Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
16
ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ) Կարո՞ղ է արդյոք քննիչը որոշել՝ պաշտպաններին ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ որպես ապացույց օգտագործելու համար. Արմեն Աշոտյանի գործով նախնական լսումներն ավարտական փուլում են Մտել ենք բանդիտների հարձակման փուլ․ Էլինար Վարդանյան ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Ցեղասպանության զոհերի թվի հարցը թուրքական օրակարգի մաս է. Էդգար Էլբակյան (տեսանյութ) Եթե վաղն անգամ Հայաստանը կորցնեն, այս իշխանությունը դա հաղթանակ է ներկայացնելու. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան

Քաշաթաղում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը կարող է նպատակ ունենալ արագացնել խաղաղության թեզի առաջ տանելը, բայց ասել եմ՝ այդ խաղաղությունը չի լինելու. Սեյրան Օհանյան

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 6-ին Արցախի օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկամբ՝ այս զորավարժություններով նպատակ կա ցուցադրական հոգեբանական ազդեցություն գործել Հայաստանի վրա։

«Ցանկացած զորավարժություն նպատակ ունի իր զորքերի պատրաստությունը համապատասխանեցնել ու բարձրացնել այն խնդիրների կատարմանը, որ դրված է իր երկրի Զինված ուժերի նպատակների առջև։ Այսինքն՝ կատարելագործել հրամանատարական կազմի ունակությունները, մարտական պատրաստության, դաշտային վարժվածության ու ընդհանուր մարտունակության մակարդակը, իսկ զորավարժությունները, որն անցկացվում են երկու երկրների միջև, նպատակ ունեն ներդաշնակեցնել երկու երկրների ռազմական կառույցների համատեղ գործելու ունակությունները, իսկ այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերության նպատակ ունեն ու նաև վերջին տարիներին նրանց համատեղ գործողությունը տանում է նրան, որ նույնիսկ նրանց հեռահար նպատակները մեկ ընդհանուր պատրաստականություն ունեցող բանակ ունենալն է, դա խոսում է նրանց ընդհանուր հեռահար նպատակների մասին»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։

«Այն, որ այդ զորավարժություններն անցկացվում են Քաշաթաղի շրջանում, դրանք նաև նպատակ ունեն ցուցադրական հոգեբանական ազդեցություն գործել Հայաստանի վրա, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի այս պահի հեռահար նպատակը ճանապարհների ապաշրջափակումն է, կարող եմ ասել, որ գաղտնի նպատակը նաև միջանցք ունենալն է Սյունիքի հատվածով»,-ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը։

Նրա խոսքով՝ այս զորավարժություններով երկու երկրները նպատակ ունեն պատրաստության մակարդակը ցուցադրել նաև տարածաշրջանային երկրներին, ինչու ոչ, նաև Ռուսաստանի Դաշնությանը, որի հետ, ըստ Օհանյանի, Թուրքիան ու Ադրբեջանը անթաքույց հեռահար նպատակներ ունեն։

«Այս իրականության մեջ Հայաստանի Հանրապետության ու նրա Զինված ուժերի խնդիրը կատարելագործելն է Ռուսաստանի հետ միացյալ զորախմբի կազմում մեր զորքերի ունակությունները, մակարդակը, պատրաստության աստիճանը, որովհետև, եթե դիմացում կա երկու երկրների ռազմավարական գործընկերություն, ապա մենք մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի Դաշնության հետ պետք է շարունակենք, ամրապնդենք։ Մենք ունենք ընդհանուր զորքերի օպերատիվ ու մարտական պատրաստութան պլաններ, միացյալ զորախմբի կազմում նաև հեռահար նպատակներ, դա պետք է ստուգվի ու բարձրացվի աստիճանը, ինչու չէ, նաև մենք էլ պետք է համատեղ զորավարժություն անցկացնենք», - նշեց Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ հայկական բանակը պետք է զարգացման պլանով իր միջոցառումներն արագ իրականացնի։

«ՀՀ ղեկավարությունը, չգիտեմ ունակ են, թե ունակ չեն, միջազգային համագործակցությունը պետք է արագ վերականգնի ոչ միայն Ռուսաստանի Դաշնության հետ, այլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հարթակում ու նաև մյուս հարթակներում»,-ասաց նա։

Հարցին՝ սադրանք կա՞ այս ամենում, Սեյրան Օհանյանը նշեց, թե այս զորավարժությունները եթե հայտարարված չեն, ապա հեռահար ու թաքնված նպատակ ունեն։

«Կարծում եմ, որ այս պահին, երբ Ադրբեջանի ղեկավարությունը առաջ է մղում խաղաղության թեզը Հայաստանի Հանրապետության հետ, որը շատ ջրիկ է ու խորամանկ քայլ, այսպիսի զորավարժությունների անցկացումը կարող է նպատակ ունենալ, որ արագացնեն խաղաղության թեզի առաջ տանելը, բայց ես միշտ ասել եմ, որ եթե նույնիսկ վերջնական խաղաղության պայմանագիր կնքվի էլ Ադրբեջանի հետ, այդ խաղաղությունը չի լինելու։ Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են»,- հավելեց Սեյրան Օհանյանը։

Աղբյուր՝ «Այսօր» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan