Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
«Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին

«Փաշինյանի տիկինը պատերազմի օրերին Արցախում ասել է, որ Ռուսաստանը մեր թշնամին է». Մետաքսե Հակոբյան. Տեսանյութ

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահեցնում է՝ Արցախում կատարվող շինարարական աշխատանքները կապ չունեն բնակարանաշինության հետ, պարզապես գումարները ծախսվում են որոշակի շենքերի արտաքին հարդարումների համար, որովհետև ըստ նրա՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շրջապատը նման բիզնես ունի:

«Իբր շինարարություն է կատարվում, բայց մարդիկ անտուն են, և գնալով այդ վիճակն անտանելի է դառնում: Երբեմն ուղղակի վախենում ես փողոց դուրս գալ, որովհետև հաշիվն արդեն կորցրել եմ, թե որքան քաղաքացի է ինձ դիմում: Մարդկանց մեծ մասը տուն չունի, մարդիկ հայտնվում են փողոցում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ թեպետ Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում են, որ Արցախում սոցիալական ծրագրեր են իրականացվում, որևէ սոցիալական խնդիր այս մեկ տարվա ընթացքում Արցախում չի լուծվել.

«Կեղծ, սուտ պաթոս, պոպուլիզմ, որն իրենք տարածում են՝ չգիտեմ՝ որ լսարանի համար, բայց որևէ խնդիր Արցախում լուծված չէ՝ ամենատարրական սոցիալական խնդիրներից, գործազրկության մեծ ծավալից: Մարդիկ հուսահատված են: Շուշիի բնակչուհու վերաբերյալ լուր տարածվեց, որ երեխաների հետ ուզում է վերադառնալ այնտեղ. Այդպիսի հուսահատված մարդկանց գնալով շատ կտեսնեք Արցախում: Այն տեսահոլովակները, այն նյութերը, որ տեղադրվում են այսօր դրսի լսարանի համար, որևէ աղերս չունեն իրականության հետ: Այն եթերները, որ անում էր նախկին սոցապնախարար Թանդիլյանը, որևէ աղերս չունեն իրականության հետ»:

Մետաքսե Հակոբյանն ընդգծեց՝ ՀՀ գործող իշխանություններն Արցախի վերաբերյալ գործընթացներից դուրս են եկել ոչ թե պատերազմից հետո, այլ հենց դրա համար են եկել իշխանության, որ փակեն Արցախի հարցը և Հայաստանին դուրս բերեն այդ գործընթացներից. «Այո, իրենք դուրս են եկել և որևէ կապ չունեն Արցախի հետ, բացի այն պաթոսային հայտարարություններից, որ երբեմն-երբեմն անում են»:

Արցախի ԱԺ պատգամավորն անդրադարձավ նաև պատերազմի օրերին Արցախում կատարված իրադարձություններին. «Այն ժամանակ, հենց իշխանությունները խուճապ առաջացնելով բնակչության մեջ, բնակչությանը տեղահանեցին՝ անունը դնելով փախուստ, արդյունքում և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ բնակչությունը փախչելով՝ հանձնեց Արցախը: Իրականում հենց իրենք էին խուճապ առաջացնում և՛ զորքի, և՛ բնակչության մեջ, նաև տարհանում էին մարդկանց»:

Դիտարկմանը՝ իշխանություններն այս օրերին ասում էին, թե իբր դավաճաններ կան, որոնք գնում և զորքին ասում են, թե Փաշինյանը ծախել է Արցախը և այլն, նա արձագանքեց.

«Դա հենց իրենք էին անում՝ իրենց մարդկանց միջոցով, անունը դնելով, որ դա ընդդիմությունն է անում: Գոնե դրան մենք ականատես ենք եղել, տեսել ենք մեր աչքով՝ ինչպես են դա անում, մասնավորապես՝ Արայիկ Հարությունյանի ձեռքով, ինչո՞ւ չէ՝ նաև այն ժամանակ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հնարավորություններով, որը տաքուկ մի անկյունում պահում էր նաև ՀՀ ներկայիս վարչապետի տիկնոջը: Արցախի ԱԽ քարտուղարը Հայաստանի վարչապետի տիկնոջ հետ Արցախն ամուր էր պահում, բայց իրականում մասնակցում էր Արցախի հանձնման գործընթացին: Այդ օրերին այնպիսի բաներ ենք տեսել, որ պատկերացնել հնարավոր չէր»:

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ իրենց հայտարարությունների արդյունքում վարույթ է իրականացվում Արցախի դատախազության կողմից, և որ հիմնական շեշտը դրված է Փաշինյանի տիկնոջ մի հայտարարության վրա, որը նա պատերազմի սկզբում արել է Արցախի կանանց հետ հանդիպման ժամանակ.

«Տիկինը պատերազմի սկզբում մեզ հետ հանդիպման ժամանակ իր շատ կարճ պաթոսից հետո անդրադարձավ իրենց քաղաքականությանը, որը որևէ կապ չէր կարող ունենալ Հայաստանի կամ Արցախի փրկության հետ: Ես կփորձեմ բառացի մեջբերել նրա խոսքերը, չնայած ինձ համար զարմանալի է, որ այդ հանդիպումը լրատվականներ են նկարել, բայց դա այդպես էլ եթեր չգնաց որևէ կերպ: Չգիտեմ՝ վարույթին կցվա՞ծ են արդյոք այդ ձայնագրությունները, թե՞ ոչ, որովհետև ես ասել եմ այդ մասին, երբ ինձ էին հարցաքննում: Խոսքը հետևյալն էր, որ՝ այն պետությունը, որը գոնե վերջին մեկ դարում մեզ բարեկամ է խաղացել, իրականում մեր բարեկամը չէ, այլ թշնամին, և այն, որ մենք հայտնվել ենք այս իրավիճակում, դա հենց իրենց շնորհիվ է, և մեր փրկությունը ոչ թե իրենցից է, այլ Արևմուտքից, Եվրոպայից: Այսինքն՝ այն քաղաքականությունը, որ մինչ պատերազմը իրենք վարել էին՝ կտրվել Ռուսաստանից, չանել որևէ համատեղ աշխատանք Ռուսաստանի հետ, այլ թեքվել դեպի Արևմուտք, Եվրոպա՝ մերժելով Ռուսաստանը, իրենք շարունակեցին դա անել պատերազմի ընթացքում: Եվ մնացածը, ինչը խոսվում էր, զուտ կեղծիք էր և սուտ»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan