Թշնամին դիպուկահարից կրակել է Կարմիր Շուկայի տներից մեկի վրա
Դիտել նաև
Օկուպացված Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա
Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ)
Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ)
Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին
Կոմիտասի շուկան՝ վերացման վտանգի տակ (տեսանյութ)
Այսօր թշնամին հերթական սադրանքին է դիմել Արցախի Հանրապետության Կարմիր Շուկայի ուղղությամբ։ Այս անգամ ևս թշնամու թիրախում խաղաղ բնակիչներն են եղել։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Կարմիր Շուկայի բնակիչներից մեկը։
Թշնամին դիպուկահարից կրակել է Կարմիր Շուկայի տներից մեկի վրա, այն սենյակի պատուհանին, որտեղ երեխայի ննջասենյակն է եղել։ Բարեբախտաբար, երեխան սենյակում չի եղել։
Բնակչի խոսքով՝ դեպքից անմիջապես հետո տեղյակ են պահել ռուս խաղաղապահներին, որոնք անմիջապես եկել են դեպքի վայր։