Զոհված զինծառայողների հարազատները, որոնք չեն ընդունում ԴՆԹ հետազոտությունների պատասխանները, կառավարության շենքի դիմաց են
Դիտել նաև
Ականի պայթյունից վիրավորված զինծառայող է տեղափոխվել ԲԿ. լրագրող
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել հիվանդանոց
Ոստիկանությունը՝ պայմանագրային զինծառայողի եղբոր սպանության մասին
Զոհվածների ծնողների բողոքը չի դարձել մեղադրանքի հիմք
Անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի համար զինվորը սպանել էր համածառայակցին
Կառավարության դիմաց են հավաքվել Արցախյան վերջին պատերազմում զոհված մի շարք զինծառայողների ծնողներ ու հարազատներ, որոնք հրաժարվում են ընդունել աճյունների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները:
«Ունենք տվյալներ, որ մեր երեխեքի հարցն այլ հարթակում է գտնվում, չեմ ուզում եթերում փակագծեր բացել: Այն ծնողերը, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում ԴՆԹ հետազոտությունների պատասխանները, եկեք կառավարության դիմաց: Բավական թվով հավաքվել ենք, կարող եք մեզ միանալ: Կգաք, կբացատրենք ինչ է եղել, ոնց է եղել և ինչ կարող է տեղի ունենալ: Խնդրում եմ արձագանքեք, սպասնում ենք բոլորիդ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է զոհված զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը: