Դիլիջանում սպասվում են թեժ ընտրություններ. Լուրջ ռեսուրս ունեցող դեմքեր են առաջադրվում
Դիտել նաև
Սա ինձ համար խայտառակություն է. անչափահասին ծեծած Դիլիջանի քրեականի պետն ազատության մեջ է
Իրավապահ համակարգը աչք է փակում Դիլիջանում ՔՊ-ականների ծեծի գործով
Դիլիջանի ծեծկռտուքից հետո կրքերը չեն հանդարտվում. մի խումբ պատգամավորներ հանդիպել են մարզպետներին
ՔՊ-ի դիլիջանյան հավաքույթը ավարտվել է ծեծկռտուքով
ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդին վիրահատել են. գյուղացիները շրջափակել են պաշտոնյայի տունը
«Իրավունք» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին Դիլիջան քաղաքում եւս տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` պայքարը թեժ է լինելու, քանի որ պատրաստվում են առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու բավական լուրջ ռեսուրսներ ունեցող դեմքեր:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը լինելու է իշխող »Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն, իսկ «Հայաստան» դաշինքը մտադիր է առաջադրել Տավուշի մարզի նախկին դատախազ Արմեն Մանթաշյանի թեկնածությունը: Ի դեպ, նա առավել հայտնի է ոչ թե իր դատախազական գործունեությամբ, որքան գործարար համբավով:
Ըստ էության, ընդդիմադիր դիլիջանցիները պատրաստվում է կոնսոլիդացվել հենց նրա շուրջ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում