Եթե հույսդ սանկցիաներն են հարևան երկրի նկատմամբ, ապա դա ոչ մի արդյունք, բացի «բարոյական հաղթանակից» չի տալու. Կարեն Քոչարյանի բաց նամակը Ինչ է սպասվում «Քաղաքացիական պայմանագրին» Մենք իրապես աղետից «5 պակաս» վիճակում ենք․ Հայաստանի քաղաքական և տնտեսական էլիտան մտածելու շատ ժամանակ չունի
29
Նիկոլ Փաշինյանւ որոշել է գնալ Սաակաշվիլի ճանապարհով՞ Հայաստանը՝ հիմարության ու արկածախնդրության ճիրաններում Քոչարյանը պայթեցրեց Փաշինյանի հերթական փուչիկը Կառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է. Ուղիղ Միլիարդները ծախսել են, իսկ արդյունքը զրո է. ինչո՞ւ որոշեցին դադարեցնել վարկերի սուբսիդավորումը Փաշինյան-Էրդողան հանդիպումն իրականություն կդառնա՞ Գլխակեր «խաղաղության դարաշրջանը» Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՊՆ Ադրբեջանական ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ․ ՀՀ ՊՆ Որո՞նք էին ՀՀ երկրորդ նախագահի կողմից այսօր հնչեցված հիմնական 10 մեսիջները Պատերազմ Արցախում
ՌԴ Պետդումայի պատգամավորներին հրավիրել են Կրեմլ. Պուտինը կարևոր հայտարարություն կանի Չափազանց կարևոր որոշում Արքա Մադաթյանի գործով. Կոչուբաև Խոակին Կապառոսն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը «Սա օրացույցի վատագույն օրն է». Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի մահվան եւ այն չհաղթահարելու մասին Եթե հույսդ սանկցիաներն են հարևան երկրի նկատմամբ, ապա դա ոչ մի արդյունք, բացի «բարոյական հաղթանակից» չի տալու. Կարեն Քոչարյանի բաց նամակը Որոշում է ընդունվել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին. ՀՀ ՊՆ Եթե այլևս գլուխ չես հանում, ժամանակն է կանգ առնել․ Կասանոն՝ Ռոնալդուին Փաշինյանը Նաիրի Հոխիկյանի նկատմամբ վարվեց այնպես, ինչպես 1995-ին ԵՊՀ ղեկավարությունը վարվեց իր իսկ հետ Ալիևն ընդունել է Մակրոնի խորհրդականին Մայր Աթոռում աշխատում են նախկին նախագահների երկրորդ հանդիպման ժամկետները համաձայնեցնելու շուրջ ՌԴ-ին նոր տարածքների միանալու մասին պայմանագրերի ստորագրումը տեղի կունենա վաղը՝ Կրեմլում Որոշում է ընդունվել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին. ՊՆ Նիկոլ Փաշինյանւ որոշել է գնալ Սաակաշվիլի ճանապարհով՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կրկին Երևանում է Երևանի քաղաքային պանթեոնում տեղադրվել է Հայկոյի արձանը ԱՄԷ-ն Իրանից պահանջել է ազատել «օկուպացված» կղզիները. Թեհրանը պատասխանել է Հայաստանը՝ հիմարության ու արկածախնդրության ճիրաններում Դրա պատճառով էր Աննա Հակոբյանը ստիպված սելֆի անել և այդ եղանակով մազերը հարդարել․․․ Ինչ է սպասվում «Քաղաքացիական պայմանագրին» Գորիսի մի շարք հասցեների գազամատակարարումը կդադարեցվի «Ջե՛քի, դու այստեղ ե՞ս, որտե՞ղ է Ջեքին». Բայդենը ելույթի ժամանակ փնտրել է 2 ամիս առաջ մահացած կոնգրեսականին. հանգուցյալի կուսակիցները նախագահից ներողություն են պահանջում (տեսանյութ) Նախօրեին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է 32-ամյա Նահապետ Մարգարյանը. նա 44-օրյա պատերազմի մասնակից էր Մալականի այգու հարևանությամբ զինամթերքով լցված պարկ է հայտնաբերվել Երևանում «կարմիր գծերի» գույնը կփոխվի, Կենտրոնում ավտոկայանատեղիներն ավելի թանկ կլինեն Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Դավիթ Տոնոյանին 35 մլն դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը Այդպես ապօրինաբար ես տարիներ շարունակ ստացել եմ 20,000 դրամ աշխատավարձ ԵՊՀ-ից՝ փոխանցումներով. պատկերացնո՞ւմ եք Մեկ եվրոյի գինը 380 դրամ է․ արտարժույթների փոխարժեքներն այսօր ՀՀ ռազմական բյուջեն 2023 թվականին կաճի 47 տոկոսով Նիկոլը ստում է. ինչպես միշտ՝ լկտիաբար. դա «բարեփոխում» է միայն իր և իր թուրքական պապաների համար

Ո՞վ է իրականում Վահան Քերոբյանը և ու՞մ է ուզում վաճառել նա Հայաստանի վառելիքի շուկան

Երբ իշխանությունը պատահականորեն հայտնվում է «փողոցից» եկած մարդկանց ձեռքում, պարզ է դառնում, որ նման իշխանությունից լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ: Իսկ երբ «փողոցային» իշխանությունն այլընտրանքի բացակայության պայմաններում նախարարներ է նշանակում պատահական մարդկանց, վիճակն էլ ավելի է բարդանում: Հայաստանում Վահան Քերոբյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակելուց հետո այս ոլորտը դարձավ ոչ այնքան տնտեսական խնդիրների քննարկման առարկա, որքան հումորի թեմա: Նա հենց սկզբից սկսեց խոսել, որ «...Հայասատանը շուտով  երկնիշ տնտեսական ցուցանիշներ է արձանագրելու...»: Մարդիկ նրա այս խոսքերին  լուրջ չէին արձագանքում: Նույնիսկ իշխանության ներկայացուցիչները Քերոբյանին լուրջ չէին վերաբերվում, ժպիտով նշելով, որ «... Քերոփյանը իր ցանկություններն է հայտնում, որի մեջ ոչ մի մեղադրելի բան չկա...»: Փաշինյանի թիմակիցները չէին մոռանում նշել, որ նա չէ որոշում երկրի տնտեսական զարգացման ուղենիշը:

Սակայն նշել, որ Քերոբյանից ոչինչ կախված չէ, նույնպես սխալ թեզ է: Քանզի նա երկրի էկոնոմիկայի նախարարն է, և ուրեմն կարող է իր որոշումներով լրջորեն վտանգել երկրի տնտեսությանը:

Երբ Փաշինյանը երեք տարի առաջ խոստանում էր, թե երկրի տնտեսական դիմանկարը կարճ ժամանակահատվածում էապես փոփոխվելու է, բոլորն էլ հասկանում եին, որ նրա խոսքերի տակ լուրջ հիմքեր  չկան: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը երկրում այդպես էլ գերակա ճյուղ չդարձավ, իսկ հումքային ոլորտի տեսակակար կշիռը երկրի տնտեսության կառուցվածքում ոչ միայն չփոքրացավ, այլ նույնիսկ մեծացավ:

Եթե 2018-ին իշխանությունները խոսում էին, թե կարճ ժամանակահատվածում, արտաքին ներդրումները շեշտակի մեծանալու են, ապա այսօր նույնիսկ նույն իշխանությունն  խոստովանում է, որ տանուլ է տվել այս հարցում:

Սակայն Վահան Քերոբյանը նույնիսկ այս հարցում է փորձում տարբերվել բոլորից, ներկայացնելով, թե ինչ ծավալի ներդրումներ է պատրաստվում բերել երկիր: Օրինակ վերջերս իր խոսքում նա ավետեց, որ շուտով Հայաստանի բենզալցակայանների շուկայում լուրջ փոփոխություններ է սպասվելու, քանզի Վրաստանից պատրաստվում են մոտ 60 մլն դոլար ներդնել Հայաստանի սույն ոլորտում:

Շարքային քաղաքացին, ով չի տիրապետում մանրուքներին, նույնիսկ կարող է ուրախանալ: Միգուցե դրա արդյունքում, հայաստանյան բենզինի գինը կարող է նվազել:

Սակայն դա միայն տեղեկատվության  պակաս ունեցող մարդկանց վրա կարող է տպավորություն թողնել:

Դատեք ինքներդ, Հայաստանում և Վրաստանում այսօր բենզինի մանրածախ շուկայի գները գրեթե չեն տարբերվում: Հաշվի առնելով, որ բենզին Հայաստան՝ Վրաստանից է գալիս, ապա պարզ է դառնում, որ մեզ մոտ բենզինի մանրածախ գինը մոտ 5-10 տոկոսով ավելի թանկ պետք է լինի: Իսկ երբեմն էլ այն նույնիսկ հավասարվում է, կախված որոշ հանգամանքներից:

Իսկ դա նշանակում է, որ պոտենցիալ վրացի ներդրողը հայաստանյան բենզինի շուկայում չի կարող էապես ազդել բենզինի գնի վրա:

Մյուս կողմից, հայտնի է, որ Վրաստանում մեքենաների մոտ 80 տոկոսը օգտագործում են բենզին, մինջդեռ մեզ մոտ, մեքենաների ընդամենը 20 տոկոսն են բենզին օգտագործում, մնացած 80 տոկոսը գազ են օգտագործում:

Հարց է առաջանում, ինչու՞ պիտի վրացի ներդրողը շահագրգրված լինի հայաստանյան բենզինի շուկայով:

Բացի այդ պատրաստ լինի ներդնել մոտ 60 մլն դոլարի չափի գումար:

Հիշեցնենք, որ ներկայիս դրությամբ Հայաստանում կան մոտ 700 բենզալցակայաններ, որոնց համախառն արժեքը 35-40 մլն դոլարից ավել չէ:

Ինչու՞ պիտի վրացի ներդրողը մոտ երկու անգամ ավելի շատ ներդրումներ  կատարի հայաստանյան այս շուկայում:

Պատասխանը հայտնի է՝ վրացի ներդրողը Վահան Քերոբյանի միջոցով փորձելու է դառնալ հայաստանյան բենզինի շուկայի միակ խաղացողը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, ով տարիներ շարունակ, իբր «պայքարում էր» մենաշնորների դեմ, պատրաստվում է մի «նոր Արմենթել» ստեղծել հայաստանյան բենզինի շուկայում:

Բացի այդ, դեռ հայտնի չէ, թե ով է կանգնած լինելու այդ «վրացի» կոչվող ներդրողի հետևում: Իսկ ավելի ճիշտ արդեն տեսանելի է դառնում, թե ումով է փորձելու փոխարինել Փաշինյանն հայաստանյան հիմնական տնտեսական խաղացողներին: Մանավանդ, որ նրանք «լավ վճարելու» արվեստի են տիրապետում նաև այլ երկրներում:

Իսկ թե ով է Քերոբյանը և ում մասին է խոսքը, ով պատրաստվում է «60 մլն դոլարի ներդրումներ բերել Հայաստան» և ինչ աշխարհաքաղաքական շահեր է իրականում հետապնդում Փաշինյանը՝ խոսակցության այլ թեմա է:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan