ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»

Արցախի 80 տոկոսի հետ 198 տոննա չմշակված ոսկի են հանձնել Ադրբեջանին՝ խոստման դիմաց. Հրաչ Ջաբրայան. Տեսանյութ

«Հայաստանում ապագա չկա, և ինչպես Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց Արցախի մեծ մասն առանց կրակոցի հանձնվեց Ադրբեջանին. այսինքն` ստեց, այնպես էլ ապագա կա ասելով են ստում. կրկնում եմ՝ ապագա չկա, ու դրա համար Հայաստանից մարդիկ արտագաղթում են»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պնդեց Կանադայից Հայաստան վերադարձած ու այստեղ մշտական բնակություն հաստատած գործարար Հրաչ Ջաբրայանն ու շարունակեց միտքը՝ պարզաբանելով.

«Ես շատ փող եմ կորցրել այս պատերազմից հետո Արցախում, իմ ընկերներին եմ կորցրել, բայց իմ հայրենասիրությունը չեմ կորցրել, իսկ հայրենասիրությունը խոսքով չի լինում, գործով է լինում, ուստի, եթե հայրենիքդ մեծ ներդրումների կարիք ունի, դա պետք է անել։ Իհարկե, շատ դժվար է մարդկանց համոզել, որ գան այստեղ ներդրումներ կատարեն, այդ քայլին գնալուց դրսի ներդրողները հրաժարվում են, ու պատճառը միայն պատերազմը չէ։ Պատճառներից մեկը Ամուլսարի հանքն է ու դրա շուրջ ստեղծված վիճակը. թեև գիտեմ, որ առաջիկայում հանքն աշխատելու է։ Հայաստանում ներդրում անելը դարձել է խնդրահարույց նաև այն պատճառով, որ թշնամին արդեն Հայաստանում է։ Գիտեք, եթե մենք նախկինում 100 միլիոն դոլարի ներդրում էինք անում, սահմանների անառիկության մասին չէինք մտածում, հիմա լրիվ այլ իրավիճակ է։ Օրերս Կանադայից մեր ընկերության տնօրենների խորհրդի նախագահն ինձ ասաց, որ եթե ես պետք է Հայաստանում ներդրումային ծրագիր իրականացնեմ, ապա դրանում անպայման պետք է ներառեմ զինված պահակախումբ ունենալու անհրաժեշտությունը»,- ասաց գործարարը՝ նշելով, որ թեև իր դեմ Հայաստանում հարուցվել է քրեական գործ ենթադրյալ բռնություն գործադրելու հատկանիշներով, և դատարանն արգելել է նրան լքել Հայաստանի տարածքը, բարեբախտաբար, երեկ կարողացել է իրավապահներից ետ ստանալ իր կանադական անձնագիրը և փորձելու է թույլտվություն ստանալ մեկնելու Կանադա՝ Հայաստանում պլանավորված ներդրումային ծրագրերի հետ կապված խնդիրները կարգավորելու։

«Բայց աներկբա է՝ մինչև իշխանափոխություն չլինի, Հայաստանում մեծածավալ ներդրումային ծրագրեր չեն իրականացվի։ Այս իշխանությունը պետք է հեռանա, այո՛, վերընտրվել է, բայց պետք է հիշել, որ տարիներ առաջ էլ Հիտլերը հաղթեց մոտ 7 միլիոն ձայնով, բայց մի քանի տարի անց ինքնասպան եղավ. այո՛, դավաճաններն ինքնասպան են լինում, և ես մի քանի անգամ ասել եմ, հիմա ևս կկրկնեմ՝ այս երկրի վարչապետի աթոռը զբաղեցնողը դավաճան է, իսկ դավաճանների վերջը շատ հստակ է, այնպես որ, մինչև քաղաքական հանգուցալուծումը չլինի, չլինի իշխանափոխություն՝ մեծ ներդրումներ չեն գա Հայաստան։ Ներդրումներ չեն գա նաև Արցախ, որովհետև հիմա գործում է մի իշխանություն, որը եկել էր Հայաստանն ու Արցախը ներսից քանդելու համար։ Ասվածի ապացույցն այն է, որ, օրինակ, եկան ու փակեցին Սփյուռքի նախարարությունը՝ քանդելով սփյուռքի հետ կապերը, բերեցին Զարեհ Սինանյանին, որը հայտարարում է, թե սերտ կապեր ունենք սփյուռքի հետ, մինչդեռ ամենաուժեղ համայնքները՝ Լիբանան, Ֆրանսիա, Սիրիա և այլն, նրանից դժգոհ են, հանդիպումներ չեն եղել։ Այսօր սփյուռքահայերի հետ եմ խոսում, նրանք հիասթափված են Հայաստանից, մինչդեռ պետք էր նրանց սիրաշահել։ Իսկ գիտե՞ք, թե ինչու չեն անում, չեն անում, որովհետև ծրագիր ունեն՝ Հայաստանը քանդել ներսից, ու դրա համար էլ Հայաստանից անջատեցին սփյուռքը»,- ասաց Ջաբրայանը։

Ըստ նրա՝ պատերազմից հետո առանց կրակոցի Ադրբեջանին հանձնված հողերի հետ, գործող իշխանությունը Ադրբեջանին է հանձնել նաև հսկայական բնական ռեսուրսներ։

«Այս իշխանությունը Արցախի 80 տոկոսը տվեց թշնամուն, Արցախի հետ Ադրբեջանին են հանձնել 198 տոննա չմշակված ոսկի, որի արժեքը շուկայում կազմում է 7 միլիարդ դոլար, և 20-30 միլիարդ դոլար արժեցող չմշակված նավթի պաշար։ Այդ ամենն Ադրբեջանին են հանձնել խոստման դիմաց. առաջին խոստումը եկավ՝ Եվրամիության 2.6 միլիարդ դոլարի վարկն է, հիմա նաև սփյուռքի ներդրումները փոխարինում են Թուրքիայի և Ադրբեջանի ներդրումներով. այդ երկու պետությունները կգերազանցեն սփյուռքի ներդրումները Հայաստանում, իսկ այդ ժամանակ Հայաստանը դառնալու է Էրմենիստան, իսկ իրական հայերն ապրելու են սփյուռքում»,- ասաց Հրաչ Ջաբրայանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan