ՀՔԾ-ն մերժել է Աննա Մկրտչյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ ԱԺ-ում կիրառված բռնության դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի։ ՀՔԾ-ից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում օգոստոսի 24-ին միջադեպ էր տեղի ունեցել պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ Փաշինյանին ուղղված հարցի ժամանակ, երբ Ալեն Սիմոնյանը անջատել էր տվել Մկրտչյանի խոսափողը, ապա անվտանգության աշխատակիցների միջոցով փորձել է հեռացնել նիստերի դահլիճից։ Ընդդիմության ներկայացուցիչները փորձել են միջամտել, ինչից հետո վիճաբանություն է սկսվել։ Անվտանգության աշխատակիցները բռնություն էին գործադրել Աննա Մկրտչյանի նկատմամբ, որի հետեւանքով վերջինս ստացել էր վնասվածքներ, պատռվել էր Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը։
Սակայն ՀՔԾ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, թե քրեական գործ հարուցելու համար հիմքեր չեն գտել։