ՊՆ պարզաբանումը՝ «Եռաբլուրում» շիրմաքարերից մեկի ապամոնտաժման մասին. Տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը պարզաբանում է 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողներից մեկի գերեզմանը սահմանված ընդհանուր չափորոշիչներին համապատասխանեցնելու որոշումը։
Ասյօր կառավարության մոտ էին հավաքվել զոհվածի ծնողները, հարազատները և պահանջում էին պարզաբանել, թե ինչու է քանդվել իրենց որդու գերեզմանը: Զոհված զինծառայողի հայրը՝ Ռոման Գևորգյանը, հայտնել է, որ նախորդ գիշեր եղել են Եռաբլուրում, և շիրմաքարը տեղում է եղել, այսօր ցերեկով են քանդել ու տարել այն: Նա ընդգծել է, որ տեղադրելու համար հատուկ թույլտվություն էր ստացել նախկին և ներկա ՊՆ նախարարներից, պատասխանատու այլ մարմիններից: