում, դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում ունենալու ենք  տարածքային նոր կորուստներ, իսկ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու  պարզունակ մտադրությամբ վերջականապես կորցնելու ենք Արցախը:

Ադրբեջանի և Թուրքիայի  նպատակը պարզ է և հստակ. նրանք  փորձում են  պատերազմով ձեռք բերած առավելությունները ամրագրել դե յուրե՝ այդպիսով հարցականի տակ դնելով  Հայ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու, զարգանալու, իր ինքնությունը պահելու և, առհասարակ, պետականության ունենալու հարցը:

Նման պայմաններում, երբ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են մեզ պարտադրել իրենց օրակարգը, երբ ակնհայտ ագրեսիա են իրականացնում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ, անհանդուրժելի և անընդունելի է ՀՀ իշխանությունների վարքագիծը։ Այսքանից հետո  գործող իշխանությունը հայտարարում է Թուրքիայից դրական ազդակների մասին, Սյունիքի հայկական տարածքները դավադիր կերպով կոչում է ադրբեջանական անվանումներով՝ տուրք տալով Բաքվի բռնապետի ցինիկ պահանջներին։

Փաստորեն, թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քայլերի ու գործողությունների իշխանական ընկալումն այդպիսին էր։

 Մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության փոխարեն կառավարության ղեկավարը զբաղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու՝ ինքնահռչակ և իրականությունից կտրված խաբկանքներով:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք դեմ չենք խաղաղությանը, խաղաղության ձգտումը մեր գլխավոր նպատակներից մեկն է, բայց տարածաշրջանային խաղաղության հաստատումը ենթադրում է երկկողմանի կամք ու ցանկություն, ինչն ադրբեջանական կողմում իսպառ բացակայում է։ Խաղաղությունը պետք է նվաճվի, հակառակ դեպքում թշնամու կողմից նվիրված խաղաղությունը նոր կորուստների, նոր հայրենազրկման, նոր դժբախտությունների բացահայտ թակարդ է։

Ստեղծված իրավիճակում հապաղումը, Արցախի իրավունքներից, արդար պայքարից հրաժարումը հավասարազոր է նոր դավաճանության։

Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է օր առաջ հստակ և առանց աճպարարության հայտարարել Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, իհարկե, եթե այլ թաքնված նպատակներ չունի.

- Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան միջազգային հանրության կողմից պետք է որակվի որպես ագրեսիա՝ այդ եզրույթի ամբողջ իրավաքաղաքական գնահատմամբ,

- արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումն այլընտրանք չունի,

- Ադրբեջանում գտնվող բոլոր  գերիների անհապաղ վերադարձը, ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի դուրս բերումը, պատերազմում միջազգային ահաբեկչական միավորումների մասնակցության վերաբերյալ միջազգային իրավաքաղաքական գործընթացի մեկնարկումը, Արցախի հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության պաշտպանությունը պետք է  միջազգայնանան՝ դառնալով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն և  միջազգային քննարկման առարկա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը կենսական անհրաժեշտություն է։ Այս շրջանակում Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության հերթական անհեռանկար  փորձերը կարող են հարվածել բանակցային գործընթացի մեկնարկին՝ միջնորդ համանախագահության շրջանակում։

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ, Արցախի ճակատագիրը կախված չէ (ինչպես փորձում են ձեզ համոզել) միայն գերտերությունների կամքից կամ էլ մեկ պաշտոնյայի քմահաճույքից, Արցախի և, ընդհանրապես, հայ ժողովրդի ճակատագիրը մեր ձեռքերում է: Բոլորը թող իմանան՝ Արցախը մեր ժառանգությունն է, մեր անվտանգությունը, մեր անկախությունը, մեր ապրելու և ապրեցնելու բնական իրավունքը,Արցախը մեր հողն ու ջուրն է, արյունը, մեր ինքնությունը:

Շուշին, Հադրութը և Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մյուս շրջանները միմիայն ժամանակավորապես են բռնազավթված թշնամու կողմից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan