Հայկ Մարությանն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին
Դիտել նաև
Անընդունելի են քաղաքական հալածանքները․ «Ազգային առաջընթացը» բոյկոտում է Ավագանու արտահերթ նիստը
Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի նախագծի երկրորդ ընթերցումն էլ կմնա հաջորդ տարվան
Քննչական կոմիտեից ստացա հարցաքննության կանչվելու մասին ծանուցագիր․ Հայկ Մամիջանյան
Մարությանը երդվել է 900 հազար ՀՀ դրամով, իսկ գործողը՝ 87 մլն ՀՀ դրամով. հեղափոխական «արժեքներ»
Մարությանը կվերցնի ավագանու մանդատը, «Մայր Հայաստանը» դեռ նման հարցեր չի էլ քննարկել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին՝ ըստ էության հերքելով դրանք։
Հրաժարականի մասին լուրերի հարցը հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը։
«Քաղաքապետի պաշտոնում նշանակվելու օրվանից այդ հարցը շրջանառվում է, այս տարի լրանում է հոբելյանական 3-րդ տարին։ Ասեմ ավելին, այս տարի պասիվ է շրջանառվում այդ հարցը։ Ես այստեղ եմ, աշխատում եմ»,- ընդգծեց Մարությանը։
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հոկտեմբերի 13-ին։