Լիբանանում բերման է ենթարկվել ահաբեկիչը, որն առեւանգել էր միանձնուհիներին 2013 թվականին

Դիտել նաև
Հերթական ՔՊ-ական պատգամավորը վայր է դնում մանդատը
1 տուն, 5 հողատարածք՝ ամառանոցային գոտում, 60 հազար եվրո, 41 մլն դրամ, 20 հազար դոլար… Արսեն Թորոսյանի հայտարարագիրը
Կանոնակարգում փոփոխություններ են ծրագրում. հանձնաժողով ներկայանալը պարտադիր կդառնա
Արայիկ Հարությունյանը Երեւանում հանդիպել է Փաշինյանի հետ. Խոսնակը չի հերքում, ասում է՝ առանց մեկնաբանության
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Լիբանանի բանակը ձերբակալել է ահաբեկիչ Աբու Ինադին, որը համարվում է 2013 թվականին Սիրիայի Մաալուլա քաղաքի հին վանքից միանձնուհիների առեւանգման կազմակերպիչը:
Բերման ենթարկելու ժամանակ կատարված խուզարկության արդյունքում ահաբեկչից առգրավվել է հեռադիտակ, չորս բջջային հեռախոս, երեք տեսախցիկ, օտարերկրյա տարադրամ եւ ծայրահեղական գրքույկներ: Զենք եւ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:
Հին Մաալուլայում վանքից 13 միանձնուհի մայրապետ Պելագեյայի հետ ազատ է արձակվել 2014 թվականի մարտին. նրանք 103 օր անցկացրել էին «Ջեբխաթ ան Նուսրայի» ահաբեկիչներին մոտ գերության մեջ: Պատանդները փոխանակվել են Սիրիայի եւ Լիբանանի բանտերում գտնվող կանանց հետ, որոնք կապված էին իսլամիստական արմատականների հետ:
Աղբյուր՝ News.am