Վերջին անգամ հանդիպեցինք մեկ ամիս առաջ, եւ նորից նրա սիրտն ու հոգին ապրում էր Արցախով եւ Հայաստանով. Էդուարդ Շարմազանով. Լուսանկար
Հանգչիր խաղաղությամբ,իրական Հայ հոգեւորական։
Կորոնավիրուսի հետեւանքով վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան ,Հայորդյաց տների հոգեւոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանը։
Հայր Մաղաքիայի հետ ծանոթացել եմ դեռ ուսանողական տարիներին։
Միասին նախաձեռնել ու իրականացրել ենք երիտասարդների հոգեւոր ու ազգային դաստիարակությանն ուղղված ծրագրեր։
Այնուհետեւ նրան հանդիպեցի Արգենտինայում,որտեղ նա անուրանալի մեծ հայանպաստ գործունեություն էր ծավալել։
Հիշում եմ,2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին զանգահարում ու ծառայություններն էր առաջարկում մեր բանակին ու զինվորներին։
Նրա ջանքերով առաջնագծի վերազինման մի շարք ծրագրեր իրականացրեցինք։
Հետո նրան հանդիպեցի Ջավախքում։Նրա «ուշքն ու միտքը» մեր ազգային ու հոգեւոր կյանքի բարեփոխումն էր։
Վերջին անգամ հանդիպեցինք մեկ ամիս առաջ, եւ նորից նրա սիրտն ու հոգին ապրում էր Արցախով եւ Հայաստանով։
Քննարկում էինք ազգային ու հոգեւոր միջոցառումներ իրականացնել պատանիների ու երիտասարրների շրջանում։
Նա ուներ երկու բացարձակ արժեք՝ Աստված եւ Հայրենիք։
Աստված հոգիդ լուսավորի, բարեկամս։
Էդուարդ Շարմազանովի Ֆեյսբուքյան էջից