ՔՊ պատգամավորները կմեկնեն Մոսկվա
Դիտել նաև
Ովքե՞ր կարող են կանգնած լինել մոսկովյան ահաբեկչության հետևում. Ռուսները կասկածում են Կիևին և Վաշինգտոնին, իսկ դրանից casus belli-ի հոտ է գալիս
Հրապարակվել է Բրյանսկի շրջանում ձերբակալված ահաբեկիչներից մեկի լուսանկարը
Սպիտակ տունը նախազգուշացրել էր ռուսական կողմին Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստելու մասին
Համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը․ ՌԴ ԱԳՆ (տեսանյութ)
Մոսկվայի օդանավակայաններում 21 չվերթ է հետաձգվել, ևս 2-ը` չեղարկվել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար սեպտեմբերի 16–20–ը Մոսկվա կգործուղվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Հովակիմյանը, Նազելի Բաղդասարյանն ու Ալեքսեյ Սանդիկովը։
ԱԺ նախագահի մեկ այլ կարգադրությամբ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 6–9–ը Ստրասբուրգ է գործուղվել ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։