Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Պատերազմ Արցախում
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան

Բայդեն. Այլ երկրները վերակառուցելու փորձերի դարաշրջանն ավարտվել է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է, որ դաշնային կառավարությունը հավատարիմ կմնա Աֆղանստանից հեռանալ ցանկացող ԱՄՆ քաղաքացիների դուրսբերմանը: Ըստ գնահատականների՝ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Աֆղանստանում մնացել է մինչեւ 200 ամերիկացի: Փոխանցում է NEWS.am-ը։ 

«Եզրակացություն. Աֆղանստանում գտնվող ամերիկացիների 90 տոկոսը, ովքեր ցանկանում էին հեռանալ, կարողացել են հեռանալ: Իսկ մնացած ամերիկացիների համար վերջնաժամկետ չկա: Մենք դեռ ձգտում ենք նրանց դուրս բերել, եթե նրանք ցանկանան հեռանալ»,- ասել է Բայդենը:

Բայդենի վարչակազմը կարծում է, որ 100-200 ամերիկացիներ դեռեւս գտնվում են Աֆղանստանում եւ «հեռանալու որոշ մտադրություններ» ունեն: Նախագահը նշել է, որ գրեթե 5500 ԱՄՆ քաղաքացիներ, ովքեր դուրս են բերվել երկրից վերջին շաբաթների ընթացքում այն բանից հետո, երբ թալիբները վերահսկողություն են հաստատել խոշոր քաղաքների եւ մայրաքաղաք Քաբուլի վրա:

«Ինչ վերաբերում է աֆղանցիներին, ապա մենք եւ մեր գործընկերները 100 000 մարդու ենք տեղափոխել»,- հավելել է Բայդենը: «Պատմության մեջ ոչ մի երկիր մեկ այլ երկրի բնակիչների տեղափոխման համար ավելի շատ բան չի արել, քան մենք: Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի օգնենք առավել մեծ վտանգի ենթարկված մարդկանց լքել երկիրը»:

Նրա խոսքով՝ «այլ երկրներ վերակառուցելու» համար ԱՄՆ-ի ռազմական խոշոր տեղակայումների դարաշրջանն ավարտվեց:

«Ահաբեկչության սպառնալիքը դեռ կործանարար է, սակայն այն փոխվել եւ տարածվել է այլ երկրներում»,- ասել է Բայդենը: «Մեր ռազմավարությունը նույնպես պետք է փոխվի»: «Ես չեմ հավատում, որ Ամերիկայի անվտանգությունը կմեծանա հազարավոր ամերիկացի զինվորների տեղակայման եւ Աֆղանստանում տարեկան միլիարդավոր դոլարներ ծախսելով»:

«Աֆղանստանում պատերազմն ավարտված է: Ես չորրորդ նախագահն եմ, ով բախվել է այս խնդրին, թե արդյոք անհրաժեշտ է եւ երբ պետք է ավարտել այս պատերազմը: Ես հրաժարվեցի ամերիկացի որդիների եւ դուստրերի եւս մեկ սերունդ ուղարկել պատերազմ, որը պետք է վաղուց ավարտված լիներ: Դա ընտրություն էր, իսկական ընտրություն հեռանալու կամ էսկալացիայի միջեւ: Ես չէի պատրաստվում երկարաձգել այս հավերժական պատերազմը»,-ասել է Բայդենը՝ վերջին շաբաթների ընթացքում Աֆղանստանից ավելի քան 120 000 մարդու տարհանման առաքելությունը «արտակարգ հաջողություն» անվանելով:

«Աֆղանստանի վերաբերյալ որոշումը պարզապես Աֆղանստանի մասին չէ: Խոսքն այլ երկրների վերակառուցմանն ուղղված խոշոր ռազմական օպերացիաների դարաշրջանի ավարտի մասին է»,- ասել է Բայդենը NBC հեռուստաալիքով հեռարձակվող ժողովրդին ուղղված ուղերձում:

Նա նշել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է կենտրոնանալ նոր մարտահրավերների վրա, այդ թվում`Ռուսաստանի եւ Չինաստանի հետ կապված:

«Աշխարհը փոխվում է: Մենք լուրջ մրցակցության մեջ ենք Չինաստանի հետ, մենք մարտահրավերների ենք բախվում բազմաթիվ ճակատներում Ռուսաստանի կողմից, մենք բախվում ենք կիբեր սպառնալիքների եւ միջուկային տարածման խնդրին»,- պարզաբանեց Բայդենը:

Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan