Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Չնայած Էրդողանը ցանկանում է Թուրքիային Հարավային Կովկասում դարձնել խաղացող, երկրում նրա աջակցության վարկանիշը ընկնում է

Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ թուրքական բանակը կստանա Bayraktar Akinci նորագույն անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ: Այս հայտարարությամբ Էրդողանը ցանկանում էր ընդգծել, որ Թուրքիան Ղարաբաղյան վերջին պատերազմի արդյունքնում դարձել է համաշխարհային թատերաբեմի լուրջ խաղացող: Նրա խոսքով, եթե ընդամենը 10 տարի առաջ երկրի ռազմարդյունաբերական համալիրը 80%-ով կախված էր դրսից մատակարարումներից, ապա այսօր այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 20%:

Սակայն, ինչպես պարզվում է, Էրդողանի հնչեցրած այս թվերը մեծ ոգևորություն չառաջացրեցին թուրքական հասարակության մեջ, ինչպես վկայում են վերջին սոցհարցումները, որոնք ցույց են տալիս, որ Էրդողանին աջակցության վարկանիշը լրջորեն նվազել է: 

Մասնավորապես, այսօր նրան աջակցում է Թուրքիայի բնակչության միայն 38%-ը: Բնակչության ավելի քան 51 տոկոսը բացասաբար է գնահատում Թուրքիայի նախագահ Էրդողանի գործունեությունը:

Ավելին, Էրդողանին մերժում են ոչ միայն Թուրքիայի աշխարհիկ բնակչության ավելի քան 90%-ը, այլև հարկ է նշել, որ հասարակության մահմեդական և պահպանողական մասը նույնպես լիովին չի աջակցում Էրդողանին, և նրա վարկանիշը հասարակության այս խմբի շրջանում կազմում է 76%: Միեւնույն ժամանակ, քուրդ բնակչության շրջանում նրա վարկանիշը նվազել է մինչեւ 5 տոկոս:

Ըստ մի շարք թուրք վերլուծաբանների, այսօր Թուրքիայի բնակչության մեծ մասին ավելի շատ հետաքրքրում են ներքին խնդիրները, քան արտաքին ձեռքբերումները: Օրինակ, անտառային հրդեհների խնդիրներն ու թուրքական լիրայի անկումն ուղղակիորեն իջեցրեցին թուրք հասարակության մեջ Էրդողանին աջակցության վարկանիշը, ինչն իր հերթին ենթադրում է, որ հաջորդ ընտրություններից առաջ Էրդողանը կփորձի փոխհատուցել իր վարկանիշային կորուստներն ավելի ագրեսիվ վարքագծով արտաքին քաղաքականության ասպարեզում:

Քանզի հայտնի է, որ ոչ մի բան ավելի լավ հասարակությանը չի համախմբում առաջնորդի շուրջ, ինչպես արտաքին շոշափելի սպառնալիքներն են:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan