Եթե Գյումրիի Մայր Հայաստանը սատանիստական լիներ, մենք մեր ձայնը բարձրացրած կլինեինք․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
Դիտել նաև
Գյումրիի «Ալավերդին». Սամվել Բալասյանի ճակտի գիրն ու հերթական գործարքը
Այ, ջրափոս եմ ասել, է՜...
Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվեք
Հարսնացուն զոհվել է, երիտասարդ տղան ծանր վիճակում է. նոր մանրամասներ՝ 11 կյանք խլած ավտովթարի մասին. Տեսանյութ
«Մոտ 20 րոպե ավտոմեքենաներով քաշում էին «Զիլ»-ից, որ հանեին ավտոբուսի միջից»․ պատմում է վթարի ականատեսը
Եթե արձանը սատանիստական բան պարունակեր իր մեջ, ապա մենք վաղուց մեր ձայնը բարձրացրած կլինեինք այդ հարցի շուրջ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատեր Քրիստինե Հալաջյանի այն կարծիքին, որ արձանն իր մեջ սատանիստական բնույթ է կրում։
«Ես այդ արձանի բացմանը եղել եմ 1975 թվականին՝ 12 տարեկանում, դեռահաս եմ եղել, 12 տարեկանից ես այդ արձանը գնում գալիս եմ և բացասական էներգետիկա չեմ ստանում։ Եթե սատանիստական բան լիներ, մենք մեր ձայնը բարձրացրած կլինեինք, եթե ոչ սովետական տարիներին,ապա սովետական տարիներից հետո։ Ես չեմ էլ ուզում մեկնաբանել այդ կնոջ ասածները, վառ երևակայություն ունեցող կին է»,- ասել է նա։