«Ոստիկանները հարձակվեցին մեզ վրա ու սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել». Սեդա Գրիգորյան. Տեսանյութ
«Ոստիկանությունը մեզ ապօրինի կերպով է բերման ենթարկել
Ես նախ հարցազրույց էի տալիս, հետո բարձրախոսով ոստիկաններին ասացի, որ ավագանու անդամները մեզ մոտենում են, խնդրեցի գործողություն չձեռնարկել, մինչև մենք զրուցենք և որոշենք մեր հետագա անելիքները, հետո մոտեցա մի կնոջ, ով ներկայացավ որպես ավագանու անդամ։ Իր հետ զրուցելու ընթացքում ոստիկանները հարձակվեցին մեր վրա ու սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել։
Ոստիկանների կողմից չի եղել որևէ հայտարարություն բարձրախոսով։
Ես չեմ լսել որևր պահանջ կամ ողջամիտ ժամկետի տրամադրման հայտարարություն, բայց գտնվել եմ նույն վայրում, եթե իրենք մեկ երկու հոգու են զգուշացում ասել` դա պատշաճ իրազեկում չի:
Ոստիկանները գործել են ապօրինաբար ու բռնություն գործադրելով։
Դե, ինչպես միշտ էլի»:
Սեդա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից