Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ադրբեջանաթուրքական քարոզչություն. առաջամարտիկները

Վերջերս ավելի ինտենսիվ են դարձել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «բարիդրացիական հարաբերությունների», առևտրի, ապաշրջափակման թեմաներով նեյնիմներն ու բացահայտ մանիպուլյատիվ քարոզչական հայտարարությունները, որոնցով ամենից հաճախ հանդես են գալիս ուղղակիորեն նիկոլական (իշխանական) շրջանակները կամ երկրորդ պլանի նիկոլականները: Այն, որ «լևոնական» ծերունի գվարդիայի ներկայացուցիչների ակտիվությունը այդ առումով ոչ միայն կանխատեսելի էր, այլև նույնիսկ անխուսափելի:

Ահավասիկ, օրերս փայլատակել է ՀՀՇ-իզմի տարիներին ՀՀ ԿԲ-ն ղակավարած Բագրատ Ասատրյանը: Սույն կարկառուն ՀՀՇ-ականը սիրահոժար հարցազրույց է տվել ադրբեջանական caliber.az-ին: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացրել է «Հրապարակը»:

Թեպետ, ծանոթանալով թշնամական երկիրը ներկայացնող քարոզչամիջոցին Բագրատ Ասատրյանի կողմից վազեվազ և մեծ պատրաստակամությամբ տված պատասխաններին, կարելի է ասել, որ դա ոչ թե սոսկ հարցազրույց է, այլ պրոթուրքական, պրոադրբեջանական քարոզչության հերթական նմուշ: Ո՛չ գլուխգործոց, իհարկե, բայց ամեն դեպքում՝ թշնամու կողմից հանդես գալու, հայերին բնաջնջելու նպատակ հետապնդող և իրականացնող թշնամուն օգնելու և խրախուսելու բացահայտ դրսևորում է:

Բայց մեծ հաշվով, ի՛նչ է ասում Բագրատ Ասատրյանը: Մեծ հաշվով, նրա ասածն այն է, թե Հայաստանը ոչ մի շանս չունի, Հայաստանը դատապարտված է կործանման ու ոչնչացման, տնտեսական կրախի, քանի դեռ հարևանների, իսկ ավելի կոնկրետ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ չի հաստատել բարիդրացիական հարաբերություններ:
Սա, Բագրատ Ասատրյանի քաղաքական առաջնորդ՝ Լ.Տեր-Պետրոսյանի թեզն է՝ դինամիկայի մեջ, այն է՝ «Լավ չես ապրի Սերգո ջան, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի»:
Բագրատ Ասատրյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի սիրելի Նիկոլը Արցախը ուղղակիորեն նվիրեց թուրքերին: Բայց պարզվում է, դա քիչ է, որպեսզի Նիկոլին ընտրող  բիոզանգվածը լավ ապրի: Պարզվում է (չնայած, դա այն գլխից էլ էր պարզ), պետք է թուրքին նվիրել նաև Հայաստանի մնացած մասը:

Գործնականում, բոլոր նրանք, ովքեր այսօր խոսում են կոմունիկացիաների ապաշրջափակումից և այլ նման ճռճռան ֆրազներ են արտասանում, հանդես են գալիս հայասպան թուրքերի, նույն Ալիև-Էրդողան տանդեմի դիրքերից ու թշնամիների շահերն են սպասարկում: Բնական է, որ Բագրատ Ասատրյանը, իր պրոադրբեջանական տեսությամբ, դառնալու էր ադրբեջանական հակահայ քարոզչամեքենայի մի երկու ժամվա աստղը:
Իրականում այս ուլտրա «նախկինները», թեկուզ նույն Բագրատ Ասատրյանը կամ նրանց ՀՀՇ-ական երկրակեր ու երկրաքանդ իշխանության այլ ներկայացուցիչներ, իրենց տեսություններով, դեռ 20-23 տարի առաջ են ձախողվել: Ավելին, 1998-2008 թվականների ժամանակահատվածում Հայաստանի ղեկավարույթան իրականացրած ակտիվ տնտեսական քաղաքականության ու վերափոխումների շնորհիվ ապացուցվել է, որ հնարավոր է ու կարելի է զարգանալ և առաջընթաց ունենալ նույնիսկ թուրքական շրջափակման աքցանների պայմաններում: Մի իրողություն, որից վատանում են միայն թուրքերն ու Հայաստանում նրանց շահերն սպասարկողները:

Կարևոր է, որ «բարիդրացիական հարաբերությունների», թուրքերի հետ առուտուր անելու և իրենց անարգ երազանքները մատնող այլ նման բաների մասին քարոզողները ծպտուն իսկ չեն հանում այն մասին, թե ինչի՛ հաշվին են պատրաստվում կամ պատրաստ դա անել:
Մինչդեռ, թուրքերը, առաջին հերթին՝ ադրբեջանական թուրքերը արդեն անթաքույց, բացեիբաց ասում, հասկացնում են, որ «բարիդրացիական հարաբերույթուններ» կարող են լինել միայն այն բանից հետո, երբ հայերը գրվեն թուրք, Երևանը՝ Էրիվան, Հայաստանն էլ՝ «Արևմտյան Ազերբայժան»:
Ապագա կա, գնացեք թլպատվելու...

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan