Հադրութի շրջանում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
Դիտել նաև
Ադրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված հայկական Հադրութի ապօրինի բնակեցումը
Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում ադրբեջանցիներն ավերել են հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին (ֆոտո)
Հադրութում զոհված 73 զինծառայողների գործով մեղադրյալների անունները հայտնի են
Հադրութի շրջանում հայտնաբերվել են հայկական ԶՈւ-ին պատկանող «ՄԻ-8» ուղղաթիռի բեկորներ
Հադրութեցի Դավիթ Ավագյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ ստորագրություն չբացակայելու պայմանով
Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` հայտնաբերել է ևս մեկ աճյուն:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրությունից: «Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1657 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրությունում։