ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ Հայ դատի համակարգում իր գործունեությունը կսկսի ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ֆեսբուքյան գրառմամբ հայտնում է հետևյալը.
«Հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար, անվտանգային և բարոյահոգեբանական մարտահրավերները՝ ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ Հայ դատի համաշխարհային ցանցի կազմում իր գործունեությունն է սկսելու ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակը։
Արցախում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի հիմնադրումը հստակ քաղաքական ուղերձ է առ այն, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, պատերազմի հետևանքների վերացումն ու Արցախի վերականգնումը շարունակում են լինել ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեության առանցքային խնդիրներն ու քաղաքական առաջնահերթությունները»։