Բուքմեյքերները այօրվա խաղում բացահայտ ֆավորիտ են համարում ՀՀ հավաքականին
Դիտել նաև
Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
ՀՖՖ գնդակը ներսից է հոտած, մի խոսքով՝ «ապագա կա»
ՀՖՖ-ն 4 տարում ստացել է 70 միլիոն եվրո, սակայն հասկանալի չէ, թե ինչի վրա են ծախսել. «Փյունիկ»-ի նախագահ
Հպարտ եմ, որ Չինաստանում հնչում էր Armenia բառը. Ռոման Բերեզովսկի
Ալեքանդր Պետրակովը կշարունակի գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը
2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը այսօր երեկոյան կմրցի Լիխտենշտեյնի թիմի հետ։ Բուքմեյքերական գրասենյակները բացահայտ ֆավորիտ են համարում Խոակին Կապառոսի գլխավորած թիմին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.11 գործակցով։
Լիխտենշտեյնի հավաքականի հաղթանակը ստացել է 23.00 գործակից, իսկ ոչ-ոքին՝ 8.50։ Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնի ընտրանուն:
Ընդհանուր առմամբ երկու հավաքականները հանդիպել են 5 անգամ, որոնցից 3 խաղում հաղթել է Հայաստանի ընտրանին, ևս 2 անգամ թիմերը ոչ-ոքի են խաղացել: