«Եթե փոխանակում, ապա միայն բոլոր հայ ռազմագերիների դիմաց»․ Էդմոն Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը. «Եթե փոխանակում, ապա միայն ԲՈԼՈՐ հայ ռազմագերիների դիմաց:
Ադրբեջանցուն պետք է փոխանակել «բոլորին բոլորի դիմաց սկզբունքով». դա նշանակում է, որ այս պահին ադրբեջանական բանտերում գտնվող ԲՈԼՈՐ հայ ռազմագերիների հետ պետք է փոխանակումը տեղի ունենա: Մյուս բոլոր ֆորմատները փոխանակման, երբ մեր ԲՈԼՈՐ ռազմագերիները չեն փոխանակվում, չպետք է իրականացվի»։