Փոքր Վեդիում գյուղացիները փակել էին ճանապարհը․ պատճառը խաղողի մթերման հետ կապված խնդիրն է
Դիտել նաև
Հայաստանին ասում են՝ պետք է ինքնասպանություն գործես. Թաթուլ Մանասերյան
Հեղափոխությունից չարդարացված սպասելիքները մարդկանց նետեցին վարկերի, մոլախաղերի գիրկը. Վարդան Արամյան (տեսանյութ)
Եվրոպան չի շտապում մեծ ֆինանսական փաթեթներ առաջարկել ՀՀ-ին, 1-2 ամիս հետո ՀՀ-ն կարող է նորից արագ պտտվել դեպի Ռուսաստան․ Վարդան Արամյան (տեսանյութ)
Փաշինյանը տարածաշրջանում ամենաաղքատ երկրի վարչապետն է. Սուրեն Պարսյան (տեսանյութ)
Հայաստանում դոլարի փոխարժեքը կհասնի՞ հոգեբանական 500 դրամի նշագծին
Քիչ առաջ Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի վարչական տարածքում մի քանի գյուղերի բնակիչներ խաղողի մթերման հետ կապված խնդիրների պատճառով, ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը, գրում է shamshyan.com-ը։
Բողոքի ակցիայի վայր էին ճամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Նրանք, լսելով գյուղացիների խնդիրը, ավելի ուշ այդ մասին տեղեկացրել են մարզպետարանին, որտեղից խոստացել են, որ խնդրին կծանոթանան։
Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցները բացել են ճանապարհը՝ տեղեկացնելով, որ եթե մարզպետարանն ու կառավարությունը իրենց խնդրին լուծում չտան, զվելի երկար ժամանակով են փակելու ճանապարհը։