Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
23
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Պատերազմ Արցախում
Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ)

Թուրքական ապրանքը կմտնի Հայաստան՝ «հանուն» մի շարք խոշոր հարկատուների՞

yerkir.am-ը գրում է․ Էկոնոմիկայի նախարարությունը ջո՞ւր է լցնում թշնամու ջրաղացին։ Պատերազմի ընթացքում կառավարությունն արգելեց թուրքական ծագման ապրանքի ներմուծումը Հայաստան, ժամկետը երկարացրեց, բայց հիմա էլ որոշել է հունիսի 24-ին ընդունված որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ մտցնել՝ թույլատրել թուրքական որոշ ապրանքատեսակների ներմուծումը Հայաստան։

Նույն նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրած նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ «Նախագծով արգելքը չի տարածվում նաեւ որոշ ապրանքների միայն մեկ խմբաքանակի ներմուծման վրա, ինչը կնպաստի մի շարք խոշոր հարկատու հանդիսացող տնտեսվարողների գործունեության բնականոն աշխատանքի շարունակականությանը՝ մինչեւ վերջիններիս կողմից այլընտրանքային շուկայի փոփոխության կամ ներքին արտադրության կազմակերպման գործընթացների ավարտը»։

Այստեղից կարելի է ենթադրել, որ «հանուն» որոշ խոշոր հարկատուների՝ կարելի է հարստացնել թշնամուն, որ բայրաքթարներ առնի, օգնի Հայաստանի արեւելյան թշնամուն․․․

«Նախագծի նպատակը՝ ՀՀ կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքից իրականացվող՝ ապրանքների արտահանման գործարքների խթանումը՝ պայմանավորված թուրքական ծագման հումք օգտագործող տնտեսվարողների արտադրության գործընթացը անխափան կազմակերպմամբ, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմամբ»,-գրված է նախագծում: Նախագծում նշված է, որ այս քայլով փորձում են մեղմել տնտեսվարողների մոտ առաջացած խնդիրները։ Ըստ նախագծի՝ քանի որ որոշ ապրանքների ներմուծումը այլ երկրներից գրեթե անհնարին է լոգիստիկ շղթայի ու գին-որակ համադրության պատճառով, այս նախագիծը այն թեթեւացնելուն է միտված։

«Ժամանակին, երբ այդ արգելքը մտցվում էր, նույն էկոնոմիկայի նախարարությունը պնդում էր ու իրականում էլ այդպես է, որ այլընտրանքային շուկաներից հնարավոր կլինի այդ բացը լրացնել։ Բայց, փաստորեն, այս ժամանակահատվածը բավարար չի եղել, որ պատկան մարմինները կարողանան որոշակի քայլեր ձեռնարկել՝ այլընտրանքային շուկաների հասանելիությունը մեր տնտեսվարող սուբյեկտների համար ապահովել»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

Հարցին, թե արդյո՞ք «մի շարք խոշոր հարկատու հանդիսացող տնտեսվարողներն» այսօրվա իշխանամերձ որոշ օլիգարխներ չեն, Խաչատրյանը Yerkir.am-ին ասաց․ «Անկեղծորեն չեմ կարող որեւէ եզրահանգում անել, թե կոնկրետ ինչ շրջանակի մասին է խոսքը, բայց, չի բացառվում, ձեր ասածն է»։

Օրենքի ընդունման նպատակը, տնտեսագետի խոսքով, մեկն էր՝ չհարստացնել թշնամուն։ Բայց, արի ու տես, Հայաստանի իշխանությունը «սիրելիներին չէ ասել» չկարողացավ․ թուրքականը կմտնի Հայաստան։

«Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի մասին որոշումը ողջամիտ քայլ էր այն պարզ իմաստով, որ թուրքական ապրանք գնելով՝ հզորացնում ենք Թուրքիայի տնտեսությունը՝ անկախ նրանից, թե մեր գնածն իրենց ընդհանուր արտահանման մեջ ինչ մասնաբաժին ունի։ Մենք տարեկան 230-250 միլիոն դոլարի ներմուծում ունեինք Թուրքիայից»,-նշեց Խաչատրյանը։

Նախագծում նշված է նաեւ, որ «ընդունման արդյունքում ակնկալվում է նախագծում ներկայացված վերջնական սպառման ապրանք չհանդիսացող ապրանքների օգտագործմամբ ապահովել հայրենական արտադրության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից կատարվող արտահանման ծավալների ավելացումը եւ շարունակականությունը՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի տեմպերի արագացմանը։ Նախագծով նախատեսվում է նաեւ ոչ թուրքական ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը ներմուծել թուրքական ծագման արտադրանքի մեկ խմբաքանակ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan