ՄԱԿ-ի միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի՝ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու մասին հայցը Ինչի՞ց է սկսվել ԱԺ ծեծկռտուքը. Տեսանյութ «Հայաստան» դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին
7
Ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Անհետ կորածների և գերիների հարազատների ակցիան․ ուղիղ Շտապ հավաք ԱԺ-ի մոտ․ ուղիղ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը․ Տեսանյութ Աննա Գրիգորյան. Նախաձեռնում ենք ԱԺ խոսնակի հրաժարականի իրավական գործընթացը Ընդդիմադիր երեք պատգամավորի օգնականի կանչել են ԱԺ փոխնախագահի սենյակ և ծեծկռտուք է սկսվել. Տեսանյութ Բացառիկ տեսանյութ․ «էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»․ Ալեն Սիմոնյանը գերիների մասին Երեկ Ալիևը սպառնացել է, եթե Հայաստանը «չբացի «Զանգեզուրի միջանցքը», ապա Ադրբեջանը ռազմական ճանապարհով կբացի այն Ադրբեջանական լրատվամիջոցների գլխավոր հերոսը Նիկոլ Փաշինյանն է. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Հայաստանի Հանրապետության գոյությունը պահպանվում է Ռուսաստանի եւ Իրանի շնորհիվ. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Երբ փողոցի խուժանին բերում են խորհրդարան․ Լիլիթ Գալստյան ՄԱԿ-ի միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի՝ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու մասին հայցը Նիկոլի որբերն իրենց բնորոշ ոճով են գործել` ճիշտ շակալների նման, զուգահեռ ստացել են նաև պատասխան. Տարոն Ղազարյան Ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Անհետ կորածների և գերիների հարազատների ակցիան․ ուղիղ Շտապ հավաք ԱԺ-ի մոտ․ ուղիղ Ռուսթավի-Թբիլիսի ավտոճանապարհին Հայաստանից բեռնատարի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Արամ Վարդևանյանի ճեպազրույցը․ Տեսանյութ Աննա Գրիգորյան. Նախաձեռնում ենք ԱԺ խոսնակի հրաժարականի իրավական գործընթացը Երբ եկա հասա, ծեծկռտուքն արդեն սկսված էր. Հրաչյա Հակոբյան. Տեսանյութ Ինչի՞ց է սկսվել ԱԺ ծեծկռտուքը. Տեսանյութ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովում Ով-ով, բայց Ալեն Սիմոնյանը ամենավերջին մարդն է, որ կարող է դատել թողնող-փախչող-մոլորվողներին Հրաչյա Հակոբյանն ու այլ ՔՊ-ականներ ծեծի են ենթարկել ՀՅԴ-ականների. լարված վիճակ ԱԺ-ում. Տեսանյութ «Սա մենակ սրա դիրքորոշումը չի կարա լինի, սրա բերանով նիկոլն ա խոսում»․ Արամ Մանուկյան. Տեսանյութ Ալեն սիմոնյանը պիտի հրաժարական տա. Նարեկ Մանթաշյան Ընդդիմադիր երեք պատգամավորի օգնականի կանչել են ԱԺ փոխնախագահի սենյակ և ծեծկռտուք է սկսվել. Տեսանյութ 62 հոգով գերի են հանձնվել 4-7 հոգու, նրանց նկատմամբ ոչ միայն քրեական գործեր չեն հարուցվել, այլև՝ նրանք հերոսներ են. փաստաբանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին «Հայաստան» դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին Լեզուդ երկար է, քանի որ գերիների ծնողները լուռ նստել են... Տեսանյութ Ալենը պետք է հրաժարական տա. Գևորգ Պետրոսյան Բարոյականությունից զուրկ գնահատական է․ Սեյրան Օհանյանը՝ գերիների վերաբերյալ ԱԺ նախագահի հայտարարության մասին. Տեսանյութ Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի. Ռուբեն Մելիքյան Եթե ՔՊ-ն համաձայն չի Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա․ Գարեգին Միսկարյան «Հերոս» բառը արժեզրկվել է. Զենքը վայր դրած եւ գերի հանձնված զինծառայողների նկատմամբ քրգործ է հարուցվելու. Ալեն Սիմոնյան. Տեսանյութ Պահանջում եմ ալեն սիմոնյանի հրաժարականը․ Քրիստինա Նազարյան Ռուստամ Բաքոյանի «ականջները պետք է կտրել» Իշխանությանը տրված մանդատը լեգիտիմ չէ, այսօրվա իշխանությունը չունի ժողովրդական աջակցություն. ԱԺ փոխնախագահ Լրագրողը՝ Չավուշօղլուին. «Ֆինանսական աջակցություն խնդրելու համա՞ր եք եկել Կատար» «Ձեր քվեարկության հետևանքով է Լուսինե Բադալյանը նորից հայտնվել Խորհրդարանում». Ոսկան Սարգսյան Գերիները առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. դուք, որպես իշխանություն, պարտավոր եք պաշտպանել ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքը Վարդենիսում 2 դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասին 1998-2007 թվականներին Շիրակի մարզում գործարկվել է 458000 ք/մ բնակելի շենք. Քոչարյանի գործը՝ ավագանու պատասխանը. Տեսանյութ Ո՞վ և ի՞նչ է արել աղետի գոտին վերացնելու համար. Թվեր և փաստեր «Նոր Հայաստանում» «աղետի գոտուն» ավելի քիչ հատկացումներ են անում, քան «մերժված Հայաստանում» 3 տարի իշխանության էիք, դե բացահայտեիք Քոչարյանի միլիարդները, կամ մարտի 1-ը. Ագնեսա Խամոյանը՝ իշխանությանը. Տեսանյութ Բացառիկ տեսանյութ․ «էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»․ Ալեն Սիմոնյանը գերիների մասին Արմեն Սարգսյանը շարունակում է ակտիվորեն ընդունել հակառուսական գործիչներին ԱԺ-ի նկատմամբ ամենամեծ անարգանքն այն է, որ այսօր երեք պատգամավոր կալանավորված է․ Վարդևանյան. Տեսանյութ ԱԳՆ-ն ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի,ԵԱՀԿ ՄԽ-ի ուշադրությունը հրավիրում է Բաքվի ռազմաշունչ հայտարարություններին Նպատակ կա կոծկել այն տոտալ անգործությունը, որ կա գերիների, պատանդների հարցում. Տեսանյութ Երեկ Ալիևը սպառնացել է, եթե Հայաստանը «չբացի «Զանգեզուրի միջանցքը», ապա Ադրբեջանը ռազմական ճանապարհով կբացի այն Պլանային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում Հիշեցում Մենք գալիս ենք ո'չ թե քաղաքական, այլ՝ աշխատանքային թիմով․ Դավիթ Համբարձումյան Ելույթ ունեցաք Ռուսատանում՝ հայտնվելով դիվանագիտական սկանդալի կիզակետում. Խամոյանը՝ Ալեն Սիմոնյանին. Տեսանյութ Մեզ հասել են ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ. ԱՄՆ դեսպանատուն Արցախում կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, 4 մահ է գրանցվել Ինչու այդպես էլ չհայտարարվեց թե նոյեմբերի 16-ին ինչ ջարդ կերավ թշնամին Նորավանի կողմերում Կրակոցներ Ծաղկաձորում. դեպքի վայրում հայտնաբերվել են որսորդական հրացանի փամփուշտի գնդակներ

Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը

«Ժողովուրդ» օրաթորթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու Սասուն Խաչատրյանին երեկ կառավարությունում հարցախեղդ էին անում, որպեսզի հետագայում ընտրվի նախագահ: Ներկայացումը, կարելի է ասել, զավեշտ էր. պարզվեց՝ ՀՔԾ պետը, որ հայկական բանակում չի ծառայել, փորձառություն չի ունեցել, 44-օրյա պատերազմի ընթացքում էլ զբաղված էր այս կամ այն մարդկանց նկատմամբ քրգործեր հարուցելով, քննելով, հասցրել է Նուբարաշենում ռազմական գիտելիքներ ձեռք բերել եւ պատերազմին մասնակցել ՀՔԾ քննիչների հետ դիրքերում, վիրավորներ տալ: Թե որ հատվածում, գաղտնիք է:

Պարզվեց նաեւ, որ Սասուն Խաչատրյանն ավտոմեքենա չունի, վերջին հինգ տարվա ընթացքում օգտվել է կնոջ եղբորը՝ աներորդուն պատկանող ավտոմեքենայից, որն, ըստ Խաչատրյանի, շատ հազվադեպ է վարում․ «Նա մի քանի ավտոմեքենա ունի, բավականին ապահովված տղա է։ Ես քիչ եմ վարում մեքենա, քանի որ ունեմ ծառայողական մեքենա, իսկ ես առավոտից ուշ գիշեր հիմնականում աշխատավայրում եմ լինում», – ասաց նա:
Նշենք, որ Խաչատրյանի ղեկավարած ՀՔԾ-ում բազմաթիվ քրգործերով մարդկանց նկատմամբ մեղադրանք են առաջադրում այն հիմքով, թե այս կամ այն գույքը փաստացի պատկանում է մեղադրյալին, սակայն գրանցված է աներձագի կամ այլ հարազատի անունով:

Հիմա, երբ Սասուն Խաչատրյանը վարում է աներորդու մեքենան, ինչո՞ւ դա չի նշանակում, որ փաստացի մեքենան պատկանում է իրեն, բայց գրանցված է աներորդու անունով: Հաջորդ փաստը. խոսելով իր ունեցած տան մասին՝ ասել է. «Բնակարանը ձեռք եմ բերել հիփոթեքային վարկով, հայտարարագրում այդ մասին նշված է։ Բնակարանը ձեռք եմ բերել պետական ծրագրի շրջանակներում «ԵՊՀ շրջանավարտներ» ՀԿ-ից, բնակարանի արժեքի տարբերությունը շուկայական գնից շատ մեծ չէ»։ Ընդծենք, որ բազմաթիվ գործերով ՀՔԾ-ն տարբեր պաշտոնատար անձանց մեղադրում է, որ շուկայական արժեքից ցածր արժեքով բնակարաններ են գնել՝ պատճառաբանելով, թե օգտագործել են իրենց պաշտոնեական դիրքը: Ստացվում է՝ Սասուն Խաչատրյանն էլ է օգտագործել դիրքը եւ շուկայականից էժան բնակարան ձեռք բերել:

Բացի այդ, լուրեր կան, որ Խաչատրյանի հարազատների անուններով գրանցված են բազում բնակարաններ, մեքենաներ եւ այլ անշարժ գույքեր, սակայն երեկ չհետաքրքրվեցին՝ արդյոք այդ գույքերը փաստացի Խաչատրյանինն են, բայց այլոց անուններով: Գուցե դրանք կբացահայտվեն հաջորդ իշխանության օրոք։ «Աղջիկս անցյալ տարի ամուսնացել է եւ իր ամուսնության կապակցությամբ բոլոր բարեկամներս նվեր են բերել գումարի տեսքով». արդյոք այդ հարսանիքից գոյացած 43 մլն դրամ գումարի մասով հարկեր վճարե՞լ է հարսանիքի եկամուտներից, կամ հետաքրքիր է՝ հարսանեկան եկամուտները ինչու չեն փոխանցվել նորապսակներին:

Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր են հասել, որ Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի, բայց չգիտենք՝ գնելուց կամ նվեր ստանալուց հետո այն իրավաբանորեն ում անունով է գրանցված: Դիմեցինք ՀՔԾ, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Եթե կարող եք հիմնավոր ապացույցներ ներկայացնել, որ Սասուն Խաչատրյանը, բացի իր հայտարարագրածից, որեւէ այլ վայրում, այդ թվում` Մոսկվայում ունի այլ գույք, ապա նա պատրաստ է այն նվիրել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը»:

Այսպիսով, մենք ներկայացնում ենք շենքի լուսանկարը, որտեղ նա փաստացի ունի բնակարան, որի հասցեն Մոսֆիլմովսկի 88 է, իսկ բնակարանի համարն ու շինարարի անունը դեռ չենք հրապարակում: Մնում է՝ Խաչատրյանը կատարի իր խոստումը. սպասում ենք բանալիներին: Եվ վերջում՝ բոլոր պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունները բացահայտելու հայտ ներկայացրած Սասուն Խաչատրյանին մի հարց. «Ձեր անցյալը, ներկան կոռուպցիայի հետ սերտ առնչվում է, կոռուպցիան հո պոզով ու պոչով չի՞ լինում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan